Սեպտեմբեր 24, 2022 17:27 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Դիմադրողական տնտեսության շնորհիվ Իրանը դարձավ ՇՀԿ անդամ

Իրանցի տնտեսագետների կողմից կապիտալիզմի դեմ պայքարելու արդյուքնում ստեղծված դիմադրողական տնտեսությանը հաջողվեց Թեհրանը դարձնել Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ, որն այժմ համաշխարհային տնտեսության բևեռ է։

Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունից հետո  աշխարհի հավասարակշռությունը սասանվեց։ Տարածաշրջանի երկրները գործնականում ցույց տվեցին, որ այլևս թույլ չեն տա ատլանտյան էքսպանսիոնիզմ։

Էներգետիկ ճգնաժամը, որն ազդել է Եվրոպայի քաղաքացիների կայնքի վրա, խախտել է աշխարհի արդյունաբերական հսկաների՝ եվրոպական երկրների հավասարակշռությունը։ Եվրոպական շատ երկրներում, հատկապես Գերմանիայում, արդյունաբերական օբյեկտները աստիճանաբար փակվում են։

Ռուսաստանը քայլեր ձեռնարկեց ազգային արժույթների փոխանակման և դոլարի համաշխարհային գերիշխանությունը վերացնելու ուղղությամբ։ Թուրքիայի, Իրանի, Չինաստանի և Հնդկաստանի հետ առևտուրն այս պահին իրականացվում է ազգային արժույթով։ Դոլարի մենաշնորհի փլուզումը հանգեցրեց ԱՄՆ-ի ազդեցության գոտու կորստին։ Ատլանտյան համակարգի փլուզմամբ Շանհայի համագործակցության կազմակերպությունը սկսեց փայլել զարգացող Ասիայում:

Շանհայում համախմբել են էներգիայով հարուստ երկրներ (նավթ, բնական գազ, ուրան, ածուխ և այլն), ինչպիսիք են Ռուսաստանը և Ղազախստանը և այնպիսի խոշոր երկրներ, ինչպիսիք են Չինաստանը և Հնդկաստանը, որոնք ունեն էներգիայի ամենամեծ կարիքը:

Այս կազմակերպությունը, ստեղծելով Շանհայի համագործակցության կազմակերպության էներգետիկ ակումբի ենթախումբ,  գործում է որպես աճող կառույց՝ փոխադարձ օգուտների և «հաղթանակի» համաձայնագրի համաձայն։

Մինչ աշխարհը պայքարում է էներգետիկ ճգնաժամի դեմ, Ասիան, որը հայտնի է որպես էներգիայի և արտադրության կենտրոն, քաղաքականապես դարձել է բազմաբևեռ աշխարհակարգի կարևոր կենտրոն:

2000-ական թվականներից ի վեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  բնական գազի և նավթի արտահանման խողովակաշարերը, որոնք պետք է կառուցեն հարևան երկրներում և աշխարհագրական տարածաշրջաններում, սահմանել  է որպես իր երկրի տնտեսության շարժիչ ուժ։

Այս ռազմավարությունը ժամանակի ընթացքում դարձել է քաղաքական զենք։ Մոսկվայի էներգետիկ քաղաքականության ամենաակնառու կողմը եղել է լծակների օգտագործումը Ուկրաինայի և Արևմտյան Եվրոպայի երկրների դեմ: Սկսած 1980-ականներից, արդյունաբերականացման և գլոբալացման արդյունքում, Չինաստանը մշտապես փնտրում է նոր էներգիա և շուկաներ իր տնտեսական զարգացման համար:

Ասիան պատմության մեջ աննախադեպ փոխակերպման է ենթարկվում, մյուս կողմից, պարտվող Ատլանտյան ճակատը պայքարում է տնտեսական պարտքի դեմ: Իրանի Իսլամական Հանրապետությունը, չնայած ԱՄՆ-ի կղմից սահմանված պատժամիջոցներին, կարողացավ այս գործընթացում ոչնչացնել ազատական ​​տնտեսության հասկացությունները։

Իրանցի տնտեսագետների ստեղծած «դիմադրողական տնտեսությանը» հաջողվեց կապիտալիզմի դեմ պայքարելով Իրանը դարձնել Շանհայի լիիրավ անդամ։

Տարածաշրջանի որոշ երկրներ, որոնք դեռևս կախված են Արևմուտքից, առանց Ատլանտյան դաշինքից դուրս գալու չեն կարող օգտվել լիարժեք կայունության առավելություններից: