Սեպտեմբեր 23, 2022 08:28 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 23.09.2022

Հինգշաբթի օրը, Սրբազան պաշտպանության շաբաթվա մեկնարկի կապակցությամբ կայացած շքերթում, ԻՀՊԿ-ն ներկայացրել է «Ռիզվան» բալիստիկ հրթիռը, որն ունի շատ բարձր հնարավորություններ և ավելի քան 1400 կիլոմետր հեռահարություն։

Իրան օրաթերթ

Իարնի բանակը ներկայացրել է «Ռիզվան» բալիստիկ հրթիռը

Հինգշաբթի օրը, Սրբազան պաշտպանության շաբաթվա մեկնարկի կապակցությամբ իմամ խոմեյնիի սրբավայրի մոտ կայացած շքերթում, ներկայացվել է ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի «երկիր-երկիր»  «Ռիզվան» բալիստիկ հրթիռը, որն ունի շատ բարձր հնարավորություններ և  ավելի քան 1400 կիլոմետր հեռահարություն։

«Ռեզվան» հրթիռն աշխատում է հեղուկ վառելիքով, միաստիճան հրթիռ է՝ անջատվող մարտագլխիկով և ունի մինչև 1400 կմ հեռահարություն։

 

Համշահրի օրաթերթ

«Ստվերային փողերի» դերն ԱՄՆ ընտրություններում

Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ, ԱՄՆ-ում ակտիվացդել են ընտորւթյունների վրա «սև փողերի» ազդեցության վերաբերյալ նախազգուշացումները: 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի հայտարարեց, որ Կոնգրեսին կխնդրի մեկընդմիշտ դադարեցնել «ստվերային փողերի» կիրառումն ընտրություններում և որդեգրել «թափանցիկ  քաղաքականություն»։

Ընդունելով, որ մեծ գումարներ են ծախսվում ընտրությունների վրա ազդելու համար՝ Բայդենն ասել է, որ այդ գումարների մեծ մասը ստացվում են ստվերային ֆինանսական աղբյուրներից։

 

Էթեմադ օրաթերթ

The New Yorker-ը վավերագրական ֆիլմ է ներկայացրել՝ ԱՄՆ-ում բանտերի և մենախցերի սարսափելի վիճակի մասին.

Box or Solitary-ն Ջեյմս Բերնսի և Շաուլ Նոուի նկարահանած կարճամետրաժ վավերագրական ֆիլմն է, որը հրապարակել է The New Yorker-ը: Ֆիլմը ներկայացնում է  Միացյալ Նահանգների բանտերի մենախցերի սարսափելի պայմանները։

Ամեն օր ԱՄՆ-ում մեկուսարան է տեղափոխվում մոտ 80 հազար մարդ: Հետազոտություններւ  ցույց են տալիս, որ նման պայմաններն սպանում են ուղեղի նեյրոնները և անուղղելի հոգեբանական վնաս ահսցնում մարդուն:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգությունների հետևանքով սպանվել է  3 աշխարհազորային

Իրանի Թավրիզ քաղաքի աշխարհազորի անդամներից Հոսեյն Օջաղին դանակով սպանվել է ցուցարարների կողմից:

Ղազվինի նահանգապետարանի անվտանգության տեղակալը հայտարարել է, որ ցուցարարների շարքերում գտնվող գործակալները հրազենից սպանել են աշխարհազորի անդամներից մեկին և լուսանկարել ու տեսագրել այդ դեպքը։

Ավելի վաղ Մաշհադում Իմամ Ռեզայի ուխտավորներին դիմավորող քաղաքացիների խմբի վրա ապստամբների հարձակման ժամանակ դանակարհվել են աշխարհազորի երկու անդամներ: Նրանցից մեկը ծանր վնասվածքների պատճառով հիվանդանոց հասնելուց հետո մահացել էր։

 

armenpress.am

ԱՄՆ-ն հայտնել է Վենեսուելային 376 մլն դոլարի մարդասիրական նոր օգնության մասին

 Ամերիկայի Միացյալ Նահանգները մոտ 376 մլն դոլարի նոր մարդասիրական օգնություն կտրամադրի Վենեսուելային:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ օգնությունը կտրամադրվի վենեսուելացի փախստականներին և միգրանտներին, նրանց ընդունող համայնքներին:

 

armenpress.am

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հրապարակային հարց հասցեագրեց Իլհամ Ալիևին

 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և խաղաղության պայմանագրի հարցում զգալի առաջընթաց չկա, որովհետև Ադրբեջանն այդ ամենից օգտվում է Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ունեցած ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Օրինակ՝ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կարևոր թեմաներից մեկը երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է։ Մենք արդեն ասել ենք, որ պատրաստ ենք գնալ այդ քայլին, սակայն Ադրբեջանը նույնկերպ չի արձագանքել։ Հակառակը՝ Ադրբեջանը ակտիվորեն հայտարարում էր, որ Հայաստանի ամբողջ հարավն ու արևելքը, և նույնիսկ մայրաքաղաք Երևանը ադրբեջանական հողեր են։ Մյուս կողմից Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի որոշակի տարածք։ Սրա հետ կապված ես կցանկանայի պաշտոնական և հրապարակային հարց հնչեցնել և այն հասցեագրել Ադրբեջանի նախագահին․ կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի այն քարտեզը, որը  դուք ճանաչում եք կամ որով պատրաստ եք ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ինչո՞ւ եմ ես այս հարցը տալիս, որովհետև կարող է այնպես ստացվել, որ Ադրբեջանի տեսանկյունից Հայաստանի կեսը կամ նույնիսկ դրանից քիչն է Հայաստանի Հանրապետություն։ Եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոչ թե թեորիապես, այլ հստակ, ես նկատի ունեմ մեր՝ միջագայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը 29800 քառակուսի կիլոմետր մակերեսով,  նշանակում է, որ մենք կկարողանանք խաղաղության պայմանագիր կնքել միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձ ճանաչելու միջոցով»,- մանրամասնեց Փաշինյանը՝ հավելելով, որ հակառակ դեպքում խաղաղության պայմանագիրն ամբողջական չի լինի, և Ադրբեջանը դրանից հետո կօգտագործի սահմանների դելիմիտացիայի գործընթացը Հայաստանի նկատմամբ նոր տարածքային պահանջներ ներկայացնելու և նոր օկուպացիայի համար։

 

armenpress.am

Բլինքենը կարևորել է ԼՂ հակամարտության համապարփակ և երկարատև կարգավորման անհրաժեշտությունը

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային` կարևորելով տեղի ունեցածի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հնչեցվող հստակ դիրքորոշումներն ու գնահատականները: ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել անձամբ պարոն Բլինքենի ջանքերը` բանակցային գործընթացին ու երկխոսությանն աջակցելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև միջազգային հանրության կողմից  ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման, ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովման և հումանիտար այլ խնդիրների ուղղությամբ համարժեք արձագանքի կարևորությունը:

Էնթոնի Բլինքենն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը` շարունակելու ջանքերը բանակցային ու խաղաղ գործընթացին, կարևորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարատև կարգավորման անհրաժեշտությունը, այդ թվում` ԼՂ ժողովրդի համար: ԱՄՆ պետքարտուղարը կարևորել է Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպումը և հույս հայտնել, որ երկխոսությունն առաջիկայում ևս կշարունակվի:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

 

panorama.am

Պրահայում Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահի հանդիպումը բացառված չէ. ԱԳՆ խոսնակ

«Պրահայում անցկացվելիք միջոցառման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը բացառված չէ»,-ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակը՝  պատասխանելով «Արմենպրես» լրատվականի հարցին, թե Թուրքիայի նախագահը հայտարարել է Փաշինյանի հետ Պրահայում հանդիպման հնարավորության մասին՝ նշելով, որ բոլոր հարցերն այնտեղ քննարկելու հնարավորություն կունենան, ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։

ԱԳՆ խոսնակը նաև ասել է. «Միաժամանակ, այս պահի դրությամբ նման հանդիպում հաստատված չէ։ Հանդիպման հաստատման դեպքում հանրությանը պատշաճ ժամկետներում կտեղեկացնենք»։

 

panorama.am

Մակրոնն ասել է, որ չի կարող բացատրել Պուտինի գործողությունները Ուկրաինայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ չի կարող բացատրել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի գործողությունները Ուկրաինայում: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով CNN-ին տված հարցազրույցին։ 

Մակրոնը հայտնի է Պուտինի հետ բազմաթիվ ու երկար զրույցներով, որոնք չեն դադարել Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկով։

«Ես ռացիոնալ բացատրություն չունեմ։ Ինձ թվում է, որ սա վրդովմունքի, տարածաշրջանում հեգեմոնիայի ռազմավարության և, ես կասեի, COVID-19-ի հետևանքների, մեկուսացման համակցություն է», - CNN-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը՝ պատասխանելով Պուտինի դրդապատճառների մասին հարցին։

Հատուկ գործողություն սկսելու որոշումը Մակրոնն անվանել է առաջին «հսկա» սխալը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը փետրվարի 24-ին հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։ Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանությանը»: Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում», պատասխանատվության ենթարկել բոլոր ռազմական հանցագործներին, ովքեր պատասխանատու են Դոնբասում «քաղաքացիների դեմ արյունալի հանցագործությունների համար»։

 

panorama.am

ԱՄԷ-ին ԱԹՍ-ների մատակարարման փաստը հաստատել է թուրք պաշտոնյան

Թուրքիան ԱՄԷ-ին է վաճառել  թուրքական Baykar ռազմարդյունաբերական ընկերության կողմից արտադրվող 20 միավոր Bayraktar տեսակի հարվածային ԱԹՍ-ներ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ աղբյուրը հայտնել է, որ Սաուդյան Արաբիան էլ բանակցություններ է վարում Թուրքիայից Bayraktar TB2 անօդաչու սարքեր գնելու շուրջ։ԱՄԷ-ին ԱԹՍ-ների մատակարարման փաստը հաստատել է նաև մի թուրք բարձրաստիճան պաշտոնյա, որի անունը չի նշվում:

Պիտակ