Սեպտեմբեր 27, 2022 12:32 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Մահսա Ամինիի դատական ​​գործը երկրի իշխանությունը կործանելու նախագծի վերածելու կուլիսներում

Նկատի ունենալով այն փաստը որ Սիոնիստական ​​ռեժիմը հրապարակայնորեն պատվիրել է Ջենինում Ալ-Ջազիրա ցանցի պաղեստինցի, սակայն քրիստոնյա և ամերիկացի լրագրող Շիրին Աբու Աղելեյի սպանությունը, և դեռևս չի կարողացել դրա համար համոզիչ հիմնավորում տալ, հետևաբար լռում է Մահսա Ամինիի մահվան հարցով:

Բայց կան բազմաթիվ ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ Սիոնիստական ռեժիմն ամենաշատն է շահում Իրանում Մահսա Ամինիի մահվան պատճառով բողոքի ակցիաների խռովության վերածվելուց, և հավանաբար, պարսկալեզու լրատվամիջոցներից շատերը, որոնք կրակի մեջ յուղ լցնողի դեր են խաղում, վարձվել են այս ռեժիմի կողմից և գործում են նրա անունից: 

Վերջին տարիներին Իրանի թշնամիների և տարածաշրջանային որոշ մրցակիցների միջև միշտ բանավեճ է եղել, թե ինչպես վարվել Իրանի տարածաշրջանային հզորության հետ, և արդյոք նրանք պետք է հակահարված հասցնեն հենց Իրանի՞ն, թե՞ հակադրվեն Դիմադրության առանցքում Իրանի տարածաշրջանային դաշնակիցներին: Այս առումով երկու տեսություն առաջարկվեց.

Մեկը Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախկին նախարար Սաուդ Ալ-Ֆեյսալի առաջարկած «Իժի առանցք» տեսությունն է, իսկ երկրորդը՝ «ութոտնուկ» տեսությունը, որն առաջարկել է Սիոնիստական ​​ռեժիմի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը: Երկու տեսություններն էլ իրենց բնույթով նույնն են և տարբերվում են միայն ձևակերպմամբ:

Այս քննարկումներում առաջնահերթություն է տրվում ապարատային կամ ռազմական մոտեցմանը, որը բազմիցս իրականացվել և փորձվել է Իրանի և նրա տարածաշրջանային դաշնակիցների դեմ, բայց ոչ միայն ձախողվել է, այլ  շատ դեպքերում, ինչպես երևում է Սիրիայում և Եմենում, հակառակ արդյունք են տվել։  Հետևաբար, հաջորդ քայլերում երկու տեսությունների ընդհանուր կառուցվածքը պահպանվեց, սակայն իրականացման եղանակը ապարատայինից փոխվեց ծրագրայինի, և ըստ պայմանների, ջանքեր գործադրվեցին տարբեր ձևաչափերով ծրագրային մարտահրավերներ իրականացնելու, ինչպես Իրանում, այնպես էլ Իրանի տարածաշրջանային դաշնակից երկրներում։ Իրականում, Իրանում Մահսա Ամինիի մահվան պատրվակով վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները նույն բնույթն ունեն և հիմնականում համահունչ են Իսլամական Հանրապետության թշնամիների նպատակներին ու շահերին: Քանի որ եթե իրապես նպատակը կանանց իրավունքների պաշտպանությունն է կամ Մահսա Ամինիի մահվան փաստերի պարզաբանումը, կիրականացվեին այնպիսի գործողություններ, որոնք կօգնեին հասնել այդ նպատակներին:

Միևնույն ժամանակ, կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո, Նյու Յորքում կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ղեկավարների 77-րդ նստաշրջանը, որը, պայմանավորված Իրանի միջուկային խնդրի կողմ հանդիսացող ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ, խիստ անհանգստացրել է Սիոնիստական ​​ռեժիմին, քանի որ մինչ այս ռեժիմի միջամտությունը Վիեննայի բանակցություններին, հայտարարվում էր, որ համաձայնության հասնելուն շատ չի մնացել, և հնարավոր է, որ այդ քայլն իրագործվեր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում: Ռեժիմի մտահոգություններին ավելացել է ևս երեք գործոն. Սիրիայում Իրանի ներկայության ուժեղացումը՝ Ուկրաինայի պատերազմի պատճառով Ռուսաստանի ներկայության կրճատումից հետո, Պաղեստինում նոր ինթիֆադայի սկսվելը, որն ի սկզբանե բխում է ՄԱԿ-ի բանաձևերի և խաղաղության համաձայնագրերի կատարման հարցում Իսրայելի պարտավորությունների խախտումից, սակայն Թել Ավիվը դրա մեջ մեղադրում է Իրանին, և վերջապես՝ Հեզբոլլահի մուտքը Միջերկրական ծովի «Քարիշ» գազի հանքավայր, ինչը թույլ չի տվել այս ռեժիմին միակողմանի շահագործել վիճելի տարածքը։