Սեպտեմբեր 24, 2022 12:39 Asia/Tehran
  • Հորդանան գետի Արևմտյան ափին Իրանի ազդեցության մասին պնդումը և ԻԻՀ տարածաշրջանային քաղաքականության հաջողությունները

Ամերիկյան National Interest պարբերականը «Արդյո՞ք Իրանը շուտով իր վերահսկողության տակ կվերցնի Հորդանան գետի արեւմտյան ափը» խորագրով հոդվածում գրել է. -«Իրանը հույս ունի, որ իր վստահված անձինք վերահսկողության տակ կվերցնեն Հորդանան գետի արեւմտյան ափը»։

Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի փորձագետներ Մարկ Դուբովիցը և Դեյվիդ Մաքսվելն ասել են. «Իրանը ձգտում է Իսրայելին ներքաշել «կրակի օղակի» մեջ։  Հաշվի առնելով  Հեզբոլլահի տեղակայվելը Լիբանանում և Սիրիայում, ՀԱՄԱՍ-ի  վերահսկողությունը Գազայի հատվածում, և Հորդանանում իշխող թույլ միապետությունը, Արևմտյան ափը մնում է,որպես  վերջին  բազա: Եթե ​​Իրանի վստահված անձինք հաստատվեն այնտեղ, Թեհրանն ավելի լավ վիճակում կլինի Իսրայելը ոչնչացնելու իր նպատակին հասնելու հարցում: Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը 2022 թվականի սեպտեմբերի 8-ին նախազգուշացրել է Հորդանան գետի արեւմտյան ափին փոփոխվող իրականության  կապակցությամբ»։

Վերջին մի քանի տասնամյակներում  Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես իր արտաքին քաղաքականության մեջ  առաջնային տեղ է հատկացրել բռնատերերի դեմ ճնշվածներին հովանավորելուն, պաղեստինյան իդեալին համակողմանիորեն աջակցելուն,  սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողություններին դիմակայելուն և  Պաղեստինի ժողովրդին ու ջիհադական խմբավորումներին  հովանավորելուն։

Ընդգծելով պաղեստինյան հարցի կարգավորման իր սկզբունքային լուծումը, այն է՝ բոլոր փախստականների վերադարձը իրենց երկիր, և հանրաքվեի հիման վրա Պաղեստինի ապագա համակարգի որոշելը և անկախ կառավարության ձևավորելը, Իրանն իր արտաքին քաղաքականության մեջ առաջնային տեղ է հատկացրել Պաղեստինի Դիմադրությանը համակողմանի աջակցություն  ցուցաբերելուն։ Այս հարցը բազմիցս հաստատվել ու բարձր  է գնահատվել  Պաղեստինի Դիմադրության պաշտոնյաների կողմից։ 

Պաղեստինի իսլամական Դիմադրության շարժման՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Մահմուդ ալ-Զահարը, բարձր գնահատելով Իրանի Իսլամական Հանրապետության  կողմից  պաղեստինյան Դիմադրությանը ցուցաբերվող աջակցությունը, ասում է. «Հորդանան գետի Արևմտյան ափը Գազայի հատվածի օրինակով քայլեր է ձեռնարկում Դիմադրության ուժի մեծացման ուղղությամբ»։

Շատ կարևոր է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի շեշտադրումը Հորդանան գետի արևմտյան ափը զինելու անհրաժեշտության վրա՝ դիմադրությունը հզորացնելու  համար։ Նա ասել է «Մեր համոզմունքն է, որ Արևմտյան ափը պետք է զինված լինի Գազայի պես: Հզորությունն անհրաժեշտություն է։ Նրանք, ովքեր հետաքրքրված են Պաղեստինի ճակատագրով, եթե կարող են ինչ-որ բան անել,  ուրեմն այնտեղ էլ պետք է մարդկանց զինեն»։

Կարևորն այն է, որ պաղեստինյան դիմադրության շրջանակն այժմ ընդլայնվել է Գազայի հատվածից մինչև Հորդանան գետի Արևմտյան ափ, և պաղեստինցի մարտիկների կողմից իսրայելական օկուպացիոն ուժերի դեմ զինված հարձակումների միտումը մեծացել է: Փաստորեն Գազայի հատվածում պաղեստինյան դիմադրության խմբերին դիմակայելուց բացի, Սիոնիստական ​​ռեժիմն այժմ բախվում է Հորդանան գետի արեւմտյան ափին իր դեմ նոր բացվող ճակատի հետ:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ասում է.-«Պայքարը օկուպացված տարածքներում լայնամասշտաբ է դարձել։ Գազան ներգրավված է ոչ միայն դիմադրության և պայքարի դաշտում, այլև այս պայքարը տեղափոխվել է նաև Արևմտյան ափ։ Շատ եք լսում Ջենինի, Նաբլուսի, Ռամալլայի, Թուլքարմի, Շեյխ Ջարրահի անունները և այլն։ Սրանք Արևմտյան ափի հիմնական քաղաքներն են»։

Այս համատեքստում անհրաժեշտ է նշել, որ Իրանի աջակցությունը Պաղեստինի իդեալին հիմնված է բռնատերերի դեմ ճնշվածներին  աջակցելու սկզբունքի վրա, և բացեիբաց ընդգծվել է այդ աջակցության շարունակվելու անհրաժեշտությունը։ Այս հարցը ոչ մի կապ չունի իրանաֆոբիայի ոլորտում ամերիկյան քարոզչության՝ այսինքն այլ երկրների ներքին գործերին Իրանի միջամտության պնդման հետ։