Սեպտեմբեր 27, 2022 14:30 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 27.09.2022 թ

Ըստ որոշ հաղորդումների՝ Իրանն ունի «ուրվական նավատորմ», որը բաղկացած է 182 օտարերկրյա նավերից, որոնք օգտագործվում են ԱՄՆ նավթային պատժամիջոցները շրջանցելու համար, և արդյունքում իրանական նավթի վաճառքը վերջին ամիսներին աճել է:

Էթեմադ օրաթերթ

Իրանն ունի «ուրվական նավատորմ»՝ բաղկացած 182 արտասահմանյան նավերից

Նշվում է, որ Իրանն ունի 182 օտարերկրյա նավերից բաղկացած «ուրվական նավատորմ», որի նավերը լրացնում եներկրի ազգային տանկերային ընկերության նավատորմը, և հնարավորություն տալիս խուսափել պատշաճ զննություններից, այդպիսով շրջանցելով  ԱՄՆ պատժամիջոցներն ու տեղափոխելով միլիոնավոր բարել նավթ:

Իրանի նավթի արտահանման աճին և նավթի ու նավթամթերքի փոխադրումների ծավալների կրկնապատկմանն այս օրերին անդրադառնում են ոչ միայն երկրի պաշտոնյաները, այլև նավթային շուկայի ակտիվիստներն  ու միջազգային լրատվամիջոցները։

Ամերիկյան Washington Free Beacon-ն «Իրանի ուրվական նավերի նավատորմը» հոդվածում անդրադարձել է վերջին ամիսներին ԱՄՆ պատժամիջոցների չեզոքացմանը:

 

Ջավան օրաթերթ

Դեմոկրատների մեծամասնությունը դեմ է Բայդենի վերընտրվելուն

Ըստ ԱՄՆ-ում անցկացված վերջին հարցման արդյունքների՝ դեմոկրատների մեծ մասը չի ցանկանում, որ Ջո Բայդենը  վերընտրվի:

Washington Post-ի և ABC News-ի համատեղ հարցման արդյունքներըի համաձայն՝ դեմոկրատների միայն մեկ երրորդը կամ 35 տոկոսն է ցանկանում, որ Բայդենն առաջադրվի երկրորդ ժամկետի համար, մինչդեռ 56 տոկոսը ցանկանում է, որ կուսակցությունն ընտրի այլ անձի՝ 2024 թվականի ընտրություններին մասնակցելու համար։ .

Հարցումը նաև պարզել; է, որ հանրապետականների 47 տոկոսը հաջորդ ընտրություններում նախընտրում է տեսնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, իսկ 46 տոկոսն այլ թեկնածուների։

Բայդենի ժողովրդականությունը դեռևս ցածր է: Նրանից գոհ է հարցվածների՝ 39, դժգոհ՝ 53 տոկոսը:

 

 

Իրան օրաթերթ

Պուտինը ստորագրել է Էդվարդ Սնոուդենին ՌԴ քաղաքացինություն տրամադրելու որոշումը

Երկուշաբթի օրը Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու որոշումը:

2020 թվականին  Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչիրնան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությանն ասել էր, որ իր պաշտպանյալ մշտական ​​բնակության իրավունք է ստացել Ռուսաստանում:

Էդվարդ  Սնոուդենը  ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (NSA) նախկին աշխատակից է։ 2013 թվականին նա հրապարակել է այս  կազմակերպության, ինչպես նաև Բրիտանիայի  անվտանգության կազմակերպության զանգվածային գաղտնալսման հետ կապված փաստաթղթերը։

 

Ջամե Ջամ պօրաթարեթ

Ֆրանսիայում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել հակահեղափոխական ցուցարարների դեմ, իսկ Բրիտանիայում ցուցարարներին ձերբակալել; են

Իրանի համակարգը տապալելու պահանջով բողոքի ցույց իրականացնող հակահեղափոխական սադրիչների նկատմամբ Ֆրանսիայի և Բրիտանիայի ոստիկանական համակարգերի կոշտ վերաբերմունքը ցույց է տալիս, որ Թեհրանից մինչև Փարիզ և Լոնդոն, ազգային անվտանգությունը կարևոր կատեգորիա է:

 

armenpress.am

Սեպտեմբերի 21-ից ի վեր Ղազախստան մուտք Է գործել շուրջ 98 հազար ռուսաստանցի

 Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին մասնակի մոբիլիզացում հայտարարելուց հետո Ղազախստան մուտք Է գործել Ռուսաստանի մոտավորապես 98 հազար քաղաքացի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ճեպազրույցում հայտարարել Է հանրապետության ՆԳ նախարարության միգրացիոն ծառայության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ասլան Ատալիկովը: Հենց այդ օրերին Ղազախստանից մեկնել Է Ռուսաստանի 64 հազար 234 քաղաքացի:

Նրա խոսքով՝ անհատական նույնականացման համար (ԱՆՀ) են ստացել են 8 հազարից փոքր-ինչ ավելի ոչ ռեզիդենտներ: Առանց ԱՆՀ-ի քաղաքացիները, իրավական անձինք, հնարավորություն չունեն Ղազախստանի պետական մարմիններին դիմել քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար, բանկերում եւ այն կազմակերպություններում բանկային հաշվներ բացելու եւ վարելու համար, որոնք իրականացնում են առանձին տեսակների բանկային գործառնություններ, վճարումների, փոխանցումների իրականացում եւ այլն:

Ատալիկովը ճշտել Է, որ 2022 թվականի ապրիլի 1-ից Ղազախստանում ԱՆՀ Է ստացել 93 հազար 45 ռուսաստանցի: «Ապրիլի 1-ից մեզ մոտ կեցության վկայագիր Է ստացել ՌԴ-ի 4271 քաղաքացի, նրանցից 116-ը մեր Էթնիկ ղազախներն են: Կեցության վկայագիրն ունի իր կարգը, նրանցից յուրաքանչյուրը հաստատել Է իր վճարունակությունը»,-շարունակել Է նա: Քաղաքացիություն ստանալու համար հայտ Է ներկայացրել 441 անձ, նրանցից 117-ը Էթնիկ ղազախներ են Ռուսաստանից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

armenpress.am

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը ՀՀ ՄԻՊ-ի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու անհրաժեշտությունը

 Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը սեպտեմբերի 27-ին Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից, հանդիպման ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ից Հայաստանի վրա սկսված ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին, շրջակա միջավայրին հասցված վնասների, միջազգային մարդու իրավունքներով և հումանիտար իրավունքով արգելված այլ արարքների վերաբերյալ փաստարկված տեղեկատվությունը։

Գրիգորյանը խոսել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունների ու դրանք ծնող պատճառների՝ ադրբեջանական պետության կողմից վարվող էթնիկ հայատյացության համակարգային քաղաքականության մասին։

Նշված բոլոր փաստերն ամփոփվել են սեպտեմբերի 16-ին հրապարակված Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որն անձամբ փոխանցել է Գլխավոր քարտուղարին:

Պաշտպանը, ի թիվս այլ հարցերի, ներկայացրել է իր գործունեության առաջնահերթությունները, որի շրջանակում բարձր է գնահատել համագործակցությունն ինչպես ԵԽ երևանյան գրասենյակի, այնպես էլ` ԵԽ մասնագիտացված կառույցների և Գլխավոր քարտուղարի գրասենյակի հետ:

Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Պաշտպանի գործունեությունը, շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության և զեկույցի համար: Գլխավոր քարտուղարը հստակ ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձնելու անհրաժեշտությունը և վերահաստատել իր հանձնառությունը՝ շարունակելու ջանքերն այս ուղղությամբ:

Գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաև Հայաստանի հետ իրականացվող ծրագրային ուղղություններին և ընդգծել շարունակական աջակցության տրամադրման ԵԽ պատրաստակամությունը, այդ թվում ԵԽ-Հայաստան ԳԾ-ի շրջանակներում:

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի իրականացմանն իր աջակցությունը:

Կողմերը պայմանավորվել են շարունակել արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը:

 

armenpress.am

Ֆիլիպինների նախագահը հայտնել Է ռուսական վառելիքի գնումների շուրջ բանակցությունների մասին

 Ֆիլիպինները Ռուսաստանի հետ բանակցություններ Է վարում ռուսական վառելիքի հնարավոր ձեռքբերման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Bloomberg TV-ին հայտնել Է Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս-Կրտսերը:

Նրա խոսքով՝ Ֆիլիպինները բանակցություններ Է վարում որքան կարելի Է ավելի մեծ թվով մատակարարների հետ եւ մոտ Է համաձայնագրերի ձեռքբերմանը: Խոսելով Ռուսաստանի հետ այդ հարցի շուրջ շփումների մասին՝ նա նշել Է, որ, նկատի ունենալով նման համաձայնագիր կնքելու քաղաքական տեսակետը, «դե իհարկե, փոքր-ինչ բարդ Է», բայց Ֆիլիպինները, ամենից առաջ, ելնելու Է իր ազգային շահերից», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

panorama.am

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է կանխել երեք երկիր

Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների նոր փաթեթի նախագիծը կարող է ԵՄ-ում քննարկման ներկայացվել չորեքշաբթի՝ մինչև շաբաթվա վերջ այն ընդունելու նպատակով, սակայն այդ պլաններին կարող է խանգարել Հունգարիայի, ինչպես նաև Կիպրոսի և Մալթայի դիրքորոշումը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Financial Times թերթին։

Նշվում է՝ ԵՄ-ն ակնկալում է, որ նոր միջոցների նախագիծը կարող է քննարկման ներկայացվել ԵՄ երկրների դեսպանների շրջանում՝ արդեն վաղը, որպեսզի այն ընդունվի շաբաթվա վերջին։

«Բայց այս օրացույցը հեշտությամբ կարող է դուրս նետվել ռելսերից, եթե Հունգարիան, և որոշ չափով Կիպրոսն ու Մալթան հրաժարվեն խաղալ»,- գրում է թերթը։

 

panorama.am

Թուրքական պատվիրակությունը մեկնում է ԱՄՆ՝ F-16 կործանիչների հարցով բանակցելու

Թուրքական պատվիրակությունը մեկնում է ԱՄՆ՝ F-16 կործանիչների հարցով բանակցելուԹուրքիայի խորհրդարանի (մեջլիս) պատգամավորներից կազմված պատվիրակությունը մեկնում է Վաշինգտոն՝ շարունակելու Անկարային մատակարարվելիք F-16 կործանիչների վաճառքի թեմայով բանակցությունները:

Էրմենիհաբերի փոխանցմամբ, Թուրքիայիում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) արտաքին կապերի գծով փոխնախագահ Էֆքան Ալայի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցի ընթացքում հանդիպումներ ու բանակցություններ կանցկացնի ԱՄՆ կոնգրեսի մի շարք անդամների, այդ թվում սենատորների հետ:

Պատվիրակության կազմում են մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չաղաթայ Քըլըչը, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի թուրքական խմբի ղեկավար Օսման Ասքին Բաքը, ԱԶԿ-ից պատգամավորներ Վոլքան Բոզքըրը և Մեհդի Էքերը:

Նշվում է, որ Թուրքիան նախատեսում է Միացյալ Նահանգներից ձեռք բերել 40 միավոր F-16 կործանիչ և արդիականացնել ևս 80-ը, որոնք գտնվում են թուրքական զինանոցում։

Ավելի վաղ կոնգրեսական Քրիս Փափասի նախաձեռնությամբ ընդունված այդ լրացմամբ Անկարային F-16-երի հնարավոր վաճառքի համար 2 պայման է դրվել․ Վաճառքը պիտի իրականացվի ԱՄՆ-ի ազգային շահերին համապատասխան և պետք է հստակ քայլերի երաշխիքներ տրվեն առ այն, որ կկանխվի Թուրքիայի կողմից F-16-երով Հունաստանի օդային տարածքում չարտոնված թռիչքներ իրականացնելը: 

 

panorama.am

Պետքարտուղարության խոսնակ. Ադրբեջանին կոչ ենք անում վերադարձնել զորքերն իրենց ելման դիրքեր

ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին վերադարձնել զորքերն դրանց ելման դիրքեր։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ։

«Վերջին ժամանակներում մեր ուղերձն անփոփոխ է. կոչ ենք անում Ադրբեջանին վերադարձնել զորքերն դրանց ելման դիրքեր։ Մենք կոչ ենք անում դուրս բերել ռազմական ուժերը և Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները աշխատել լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։ Ուժի կիրառումն անընդունելի  է։ Մենք սրա մասին ասել ենք թե մասնավոր շփումներում, թե հրապարակային կերպով։ Ուրախ ենք, որ մեր շարունակական ներգրավվածությունը, այդ թվում բարձր մակարդակներում, օգնեց դադարեցնել ռազմական գործողությունները։ Մենք կշարունակենք ներգրավված մնալ և խրախուսել տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ աշխատանքը, որովհետև այս հակամարտության համար չի կարող լինել ռազմական լուծում»,-ասել է պետքարտուղարության խոսնակը։

Լրագրողը հետաքրքրվել է ԱՄՆ-ում Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների ու ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման մասին. «Արդյոք կողմերը շահգրգիռ են խաղաղության հաստատման գործընթացով»։

«Սա առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր, որ երկու արտգործնախարարներն ունեցան բռնությունների վերջին բռնկումից հետո»,-հայտարարել է Նեդ Փրայսը, ավելացնելով, որ  կողմերը կխոսեն իրենց  դիրքորոշումների մասին։

«Մեզ համար և, մասնավորապես, պետքարտուղարի համար կարևոր էր երկու կողմերին միավորել։ Իհարկե, պետքարտուղարը զրույցներ է ունեցել երկու առաջնորդների հետ։Պետքարտուղարը երկու առաջնորդների համար նշել է հրադադարի, հանգստության պահպանման կարևորությունը։ Նա ասել է, որ մենք կողմ ենք կայուն հրադադարին և խաղաղ կարգավորմանը։ Մենք երկու արտգործնախարարներին էլ հասկացրեցինք, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել երկկողմ, բազմակողմ ձևաչափերով, ինչպես նաև գործընկերների հետ միասին: Սա ներառում է նաև մեր աջակցությունը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին, որը միավորում են առաջնորդներին»,-նշել է նա։

Պետքարտուղարության խոսնակն ասել է, որ  սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպման ժամանակ քննարկվել է առաջընթացի հասնելու լավագույն ուղին, քարտուղարն առաջարկել է մտքեր փոխանակել, թե ինչպես առաջ տանել  խաղաղ գործընթացը մինչև ամսվա վերջ:Հաջորդ հանդիպման վերաբերյալ հարցին ի պատասխան Փրայսը նշել է, որ դա կողմերի որոշելու հարցն է, սակայն կարծում է, որ շարունակական ներգրավվածությունը բխումէ  ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև տարածաշրջանի շահերից։

«Մենք առաջարկել ենք օգնել երկկողմ, եռակողմ, բազմակողմ ձևաչափերում, և իհարկե, ԵՄ-ն նույնպես կարևոր դեր է խաղում։ Մեր խնդիրն է միավորել կողմերին, դյուրացնել երկխոսությունը, օգնել կողմերին միասին աշխատել տարաձայնությունների շուրջ խաղաղ և դիվանագիտական ​​ճանապարհով»,-ասել է նա՝ ավելացնելով, որ  ԱՄՆ-ն կանոնավոր շփումների մեջ է թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ, և այդ շփումները կշարունակվեն։

Պիտակ