Սեպտեմբեր 23, 2022 12:27 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանության  խմբի ԱԳ նախարարները քննադատել են միակողմանի պատժամիջոցների կիրառումը

ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանության խմբի ԱԳ նախարարներն ընդգծել են միակողմանի պատժամիջոցների մերժման, երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականությանը և անկախության հարգման անհրաժեշտությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում 2022 թվականի սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում։

Իրանի ԱԳ փոխնախարար Ռեզա Նաջաֆին հանդիպմանն ընդգծել է ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների պահպանման և Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի և անօրինական պատժամիջոցները մերժելու անհրաժեշտությունը:

ՄԱԿ-ի կանոնադրությունը պաշտպանող բարեկամների խումբը բաղկացած է 19 երկրներից, այդ թվում՝ Իրանից: Այս խումբը ձևավորվել է 2021 թվականին՝ ի պատասխան արևմտյան երկրների կողմից ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների շարունակական խախտումների և կարևորելով վերոհիշյալ սկզբունքները պահպանելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ամփոփիչ հայտարարությունը հաստատվել է խմբի անդամ երկրների ԱԳ նախարարների և ներկայացուցիչների կողմից: Հիշյալ հայտարարությունը հիմնված է միակողմանի պատժամիջոցների և աղքատության, սովի, պարենային անապահովության դեմ պայքարի, երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության հարգման սկզբունքների վրա: Այն ընդգծում է ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները հարգելու և իրագործելու անհրաժեշտությունը և սրտակցություն հայտնում այն երկրներին, որոնք ենթակա են ԱՄՆ միակողմանի պատժամիջոցներին:

Ըստ էության, միակողմանի պատժամիջոցների կիրառումը համարվում է գործիք, որը արևմտյան բլոկը միշտ օգտագործում է որպես զենք այլ երկրների դեմ։ ԱՄՆ-ն ​​այլ երկրների նկատմամբ միակողմանի, անօրինական և ճնշող պատժամիջոցների կիրառման դրոշակակիրն է։ ԱՄՆ-ը համարվում է աշխարհի ամենամեծ պատժամիջոցների սահմանող երկիրը և իր արտաքին քաղաքական նպատակներին համահունչ՝ այլ երկրների դեմ տարբեր տեսակի պատժամիջոցներ կիրառելու հարուստ անցյալ ունի։ Թեև ամերիկյան պատժամիջոցները կիրառվում են այլ երկրների, հատկապես իր մրցակից կամ թշնամի երկրների դեմ՝ տարբեր քաղաքական, առևտրային, անվտանգության և նույնիսկ մարդու իրավունքների պատրվակներով, սակայն, անկախ ակնհայտ պատճառներից, այս քաղաքականության հիմնական պատճառը Վաշինգտոնի շահերի հետապնդումն է։ Առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակներում Իրանի դեմ կիրառած ամենախիստ պատժամիջոցներից բացի, ԱՄՆ-ն ​​բազմաթիվ միակողմանի պատժամիջոցներ է կիրառել այնպիսի երկրների դեմ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Վենեսուելան, Կուբան, Սիրիան և Հյուսիսային Կորեան։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն ասում է.«Աշխարհը հոգնել է ԱՄՆ-ի պատժամիջոցներից, որոնք առանց վերահսկման սահմանվում են այն երկրների դեմ, որոնց առաջնորդները դուր չեն գալիս Վաշինգտոնին։ Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցները, հատկապես Բրիտանիան, նույնպես վարումե ն այդ քաղաքականությունը: Այս պատժամիջոցները սահմանվումե ն ԱՄՆ-ի և Արևմուտքի քաղաքականությանն ու գործողություններին հակադրվելու կամ այն պատրվակով, թե պատժամիջոցների ենթարկված երկրները սպառնում են ԱՄՆ ազգային շահերին

ՄԱԿ-ը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ի կողմից միակողմանի պատժամիջոցների կիրառումը, հատկապես կորոնավիրուսի համավարակի ժամանակ և կոչ է արել չեղարկել կամ նվազեցնել դրանք՝ պատժամիջոցների ենթարկված երկրների հասանելիությունը հումանիտար և բժշկական ապրանքներին ու դեղամիջոցներին ապահովելու նպատակով: ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Էլենա Դոհանը միակողմանի պատժամիջոցների բացասական հետևանքների վերաբերյալ ասում է.«Միակողմանի պատժամիջոցները թուլացնում են ՄԱԿ-ի հեղինակությունը և առաջացնում  վախ միջազգային համագործակցության և օրենքի գերակայության ոլորտում»:

Թվում է, թե հաշվի առնելով ԱՄՆ-ի և Արևմուտքի միակողմանի պատժամիջոցների կործանարար հետևանքները, և պատժամիջոցների տակ գտնվող երկրների արձագանքը, ներառյալ այդ պատժամիջոցների դեմ միջազգային կոալիցիայի ստեղծումն անհրաժեշտ է, որպեսզի Արևմուտքը  վերանայիր քաղաքականությունը՝ հաշվի առնելով միասնական համաշխարհային ճնշումները: Այս առումով, միակողմանի պատժամիջոցները դատապարտող այս հանդիպման եզրափակիչ հայտարարության մեջ ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանության բարեկամների խմբի ԱԳ նախարարների դիրքորոշումն ընդգծում է այս չարաբաստիկ երեւույթի նկատմամբ գլոբալ մոտեցման անհրաժեշտության անհրաժեշտությունը:

Պիտակ