Սեպտեմբեր 25, 2022 11:07 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Իրանը դեմ է տարածաշրջանի սահմանների ցանկացած փոփոխության

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ուրբաթ օրը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպմանն Աբդոլլահյանն ընդգծել է, որ Իրանը կտրականապես դեմ է տարածաշրջանի սահմանների ցանկացած փոփոխության:

Նա ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը, խորհրդակցելով Ադրբեջանի  և Հայաստանի  պաշտոնատարների  հետ, պատրաստ է  օգնել հակամարտող կողմերին՝ լուծելու իրենց տարաձայնությունները խաղաղ ճանապարհով»։

Կովկասում հակամարտությունների նոր փուլը, որը սկսվել է սեպտեմբերի 13-ին՝ հայ-ադրբեջանական սահմանին,  տարածաշրջանը կրկին վերածել  է անհանդարտությունների կենտրոնի։

Ադրբեջանն ու Հայաստանը տարաձայնություններ ունեն «Զանգեզուրի միջանցքի» շուրջ, որը գտնվում է Հայաստանի և Իրանի սահմանից մոտավորապես 35 կիլոմետր հեռավորության վրա է: Միջանցք, որը կարող է  Ադրբեջանը միացնել Նախիջևանի ինքնավար տարածքին։ Բաքուն Թուրքիայի աջակցությամբ և Սիոնիստական ​​ռեժիմի սադրանքների միջոցով ցանկանում է տիրանալ այս միջանցքին: ԵՎ եթե նման բան տեղի ունենա, դա կնշանակի Հայաստանի սահմանների փոփոխություն և Իրանի հետ կապի անջատում։

Չնայած Իրանի Իսլամական Հանրապետությունը Բաքվի հետ է եղել Ադրբեջանի և Հայաստանի միջև Ղարաբաղի շուրջ հակամարտությունների ժամանակ և ողջունել է տարածքների վերադարձը, սակայն «Զանգեզորի միջանցքի» հարցը պետք է դիտարկել, որպես աշխարհաքաղաքական ագահություն՝ Ադրբեջանի կողմից, որը կարող է սպառնալիք համարվել Իրանի հյուսիսային սահմանների համար։

Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի համաձայնագրի ընթացքում և համաձայն դրա դրույթների, ապրանքների և մարդկանց փոխադրման համար Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի միջև համաձայնեցվել է միայն մեկ ցամաքային ճանապարհ: Սույն համաձայնագրի 9-րդ կետում, որին վկայակոչում է Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանը միայն համաձայնել է ապաշրջափակել արգելափակված տրանսպորտային ուղիները՝ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապն ապահովելու համար և երաշխավորել այդ երթուղիների անվտանգությունը: Սակայն  այդ կետում խոսք չկա Հայաստանի և Իրանի  սահմանի երկայնքով միջանցք ստեղծելու մասին, որը կվերացնի այս սահմանը և կզրկի Իրանին դեպի Հայաստանի Հանրապետության տարանցիկ ճանապարհին հասանելիությունից։

Ուստի Իրանը, որպես Հայաստանի հետ սահմանակից երկիր, կարող է ազդեցություն կրել  նման հավանական փոփոխություններից, և հենց սկզբից հստակ ու թափանցիկ կերպով հայտարարել է իր ընդդիմությունն այդ ծրագրին:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հուլիսի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է.«Եթե ​​Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականություն լինի, Թեհրանը դեմ կգնա դրան,որովհետեւ այս սահմանը հազարամյակների հաղորդակցության ճանապարհ է»:

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին նույնպես սեպտեմբերի 22-ին անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև տեղի ունեցող իրադարձություններին, շեշտել է.«Չենք հանդուրժելու բախումներն ու պատերազմը և չենք լռելու դրա դիմաց»:

Ակնհայտ է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես ընդգծել է՝ երկկողմ և միջազգային սահմանների պաշտպանությունը, երկրների ինքնիշխանությունը հարգելը և տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության յուրաքանչյուր փոփոխության կանխելը և զգուշացրել է սահմաններին սպառնացող յուրաաքանչյուր գործողության կապակցությամբ: Գերագույն առաջնորդի հայտարարությունները և Իրանի Իսլամական Հանրապետության այլ պաշտոնյաների նախազգուշացումները ևս  ակնհայտորեն ապացուցում են   Իրանի լուրջ և վճռական կամքը՝ ընդդիմանալու և կանխելու իր հարևանների, այդ թվում՝ Իրանի և Հայաստանի սահմանները փոխելուն ուղղված յուրաքանչյուր  գործողություն:

Պիտակ