Սեպտեմբեր 29, 2022 11:15 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 29.09.2022

Դոնբասում կայացած՝ Ռուսաստանին միանալու հանրաքվեի արդյունքներով կարելի է ասել, որ Մոսկվան ստացավ Ուկրաինական «տորթի առաջին կտորը»: Սա ութ ամիս տևած պատերազմի ընթացքում Ռուսաստանի առաջին ձեռքբերումն է Ուկրաինայում:

Վաթան Էմռուզ օրաթերթ

Պուտինի առաջին «բաժինը» Եվրոպայից

Մոսկվան հայտարարել է, որ  Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեյի և Խերսոնի շրջաններում հանրաքվեի մասնակիցների 87-ից 99 տոկոսը քվեարկել է Ուկրաինայից անջատվելու և Ռուսաստանին միանալու օգտին։

Սա ութ աամիս տևած պատերազմի ընթացքում Ռուսաստանի առաջին պաշտոնական ձեռքբերումն է Ուկրաինայում:

Եթե Կրեմլին հաջողվի նորից վերահսկլողություն հաստատել Սև ծովից հյուսիսում Պոնտական ​​տափաստանների կարևոր և ռազմավարական հատվածի նկատմամբ, Խորհրդային Միության փլուզումից հետո Կրեմլի ստվերը կրկին կհայտնվի  Արևելյան Եվրոպայում.

Սա կարևոր աշխարհաքաղաքական զարգացում կլինի Եվրոպա մայրցամաքում և պատերազմական իրավիճակի և դրան հաջորդած մարդկային, տնտեսական և քաղաքական ճգնաժամերի հետ մեկտեղ, կարող է դառնալ արևմտյան ուղղվածություն ունեցող միջազգային համակարգի նորմերի փլուզման սկիզբ:

 

Ջավան օրաթերթ

Ռուսաստան. ԱՄՆ-ն ​​աշխարհը դիտարկում է որպես իր զենքի փորձադաշտ

Վիեննայի բանակցություններում ռուսական պատըվիրակության ղեկավար  Կոնստանտին Գավրիլովն անդրադառնալով սպառազինությունների վերահսկման և ռազմական անվտանգության հարցերին, ասել է, որ ԱՄՆ-ն ​​աշխարհը դիտարկում է որպես իր զենքի փորձադաշտ:

Գավրիլովը հայտարարել է. «Վաղուց պարզ է, որ Վաշինգտոնում գտնվող՝ Կիևի կառավարողները ողջ աշխարհը տեսնում են որպես զենքի հսկա փորձադաշտ և օգտագործում  ցանկացած զինված հակամարտություն իրենց զենքի արդյունավետությունը ստուգելու համար»:

Ռուս պաշտոնյան ասել է, որ ըստ Կոնգրեսի հետազոտական ​​կենտրոնի հետաքննության արդյունքների՝ 1798 թվականից ի վեր Միացյալ Նահանգները  469 պատերազմ է սկսել և ռազմական միջամտություն իրականացրել աշխարհում։

Նա ասել է. «Ամերիկացի պրոֆեսոր Միլլեր Լուկասը ասել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամերիկյան պատերազմները մոտ 25 միլիոն մարդու կյանք են խլել։ Սակայն Վաշինգտոնը մտադիր չէ դադարեցնել այս գործընթացը»:

 

Դոնբյայե Էղթեսադ օրաթերթ

Բին Սալմանը ոչ պաշտոնապես ստանձնել է գահը

Սաուդյան Արաբիայի  թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանը նշանակվել է վարչապետ. Պաշտոն, որն ավանդաբար զբաղեցնում էր թագավորը։ Մուհամեդը, որը մի քանի տարի առաջվանից փաստացի ղեկավարում է երկիրը, Մալեք Սալմանի օրոք եղել է  փոխվարչապետ  և նաև պաշտպանության նախարար։

AFP-ն սեպտեմբերի 27-ին հայտնել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում նրան կփոխարինի կրտսեր եղբայրը՝ Խալեդ բեն Սալմանը, ով պաշտպանության փոխնախարարն էր։

 

Իրան օրաթերթ

Սիոնիստական ԶԼՄ-նեը հաղորդում են, որ Իրանում քաոս առաջացնելու ծրագիրը տապալվել է

Տարածաշրջանի և արևմտյան որոշ երկրներ կարծում էին, որ Իրանում անկարգություններ հրահրելով և խռովարարներին վարժեցնելով, ու  պատժամիջոցներով, կարող են Իրանում քաոսային վիճակ ստեղծել ու երկիրը դեպի անդունդ գլորել:

Ափսոսանք հայտնելով Իարնում իրավիճակի կարգավորման կապակցությամբ, սիոնիստական  ԶԼմ-ները հաղորդում են, որ Իրանին հաջողվել է զսպել  վերջին անկարգությունները, և անկարգությունները ավելի մեծ ծավալի հասցնելու  ԱՄՆ-ի ջանքերն անարդյունք են եղել:

«Ալ-Մայադին»  կայքի հաղորդման համաձայն՝ սիոնիստական ​​լրատվամիջոցները հաղորդել են. «Իրանի իշխանություններին հաջողվել է մարել անկարգությունների ալիքը: Խռովարարների ակտիվությունը թուլացել է: ԱՄՆ-ի ջանքերն արդյունք չունեցան»:

 

armenpress.am

Համաշխարհային բանկը 11 միլիարդ դոլար Է տրամադրել Ուկրաինային

 Համաշխարհային բանկը (ՀԲ) Ուկրաինայի արտակարգ օգնության համար տրամադրել Է 11 միլիարդ դոլար, հայտարարել Է ՀԲ-ի նախագահ Դեւիդ Մելփասը՝ հանդես գալով Սթենֆորդի համալսարանում (Կալիֆոռնիայի նահանգ): Միջուցառմումը սեպտեմբերի 28-ին հեռարձակվել Է համալսարանի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Համաշխարհային բանկը երկկողմ նախագծերի եւ զարգացման գծով գործընկերների շնորհիվ 13 միլիարդ դոլար Է ներգրավել Ուկրաինայի արտակարգ ֆինանսական օգնության համար,- նշել Է Մելփասը:- Ըստ որում 11 միլիարդ դոլարն արդեն բաշխվել Է մեր նախագծերի եւ թրաստային հիմնադրամների միջոցով»: Օգոստոսի սկզբին ՀԲ-ն հայտնել Է, որ գրեթե 13 միլիարդ դոլարի ֆինանսական օգնությունից Ուկրաինայի իշխանություններին Է տրամադրվել ավելի քան 6,3 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց զենքի մատակարարումները չեն կատարվում, այդ թվում դաշնակից երկրների կողմից. Փաշինյան

  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանը որոշակի հաջողություններ ունի նաև Հայաստանի դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, փորձում է այնպես անել, որ ՀՀ-ին զենք չմատակարարվի. 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին հայտարարեց կառավարության նիստում:

«Բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, որտեղ հնարավոր է՝ նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք, ռազմամթերք չմատակարարվի: Մենք ունենք դեպքեր, երբ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից: Սա իհարկե, ցավալի իրողություն է: Եվ մենք պետք է խորապես վերլուծենք այս իրադրությունը»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց՝ պետք է հասկանալ, որ այս ամենը տեղի է ունենում մի հեռահար կամ գուցե ոչ հեռահար նպատակով, որ հայկական կողմը հրաժարվի իր պետականությունից, իր ինքնիշխանությունից, իր տարածքային ամբողջականությունից զիջումներ անի:

«Բայց, ուզում եմ նաև ընդգծել, որ՝ ի հեճուկս բոլոր գործոնների, մենք վճռական ենք մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը, մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում: Եվ փառք բոլոր այն հերոսներին, որոնք կանգնած են ՀՀ անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության դիրքերում»,-ընդգծեց Փաշինյանը:

 

armenpress.am

Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի մոտ 244 միլիոն դոլարի զենք

 Հնդկաստանը Հայաստանին զինամթերք կմատակարարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Economic Times-ը:

Կառավարությունները զենք և զինամթերք մատակարարելու համար մի շարք պայմանագրեր են կնքել այս ամսվա սկզբին:

The Economic Times-ի աղբյուրների համաձայն՝ Հնդկաստանը Հայաստան կարտահանի Pianka հրթիռային համակարգեր, որոնք արդեն իսկ ծառայում են հնդկական բանակին: 

Հնդկաստանը նաև Հայաստանին կմատակարարի հակատանկային հրթիռներ, ինչպես նաև այլ զինամթերքներ: Ըստ հրապարակման՝ նախատեսված է նաև Swathi ռադարների մատակարարում:

Ըստ աղբյուրի՝ մատակարարումների ընդհանուր ծավալը կկազմի մոտ 244 միլիոն դոլար:

 

panorama.am

Տոյվո Կլաար. Անվտանգություն հնարավոր է միայն սահմանները հարգելու դեպքում, խաղաղություն չի կարող պարտադրվել

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է սեպտեմբերի 28-ին  Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների հերթական սադրանքին՝ ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հերթական անգամ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը ու կրակ բացելով  հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ։

«Կրկին հաղորդագրություններ եղան երեք հայ զինծառայողների զոհվելու և մեկ ադրբեջանցի վիրավորի մասին։ Այս և շատ այլ անիմաստ զոհերը բորբոքում են ատելությունն ու անկայունությունը: Անվտանգությունը իսկապես հնարավոր է միայն այն դեպքում, եթե սահմանները հարգվում են, իսկ զորքերը չեն բախվում միմյանց մոտ հեռավորության վրա: Խաղաղություն չի կարող պարտադրվել»,- գրել է նա Թվիթերի միկրոբլոգում։

 

panorama.am

ԵՄ-ի նոր պատժամիջոցները հասան ռուսական օճառին և զուգարանի թղթին

Եվրամիությունը պատժամիջոցների ութերորդ փաթեթի շրջանակներում մտադիր է սահմանափակել ռուսական զուգարանի թղթի և օճառի արտահանումը, ինչպես նաև ընդլայնել Ռուսաստանի քաղաքացիների դեմ անհատական պատժամիջոցների ցուցակը, հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի համապատասխան փաստաթուղթը:

Հրատարակության տվյալներով՝ սահմանափակումների տակ կհայտնվեն «կոսմետիկ կամ դիմահարդարման միջոցները», «սափրվելու պարագաները»։:

Rbc.ru-ի փոխանցմամբ, նոր սահմանափակումները կարող են ազդել նաև կիսահաղորդչային բաղադրիչների, չիպերի, ինքնաթիռների և «ոսկերագործության ոլորտում օգտագործվող որոշ իրերի արտահանման վրա», գրում է Politico-ն։

Բացի այդ, Եվրամիությունը կարող է անհատական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի «գրեթե 30» քաղաքացիների, այդ թվում՝ հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինի, երգիչ և «Լյուբե» խմբի ղեկավար  Նիկոլայ Ռաստորգուևի  «Կալաշնիկով» կոնցեռնի ղեկավար Ալան Լուշնիկովի դեմ:

 

panorama.am

Շվեդիայում հայտնաբերվել է«Հյուսիսային հոսքերից» գազի չորրորդ արտահոսքը

Շվեդիայի առափնյա պահպանությունը հայտնաբերել է գազի չորրորդ արտահոսքը «Հյուսիսային հոսքերից»։ mk.ru-ի հաղորդմամբ, գրել է Svenska Dagbladet տեղական թերթը:Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին միջադեպեր են գրանցվել դեպի Եվրոպա ռուսական միանգամից երկու արտահանման գազատարներում։ Գազի երկու արտահոսք է հայտնաբերվել «Հյուսիսային հոսք»-ում և մեկը «Հյուսիսային հոսք-2»-ում։Sky News-ը, հղում անելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության աղբյուրին, հայտնում է, որ «Հյուսիսային հոսքերում» միջադեպերը կարող էին տեղի ունենալ հեռահար գործարկվող ստորջրյա պայթուցիկ սարքերի օգտագործմամբ հարձակման պատճառով:Բրիտանական իշխանությունները ենթադրում են, որ ականները կարող էին իջեցվել ծովի հատակը երկար շղթայի, ստորջրյա անօդաչու թռչող սարքի միջոցով կամ ծով է նետվել նավից։ Ընդ որում, ականները կարող էին տեղադրվել մի քանի տարի կամ ամիս առաջ։

Պիտակ