Սեպտեմբեր 28, 2022 18:10 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Արևմուտքի երկակի ստանդարտները՝ Իրանում մարդու իրավունքների վերաբերյալ

Մինչ արևմտյան երկրների գործողություններն ու սադրանքները շարունակում են խրախուսել Իրանի ժողովրդին մասնակցել խռովություններին, Իրանի ԱԳՆ խոսնակը դատապարտել է Իրանի և մարդու իրավունքների նկատմամբ արևմտյան երկրների երկակի մոտեցումը։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է.«Խայտառակ իրավիճակ է, Արևմուտքի պաշտոնական խոսնակներն ու պետական ​​բարձրաստիճան պաշտոնյաները, հատկապես ԱՄՆ-ը, ովքեր ցանկանում էին ծնկի բերել Իրանի ժողովրդին՝ կիրառելով առավելագույն ճնշման և պատժամիջոցների քաղաքականություն,այսօր խոսում են Իրանի ժողովրդին կարեկցելու մասին»:

Իրանի ԱԳՆ խոսնակի այս հայտարարությունները վերաբերում են արևմտյան երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Բրիտանիայի   լրատվական հարձակումներին՝ կապված Իրանում տեղի ունեցող վերջին զարգացումների հետ, որը շարունակվել է անկարգություններ տարածելու, ինչպես նաև գեղարվեստական ​​և սպորտային գործիչների կողմից ավելի շատ աջակիցներ ներգրավելու նպատակով։

Մահսա Ամինիի մահվան և կանանց իրավունքները պաշտպանելու պատրվակով սկիզբ առած  անկարգությունները ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի և Իրանի ժողովրդի զգոնության շնորհիվ, այժմ ​​գրեթե զսպված է, և խռովարարների որոշ առաջնորդներ ձերբակալվել են։ Բայց արևմտյան պետական ​​այրերը և նրանց հարակից լրատվամիջոցները մարդու իրավունքների ոտնահարման երկար պատմություն և այս հարցում երկակի մոտեցում ունեն: Նրանք վերջերս տեղի ունեցող անկարգություններն  օգտագործելով որպես պատրվակ Իրանի վրա ճնշում գործադրելու համար, հայտարարել են, որ պաշտպանում են ժողովրդի իրավունքները:

Իրանում Մահսա Ամինիի մահվան հետ միաժամանակ Բաղդադի արևմուտքում ամերիկացի զինվորների կողմից սպանվել է Զեյնաբ Էսսամ անունով իրաքցի մի աղջիկ։ Բայց արևմտյան իշխանությունների պաշտոնատարները և հարակից լրատվամիջոցները չեն արձագանքել դրան, և այս իրաքցի աղջկա անունը անհայտ է աշխարհի և նույնիսկ Իրաքի ներսում:

 

Զեյնաբ Էսսամը 15-ամյա աղջիկ էր, ով մահացել էր իր հոր ֆերմայում ամերիկացի զինվորների արձակած գնդակից։ Բայց հետաքրքիր է, որ ՄԱԿ-ի հետ առնչվող իրավապաշտպան շրջանակները չեն անդրադարձել այս հարցին։ Կարելի է նշել Սիոնիստական ​​ռեժիմի կողմից պաղեստինյան տարածքներում իրականացված հանցագործությունները, որը կրկնվում է գրեթե ամեն օր և սպանվում, վիրավորվում կամ գերվում են մի շարք պաղեստինցիներ, բայց այս ռեժիմի և լրատվական գործակալությունների արևմտյան կողմնակիցները, ինչպես նախկինում, անտեսում են այդ հանցագործությունները։ Արևմտյան երկրները, չնայած պնդում են, որ սատարում են կանանց իրավունքներին, նրանք Իրանում որոշակի անկարգություններ և խռովություններ են հրահրում, և փակել են իրենց աչքերը իրենց հասարակությունների ողբալի իրողությունների վրա, քանի որ առկա վիճակագրությունը վկայում է Արևմուտքում կանանց իրավունքների համատարած խախտումների մասին:

Մեկ այլ օրինակ է սևամորթ Ջորջ Ֆլոյդի դեպքը, ով մահացավ Մինեապոլիսում ոստիկանների կողմից ձերբակալվելիս այն բանից հետո, երբ սպիտակամորթ ոստիկան Դերեկ Շովինը 9 րոպե 29 վայրկյան սեղմեց իր ծունկը նրա պարանոցին և սպանեց նրան:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության 2019 թվականի զեկույցի համաձայն՝ այս երկրում ընտանեկան բռնության ընդհանուր 149 զոհերից 121-ը կանայք են։ Բռնության հետևանքով մահացած կանանց թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 28 տոկոսով։

Հասկանալի է, որ Միացյալ Նահանգների և որոշ եվրոպական կառավարությունների քաղաքականացված ու ընտրողական  քայլերն  ամենամեծ հարվածն են հասցրել մարդու իրավունքներին:

Մինչ մարդու իրավունքների հավակնորդները օրինական են համարում ցուցարարների ճնշումը, սևամորթների սպանությունը, փոքրամասնությունների, հատկապես մուսուլմանների կոտորածը, բանտարկյալների  դեմ ոտնձգությունն ու խոշտանգումները և ներգաղթյալների ճնշումը Եվրոպայի սահմաններում, տնտեսական պատժամիջոցների տակ գտնվող Իրանում իրավապահ և դատական ​​գործողությունները կոչում են մարդու իրավունքների խախտում, իսկ լրատվամիջոցները ծավալուն քարոզչություններով փորձում են փաստերը գլխիվայր ցույց տալ։