Սեպտեմբեր 29, 2022 12:11 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Եթե ​​Թուրանական միջանցքը Կովկասում ի վնաս Ռուսաստանի է, ինչո՞ւ Մոսկվան չի միջամտում

Անցած 2 տարիների ընթացքում Կովկասում տեղի ունեցող զարգացումները Հայաստանում և Իրանում քաղաքացիներին հետաքրքրող նորություններից են։ Այս զարգացումները կարևոր են, քանի որ վերջին 3 տասնամյակների ընթացքում կարևոր փոփոխություններ են արձանագրվել Հարավային Կովկասի աշխարհագրական իրավիճակում, և մտավախություն կա, որ այդ փոփոխությունները կշարունակվեն և կազդեն նաև Հայաստանի և Իրանի սահմանների վրա, ինչը Թեհրանի ու Երեւանի համար կունենա լուրջ քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական հետեւանքներ:

Վերջին երկու ամիսների ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի ուժերի միջև երկու երկրների սահմանային կետերում տեղի ունեցած բախումները հանգեցրել են Հայաստանի տարածքի մի մասի (ավելի քան 10 քառակուսի կիլոմետր) օկուպացման։ Բաքվի հակամարտությունների քաղաքական նպատակները անորոշության են մատնել այն խնդիրը, թե արդյո՞ք Ադրբեջանն ընդամենը պատասխանում է Երևանի սադրանքներին, թե՞ կառուցվածքային փոփոխություններ է փնտրում Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ օկուպացնելով Հայաստանի հարավային տարածքը, ինչը կհանգեցնի Իրան-Հայաստան սահմանների փակմանը և Նախիջեւանի ու Ադրբեջանի միացմանը։

Այդ կապակցությամբ Իրանի իշխանությունները բազմիցս զգուշացրել են, որ Թեհրանի կարմիր գիծը աշխարհաքաղաքական փոփոխություններն ու միջազգային սահմաններն են Հարավային Կովկասում, և այդ դիրքորոշումը հայտարարվել է մեր երկրի բարձրագույն պաշտոնյաների մակարդակով, փոխանցվել նաև Բաքվին ու Երևանին։

Ինչ վերաբերում է Իրանի և Բաքվի միջև հակամարտությունների շարունակմանը ղարաբաղյան զինադադարի համաձայնագրից հետո 2020թ. Կովկասի հարցերով փորձագետ, դոկտոր Հասան Բեհեշթիփուրը կարծում է, որ պատերազմի հիմնական խնդիրն այն է, որ հրադադարը արագորեն կազմակերպվեց և ընդհանուր և առանց մանրամասների տեքստ կազմվեց, որ պատերազմը ավարտվի ամենակարճ ժամանակում տեքստի ստորագրման հարցում նվազագույնի հասցվի տարաձայնությունները:

Անդրադառնալով Կովկասում տեղի ունեցած վերջին բախումերին  Թուրքիայի դերին, նա հավելել է.«Թուրքիան ձգտում է  էքսպանսիոնիզմի և հետապնդում է թուրքական հողերի միացմանը Թուրքիայից մինչև Չինաստանի Սինցզյան: Ազդեցության գոտու ընդլայնումն ու էքսպանսիոնիզմը Թուրքիայի քաղաքականություններից մեկն է կովկասյան տարածաշրջանում»։

Կովկասում «Թորանական միջանցք» նախագծի իրականացմանը Ռուսաստանի չմիջամտելու պատճառների մասին Բեհեշթիփուրն ընդգծել է.«Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի և Հայաստանի հետ, սակայն այդ հարաբերություններն ուղեկցվում են վերելքներով և վայրէջքներով։ Ռուսաստանը ձգտում է խաղալ ադրբեջանական կողմի հետ՝ Հայաստանում Փաշինյանին վերահսկելու համար: Բացի այդ, Ռուսաստանի դերը Կովկասում չպետք է դիտարկել որպես ցանկացած որոշում կայացնող և ցանկացած քաղաքականություն իրականացնող և վերջնական խոսքն ասող երկիր: Այսօր Կովկասում Ռուսաստանի դերի անկման շրջանն է։ Սակայն Ռուսաստանի շահերը պահանջում են, որ Իրանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող սահմանը մնա, քանի որ այս իրավիճակում նա կարող է վերահսկել պանթուրքիզմը տարածաշրջանում և թույլ չտալ, որ թուրքական իշխանությունը տարածվի Սինցզյան, ինչը առանց Իրան-Հայաստան սահմանի գոյության անհնար է»:

Պիտակ