Սեպտեմբեր 26, 2022 18:22 Asia/Tehran

Իսլամի մարգարեի մահվան և Իմամ Հասան Մոջթաբայի նահատակության տարելիցի օրը, Իրանի տարբեր նահանգների բնակիչներ, միլիոնանոց ցույց անցկացնելով, դատապարտել են վերջին օրերին տեղի ունեցած անկարգությունները, նաև դատապարտել են Ղուրանի դեմ ուղղված անարգանքը և իրենց կտրուկ հովանավորությունն են հայտնել իսլամական հանրապետության համակարգի և կրոնական արժեքների նկատմամբ:

Վերջին օրերի ընթացքում, ԻԻՀ համակարգի թշնամիները երկրի տարբեր շրջաններում անկարգություններ են հրահրել և անարգալից վերաբերմունք են դրսևորել ազգային ու կրոնական արժեքների, հատկապես Սուրբ Ղուրանի և ԻԻՀ դրոշի նկատմամբ: Այդ անկարգությունների հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ:

Խռովարարների պատրվակը հիջաբի ոլորտում կանանց ազատությանն աջակցելն էր, սակայն նրանց արածը գործնականում ցույց տվեց, որ այդ անկարգությունների իրական պատրվակը իսլամական հանրապետության համակարգին և կրոնական արժեքներին հակադրվելն էր, հատկապես այդ հակադրվելն ի ցույց դրեցին այրելով Սուրբ Ղուրանը, երկրի դրոշը և մզկիթներ, նաև անարգելով վիլայաթ ֆաղիհին:

Խռովարարներն ու նրանց հովանավորները  կարծում էին, որ կանանց իրավունքներին աջակցելու պատրվակով հասարակական տրամադրություններ հրահրելով, կարող են իրենց հետ համաքայլ դարձնել մարդկանց: Սակայն Իրանի գիտակից ժողովուրդը անցած 44 տարիների ընթացքում, բազմիցս ապացուցել է, որ նախ,  տարբերում է  բողոքն ու անկարգությունը և երբեք չի ընդունում խռովությունը:

Երկրորդ, չնայած որոշ թերություններին, ժողովուրդը դեռևս աջակցում է Իսլամական Հանրապետության համակարգին և կրոնական արժեքներին։

Երրորդ՝ խռովարարների, կրոնական արժեքները վիրավորողների և հանրային սեփականությունը ոչնչացնողների հետ լրջորեն զբաղվելը ժողովրդի լուրջ պահանջն է։

Անցած օրը, Իրանի գիտակից ժողովուրդը տարբեր նահանգներում միլիոնանոց ցույցեր անկացնելով, ի ցույց դրեց իր հակակրանքը խռովարարների և իսլամական ծեսերը անարգողների նկատմամբ և ապացուցեց իր կրոնական եռանդը համակարգի և կրոնական արժեքների նկատմամբ: Մարդկանց հավաքը ցույց տվեց, որ այն, ինչ ձևավորվել է երկրում անցած օրերին, ոչ թե բողոք է կամ կանանց իրավունքների պաշտպանություն, այլ դավադրություն՝ ընդդեմ ինքնիշխանության և կրոնական արժեքների։

Ըստ այդմ, հավաքների վերջնական բանաձեւի տեքստում նշված է, որ նորմերը խախտող քայլերը, Սուրբ Ղուրանի նկատմամբ անարգանքը, մզկիթները  և Իրանի դրոշն այրելը իսլամական Իրանի կանանց հիջաբն անարգելը և մի քանի անվտանգության պաշտոնյաների նահատակելը, ցույց են տալիս երդվյալ թշնամիների և գերիշխանության ու սիոնիզմի դավադրությունն ու ապստամբությունը՝ ընդդեմ Իսլամական Հանրապետության համակարգի, որը պայմանավորված է իսլամի նկատմամբ ատելությամբ ու դաժանությամբ:

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ Իրանի ժողովրդի միլիոնանոց ցույցը ռեժիմի թշնամիներին և հակառակորդներին ապացուցեց, որ Իրանի ժողովուրդը դեմ է այն շարժումներին, որոնք հանգեցնում են անվտանգության թուլացմանը:

Վերջին կետն այն է, որ Իրանի Իսլամական Հանրապետության համակարգի հզորության բաղադրիչներից մեկը միշտ եղել է ժողովրդի աջակցությունն ու հովանավորությունը, և այս բաղադրիչը երեկ ևս մեկ անգամ ընդգծվեց։ Սա այն մարդկանց աջակցությունն է, ովքեր հիասթափեցրել են Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիներին և հակառակորդներին՝ հասնելու իրենց նպատակներին վերջին 44 տարիներին: Իսլամական հեղափոխության երկրորդ քայլում կա նաև այս համաժողովրդական աջակցությունը, և հակառակ նրան, ինչ քարոզվում է թշնամիների հոգեբանական պատերազմում, ժողովրդի տարբեր խավեր  հեղափոխության առաջին սերնդից մինչև այսօր, հավատարիմ է մնացել Իսլամական Հանրապետության համակարգին և նրա արժեքներին, իսկ բողոքները երբեք չեն նշանակում, որ նրանք հրաժարվում են համակարգից: