Սեպտեմբեր 23, 2022 17:16 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Շահի ռեժիմի կողմնակիցների և ընդդիմադիր ԶԼՄ-ների դերն Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների մեջ

Վերջին օրերին Իրանի տարբեր քաղաքներում տեղի են ունենում անկարգություններ, որոնցում ակնհայտ է շահի ռեժիմի կողմնակիցների և ընդդիմադիր լրատվամիջոցների մասնակցությունն ու դերակատարությունը:

Տարբեր հարցերի շուրջ բողոքելը ցանկացած երկրի քաղաքացիների իրավունքն է, և Իսլամական Հանրապետությունը նույնպես ճանաչում է այդ իրավունքը: Սակայն երբ բողոքը վերածվում է քաոսի և մարդիկ դառնում են այս իրավիճակի զոհը, իրավիճակը փոխվում է։ Սակայն այս իրավիճակի մեղավորը քաղաքացիները չեն, այլ համակարգի թշնամիներն ու հակառակորդները, որոնք անկարգություններ են հրահրում իրենց գործակալների միջոցով։ Եվ Իրանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ժամանակ տեղի է ունեցել նույնը:

 

Շահի կողմնակիցներն ու Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անդամները 44 տարի շարունակ երազում են տեսնել Իսլամական համակարգի փլուզումը և ցանկացած առիթից օգտվում են Իրանում քաոս և անապոհվություն տարածելու համար: Վերջին օրերին Իրանում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու համար, այս խմբերն օգտվել են տարբեր լրատվամիջոցներից, այդ թվում՝ BBC-ից և Iran International-ից, որոնց աջակցում են Բրիտանիան ու Սաուդյան Արաբիան: Իսկ նպատակն է սրել բողոքի ակցիաները, տարածել հակաիրանական տրամադրություն և քաոսային վիճակ:

Նշված և մի շարք այլ լրատվամիջոցները տարածել են անկարգությունների տեսագրություններն ու լուսանկարներ:

Հանրային գույքի ոչնչացումը շահի ռեժիմի կողմնակիցների մշտական ձեռագիրն է, որը կրկնվել է նաև վերջին օրերի անկարգություններում: Այս անկարգությունների ժամանակ ցուցարարներն անարգել են Իրանի դրոշը, վառել Ղուրանը, վնասել հանրային գույքը, այդ թվում՝ կառավարական շինություններ, մասնակից կանայք հանել են իրենց գլխաշորերը: Այս ամենը վկայում է, որ անկարգությունները հրահրող խմբերի համար Իրանի հասարակությունը կարևոր չէ և նրանց ու իրենց ԶԼՄ-ների  թիրախում իսլամական համակարգն է:

Նրանց զայրացրել են հատկապես վերջին տասնամյակում Իրանի արձանագրած հաջողությունները  ահաբեկչության դեմ պայքարում, որի  հետ անմիջական կապ ունի Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը, ինչպես նաև հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականության տապալումը: Ուստի նրանք հիմա առավել քան երբևէ շահագրգռված են, որ Իրանում քաոսային վիճակ ստեղծվի:

Կարևոր է նշել նաև, որ վերջին անկարգությունները համընկել են ԻԻՀ նախագահի՝ Նյու Յորք կատարած այցի հետ: Ռայիսին Նյու Յորք է մեկնել մասնակցելու ՄԱԿ-ի  ԳԱ նստաշրջանին: Ըստ էության, նախագահի այցի վրա ազդելն ու Իրանից դուրս, այդ թվում՝ Նյու Յորքում այս ուղևորության դեմ բողոքի ակցիաներ կազմակերպելը և նախագահին ուղղված  ԶԼՄ-ների հարցերի հիմնական թեմա դարձնելը շահի կողմնակիցների և մոնաֆեղների հիմնական նպատակներից է։

Եվ վերջապես,. ինչպես նշել է ԻԻՀ առաջնորդը, սադրանքներին դիմակայելու Իրանի իսլամական համակարգի հաջողությունը զարմացրել է թշնամիներին և այս անգամ նույնպես թշնամիներն ականատես կլինեն իսլամական Իրանում իրենց դավերի ձախողմանը։

Անցած 44 տարիների ընթացքում Իրանի գիտակից և սիրելի ժողովուրդն ապացուցել է, որ երբ իր քաղաքացիական պահանջն ուղեկցվել է շահի կողմնակիցների և մոնաֆեղների հրահրած անկարգություններով և կրոնական արժեքները վիրավորելով, նրանք բաժանել են իրենց ճանապարհը և այս անգամ նույնպես այդպես կվարվեն: