Սեպտեմբեր 28, 2022 10:59 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-  «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչվելու հետևանքներն Իրանի համար

«Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչումը կարող է նվազեցնել Իրանի տարածաշրջանային ազդեցությունը:

2020թ նոյեմբերի 9-ին Երևանի ու Բաքվի միջև ստորագրված զինադադարի պայմանագրով նախատեսվում է  ապաշրջափակել տարածաշրջանի կապի կոմունիկացիաները: Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է երաշխավորի տրանսպորտային կապը  Ադրբեջանի արևմուտքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Սակայն Ադրբեջանը փորձում է  համաձայնագրի այս կետից օգտվել՝ «Զանգեզուրի միջանցքն» իրականություն դարձնելու համար: Երկու երկրների սահմանին տեղի ունեցած վերջին բախումները վկայում են, որ Բաքուն պատարստ է մեծացնել Երևանի վրա ռազմական ճնշումը: Իսկ Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին կօգնի ավելի հեշտ հասնել իր նպատակին: Եվ հավանական է, որ առաջիկա մի քնաի ամիսներին միջանցքի նախագիծն իրականություն դառնա:

Մյուս կողմից Ադրբեջանի հետ ընդհանուր շահեր ունի Իսրայելը: Քաղաքական հարաբերությունների առումով Իսրայելը աջակցում է Ադրբեջանին, քանի որ Բաքվի քաղաքական դիրքերի ամրապնդումը բխում է տարածաշրջանում Իրանի քաղաքական դիրքերը թուլացնելու՝ ռեժիմի քաղաքականությունից:

Իսրայելն ու Ադրբեջանը համագործակցում են նաև տնտեսական ոլորտում: Այս տարի Իսրայելն Ադրբեջանից ներկրել է օրական մոտ 45,000 բարել նավթ, որը կազմում է ռեժիմի հում նավթի ընդհանուր ներմուծման 15%-ը։ Միևնույն ժամնանակ, Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին:

ԱՄՆ-ի  շահերը նույնպես այս կապակցությամբ բխում են տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացումից:  Թուրքիայի դեպքում Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը մասամբ բնական է՝ հաշվի առնելով մշակութային կապերը: Բացի այդ, դա Թուրքիային հնարավորություն է տալիս իրականացնել իր տարածաշրջանային նպատակներն, այդ թվում՝ ավելի մեծ ազդեցություն ձեռք բերել  և միջազգային խնդիրների լուծման ժամանակ առանցքային դերակատարություն ստանձնել:

«Զանգեզուրի միջանցքի» իրականացման դեպքում Իրանի տարածաշրջանային նշանակությունը կարող է նավզել և Թեհրանը կարող է կորցնել միջնորդական դերը: Սա շատ կարևոր է, քանի որ այս աշխարհագրական դիրքի շնորհիվ Իրանը հնարավորություն ունի ազդել միջազգային և տնտեսական հարցերի վրա։ Այս դիրքը կորցնելու արդյունքը կարող է  դառնալ Իրանի օգտին ոչ ձեռնտու որոշումների կայացումն, օրինակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրի ավելացումն, ինչը կհանգեցնի իրանական արտադրանքի արտահանման նվազմանը:

Եթե ​​Ադրբեջանը  կարողանա իր  գազը խողովակաշարով հասցնել Նախիջևան,  այլևս չի ունենա Իրանի հետ  գազի փոխանակման կարիք: Իսկ դա նշանակում է ավելի քիչ եկամուտ Իրանի գազի ազգային  ընկերության համար: Իրանը գազ է ստանում Թուրքմենստանից և դրա մի մասը փոխում է Նախիջևանի հետ: Սակայն եթե «Զանգեզուրի միջանցքը» կյանքի կոչվի, Իրանը կարող է կորցնել այդ փոխանակման հնարավորությունը, քանի որ Նախիջևանի գազը կարող է մատակարարվել Ադրբեջանից։

Կարճաժամկետ հեռանկարում Իրանի համար ամենամեծ ռիսկը տարածաշրջանային ազդեցության նվազեցումն է, հատկապես այդ հարցում իր տեղը զիջելով Թուրքիային: Բացի այն վնասից, որ միջանցքը կարող է պատճառել էներգետիկ առևտրին՝ քաղաքական և միջազգային հարաբերությունների առումով, այն կարող է վտանգել նաև Իրանի դերը Կովկասում և Կասպից ծովի հարավում:

Իսկ երկարաժամկետ հեռանկարում այս զարգացումները կարող են անփոխարինելի վնաս հասցնել Իրանի գազի արտահանման շուկային: Արդյունքում, Ռուսաստանի դերը կկարևորվի, քանի որ Ռուսաստանը նույնպես պետք է ընդունի նույն ռիսկերը, որոնք պետք է ընդունի Իրանը։

Հեղինակ՝ Հոմայուն Ֆալաքշահի, Kepler միաջզգային ինստիտուտի  վերլուծաբան

Աղբյուր՝  Ֆարդայե Էղթեսադ