Սեպտեմբեր 25, 2022 08:18 Asia/Tehran

Երեկ Թեհրանում և երկրի այլ քաղաքներում կայացած երթի ամսնակիցները դատապարտել են վերջին անկարգությունները և աջակցել ոստիկանական ուժերին՝ որպես երկրի անվտանգության և խաղաղության երաշխավորների:

Իրան օրաթերթ

Իրանի անվտանգության պաշտպանություն 

«Մոնաֆեղին» և «Քոմլե» ահաբեկչական խմբերի աջակցությունն Իրանում տեղի ունեցած վերջին անկարգություններին և դրան զուգահեռ օտարերկրյա պարսկալեզու ալիքներով տարբեր ծրագրերի հեռարձակումը, ցույց տվեց, որ թշնամին լուրջ ծրագիր է հետապնդում: Շատ արագ պարզ դարձավ, որ անկարգությունների ժամանակ բացի հանրային գույքը ոչնչացնելուց, հնչում են նաև  ​​քաղաքական կարգախոսներ և այս ամենից արյունահեղության հոտ է գալիս։ Հակահեղափոխական խմբերը, օգտագործելով արտասահմանյան լրատվամիջոցները, գործի են դրել իերցն ամրդասպան մեքենան։

Մինչ այս պահը հաղորդվել է յոթ հոգու նահատակության մասին: 

 

Քեյհան օրաթերթ

Իր հեղինակավոր ներկայությամբ Ռայիսին զարմացրեց աշխարհին

Իրանի նախագահ այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, ով մեկնել էր Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին, հեղափոխական դիվանագիտության վրա հիմնված աննախադեպ ելույթ ունեցավ, որի ըթնացքում պաշտպանեց Իրանի ազգային անվտանգությունն ու արդարությունը:

Այաթոլլահ Ռայիսիի ելույթի ամենակարևոր հատվածը կապված էր ԻՀՊԿ-ի «Ղոդս» ստորաբաժանման նահատակ հրամանատար Հաջ Ղասեմ Սոլեյմանիի  սպանության հետ: Նախագահն իր խոսքի ժամանակ ձեռքում բռնել էր Սոլեյմանիի նկարը: Նա հստակ հայտարարեց իր իրավունքները վերականգնելու և Սոլեյմանիին սպանողներին պատասխանատվության ենթարկելու Իրանի վճռակամության  մասին:

 

Արման Մելլի օրաթերթ

Իրանի տարբեր քաղաքների բնակիչները երթեր են անցկացրել՝ ընդդեմ վերջին անկարգությունների

Իրանի քաղաքներում տեղի ունեցող անկարգություններինզ ուգահեռ,  ուրբաթօրյա աղոթքից հետո Իրանի հավատացյալ ժողովուրդը երթ է անցկացրել՝ դատապարտելով անկարգությունները։ Երթի մասնակիցները դատապարտել են սրբապղծությունը և վիրավորանքը։ Երթի մասնակիցները վանկարկել են «Մահ ԱՄՆ-ին», «Մահ մոնաֆեղներին», «Մահ խռովարարին», «Մահ Իսրայելին7 և այլ կարգախոսներ: Նրանք կրել են մեծարգոր առաջնորդի նկարներն ու Իրանի դրոշը:

Երթի մասնակիցները բացականչել են «Իրավապահ մարմիններ, շնորհակալ ենք, շնորհակալ ենք», «Իրավապահ մարմիներն անվտանգության երաշխավորն են» կարգախոսները և բարձր գնահատել իրավապահ մարմինների դերն ու ջանքերն ուղղված անվտանգության հաստատմանը:

 

Ջամե Ջամ օրաթերթ

 Իտալիայում էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով մոմ են վառում

Հաղորդումների համաձայն, Իտալիայում էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով, որը հասել է 500%-ի, տարբեր ձեռնարկություններ ծախսերը խնայելու նպատակով անջատում են լամպերը և մոմ վառում։

 

Վաթանե Էմռուզ օրաթերթ

Սիոնիստների սարսափած կյանքը

Հորդանան գետի արեւմտյան ափում պաղեստինյան մարտիկների գործողությունների նոր փուլն ավելի քան նախկինում սարսափի ստվեր է գցել սիոնիստ ավանաբնակների կյանքի վրա: Այս օրերին Հորդանան գետի արեւմտյան ափում բնակվող սիոնիստները խիստ անհանգստացած են այս տարածքում պաղեստինցի մարտիկների դիմադրության ու զինված պայքարի սրմամբ։ Սիոնիստները սարսափելի հանգստյան օրեր են անցկացրել այս տարածքում ապրող պաղեստինցիների մահապարտական գործողություններից հետո։

Եբրայական և պաղեստինյան լրատվական աղբյուրները հայտնել են Ռամալլահի հարավ-արևմուտքում պաղեստինյան դիմադրության վերջին գործողության ընթացքում 8 սիոնիստների վիրավորվելու և գործողությունն իրականացնողի նահատակության մասին:

 

aravot.am

Իրանը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հետ

Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պաշտոնյաների հետ, որպեսզի օգնի հակամարտող կողմերին խաղաղ ճանապարհով լուծել տարաձայնությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքը, այս մասին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ։

Նա ընդգծել է Թեհրանի հստակ դիրքորոշումը տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությունների և սահմանների անընդունելիության մասին:

Հանդիպման ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարը վերահաստատել է երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները և ընդգծել փոխադարձ խորհրդակցությունների և համագործակցության կարևորությունը։

Ադրբեջանցի պաշտոնյան հերքել է տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների մասին պնդումները և նշել, թե «իր երկիրը ձգտում է Հայաստանի հետ տարածքային և սահմանային վեճերը լուծել տարածաշրջանային համագործակցության միջոցով»։

 

armenpress.am

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները սեպտեմբերի 23-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։

«ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են հայերին, որոնց գերևավարումը սեպտեմբերի ռազմական գործողությունների առնչությամբ, հաստատվել է իշխանությունների կողմից մեր կազմակերպությանը։ Տեսակցության շրջանակներում գնահատվել է անձանց վիճակը և պահման պայմանները, իրենց հետ կապված կոնտակտ ընտանիքների հետ հաստատվել է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

 

news.am

Թուրքիան չի ճանաչում Ուկրաինայի մի շարք շրջաններում ՌԴ-ին միանալու հանրաքվեն

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ երկիրը չի ճանաչում մի շարք շրջանների Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու վերաբերյալ ընթացող հանրաքվեների արդյունքները։

«Ինչպիսի դիրքորոշում էլ որ նախկինում ունեցել ենք Ղրիմի վերաբերյալ, մենք չենք ճանաչում հանրաքվեի որոշումը, որը Ռուսաստանը ցանկանում է ընդունել։ Մենք ճանաչում ենք Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա։

Քալինը նշել է, որ այս հակամարտությունում Թուրքիան աջակցում է Ուկրաինային եւ միակ պետությունն է, որը «ձգտում է վերջ տալ պատերազմին»։

Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների իշխանությունները, ինչպես նաեւ Զապորոժիեի եւ Խերսոնի շրջանների վարչակազմերը որոշել են հանրաքվե անցկացնել՝ Ռուսաստանին միանալու վերաբերյալ։ Քվեարկությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ից 27-ը։


panarmenian.net

Միրզոյանը՝ Գուտերեշի տեղակալին․ Անհասցե արձագանքները պարարտ հող են ստեղծում Ադրբեջանի նոր ագրեսիաների համար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր քարտուղարի Քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ հանդիպմանը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է միջազգային հանրության կողմից ագրեսորի՝ հասցեական և հստակ դատապարտման անհրաժեշտությունը՝ նշելով, որ անհասցե արձագանքները պարարտ հող են նախապատրաստում նոր ադրբեջանական ագրեսիաների համար:

Այդ տեսանկյունից հայկական կողմը կարևորել է ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ընթացքում հնչած թիրախային գնահատականները։

Նախարար Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի ԶՈՒ կողմից միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումները և պատերազմական հանցագործությունները, շեշտելով, որ դրանք պետք է արժանանան համապատասխան գնահատականի։

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում կայունության հաստատման նպատակով ՄԱԿ-ի ներգրավման մեծացման հնարավոր մեխանիզմների շուրջ:

Արարատ Միրզոյանը և Ռոզմարի ԴիԿարլոն քննարկել են նաև Հայաստան-ՄԱԿ համագործակցության օրակարգին, Հայաստանում անցկացվող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր։

Պիտակ