Սեպտեմբեր 30, 2022 18:03 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 30.09.2022

Ուկրաինայի արևելյան շրջանները Ռուսաստանի տարածքին միացնելուց հետո ուկրաինական իշխանությունները տեսան Արևմուտքին վստահելու արդյունքը.

Ջամե Ջամ օրաթերթ

Ուկրաինան  քայքավում է, իսկ ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանն այդ երկրի  անդամակցությունը չի հաստատվում

Օրերս Ուկրաինայի որոշ շրջաններում տեղի ունեցավ Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվե: Ու թեև աշխարհի շատ երկրներ չեն ճանաչում հանրաքվեի արդյունքները, սակայն Ուկրաինան փաստացի կորցնում է վերահսկողությունը  արևելյան և հարավային մի շարք շրջանների նկատմամբ, ինչը տեղի ունեցավ նաև Ղրիմի դեպքում:  Եվ հիմա ուկրաինական իշխանությունները տեսնում են Արևմուտքին վստահելու հետևանքները:

 

Համշահրի օրաթերթ

Հինգշաբթի օրն ԱՄՆ դեպարտամենտը հաստատել է, որ Իրաքի հյուսիսում ահաբեկիչների դիրքերի վրա ԻՀՊԿ ցամաքային ուժերի իրականացրած հարձակման արդյունքում սպանվել է նաև այդ երկրի քաղաքացի:

AFP-ն, մեջբերելով ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակներից  Վիդանթ Պատելին, գրում է. «Մենք կարող ենք հաստատել, որ Իրաքի Քուրդիստանի շրջանում հրթիռակոծության հետևանքով ԱՄՆ քաղաքացի է զոհվել»:

Այս մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել՝ վկայակոչելով գաղտնիության մասին օրենքները:

 

Էթեմադ օրաթերթ

Իրանն աշխպարհում ռադիոդեղեր արտադրող առաջատար երկրներից է 

Նշելով, որ Իրանն այսօր  ռադիոդեղեերի ոլորտում աշխարհում առաջատար արտադրողներից է, ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ընդգծել է. «Հաջորդ քայլով մենք կավելացնենք այս ոլորտի զարգացման կարողությունները»

Մոհամմադ Էսլամին ասել է. «Ոլորտը ենթարկված է պատժամիջոցների, որոնք չեզոքացնելուն ուղղված քայլեր են արվում: Իրանը հաջողություն է գրանցել ռադիոդեղագործական փաթեթների արտադրության ոլորտում և քաղաքացիներն այս տեխնոլոգիայից կարող են օգտվել հանրապետության 205 բժշկական կենտրոններում»:

Նա նաև հավելել է, որ ատոմային էներգիայի ոլորտում կարևոր ձեռքբերումներից է գամմա ճառագայթման տեխնոլոգիան։

 

armenpress.am

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ձգտում վերականգնել ԽՍՀՄ-ը

 ԽՍՀՄ նախկին կուսակցական ղեկավարները, հակառակ մարդկանց մեծամասնության կամքին, փլուզել են Խորհրդային Միությունը, սակայն այսօրվա Ռուսաստանը չի ձգտում այն վերականգնել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կրեմլում այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Բելովեժյան պուրակում այն ժամանակվա կուսակցական էլիտաների ներկայացուցիչները որոշում են կայացրել ԽՍՀՄ փլուզման մասին։ Մարդիկ միանգամից կտրվեցին իրենց հայրենիքից։ Դա ֆիզիկապես պատռեց, բաժանեց մեր ժողովրդական ընդհանրությունը, վերածվեց ազգային աղետի։Բայց դա այլևս կարևոր չէ: Խորհրդային Միությունը չկա, անցյալը հնարավոր չէ վերադարձնել: Եվ այսօր Ռուսաստանին դա արդեն պետք չէ ։ Մենք դրան չենք ձգտում», - ասել է Պուտինը:

Ավելի վաղ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում պայմանագրեր էր ստորագրել Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները, որոնց անկախությունը ավելի վաղ Պուտինը ճանաչել էր: 

 

armenpress.am

Հարավային Կորեան մտածում Է ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների ուժեղացման մասին

 Հարավային Կորեայի իշխանությունները հաղորդել են, որ քննարկում են ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների ուժեղացման տարբերակներ այս շաբաթ հյուսիսկորեական հրթիռների արձակման կապակցությամբ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 30-ին հաղորդում են հյուսիսկորեական ԶԼՄ-ները: «Մենք լուրջ պատասխան կտանք դրան եւ անհրաժեշտության դեպքում կքննարկենք պատժամիջոցների ուժեղացումը Փհենյանի նկատմամբ»,-լրագրողներին հայտարարել Է Հարավային Կորեայի ԱԳ նախարար Պակ Չին:

Նա նշել Է, որ նոր միջոցները կարող են ձեռնարկվել ծովային, ֆինանսական կամ կիբեռհատվածներում: Նախօրյակին ԿԺԴՀ-ն իրականացրել Է փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռների արձակում Ճապոնական ծովի կողմը. այդ արձակումը երրորդն Է դարձել շաբաթվա ընթացքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

armenpress.am

ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստի ընթացքում Մոսկվայում որոշումներ են ստորագրվել

 Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում 2022 թվականի սեպտեմբերի 30-ին կայացել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 39-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՊԵԿ-ից, նիստի ընթացքում ստորագրվել են ընդհանուր առմամբ 19-ը որոշումներ, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, այդ թվում՝ Միավորված կոլեգիայի 38-րդ նիստի ընթացքում ստորագրված որոշումների իրականացման ընթացքին, ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից աշխատանքային խմբերին, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ապրանքների դասակարգմանը, ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսված լիազորված տնտեսական օպերատորների կողմից հատուկ պարզեցման կիրառման պրակտիկային, ԵԱՏՄ անդամ պետությունների տարածք ներմուծված և ազատ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների էլեկտրոնային տեղեկատվության տրամադրմանն ու մի շարք այլ հարցերի:

Նիստի քննարկումների արդյունքում ստեղծվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից ոչ ինտրուզիվ զննման սարքավորումների հարցերով զբաղվող  աշխատանքային խումբ։ Այն կզբաղվի նորմատիվ կարգավորման միասնական մոտեցումների մշակմամբ, միասնական տվյալների բազայի և համապատասխան գրադարանների ստեղծմամբ, որոնց օգտագործումը թույլ կտա օպտիմալացնել և արագացնել մաքսային հսկողությունը:

Որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ 40-րդ նիստն անցկացնել 2022 թվականի 4–րդ եռամսյակում՝ Ղազախստանի Հանրապետությունում:

Միավորված կոլեգիայի նիստի նախօրեին պատվիրակությունը ծանոթացել է Մոսկվայի տարածաշրջանային մաքսատան էլեկտրոնային հայտարարագրման կենտրոնի աշխատանքին, որտեղ մշակվում է ՌԴ հայտարարագրերի մինչև 20%-ը:

 

panorama.am

Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով ԱՄՆ-ում ձերբակալվել են Աննա Գաբրիելյանն ու նրա տրանսգենդեր ամուսինը

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ձերբակալվել է հայազգի բժիշկ Աննա Գաբրիելյանը և նրա տրանսգենդեր ամուսինը, որը բանակի սպա է։ Այս լուրը տարածվել է ամերիկյան մամուլում։

Նրանք մեղադրվում են Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեջ՝ մասնավորապես այս տարվա օգոստոսից, ըստ հրապարկումների, ՌԴ-ին են փոխանցել առողջապահական գաղտնի տվյալներ։36-ամյա Աննա Գաբրիելյանը Johns Hopkins հետազոտական ինստիտուտի աշխատակից է։ Նրանք մեղադրվում են գաղտնի տեղեկություններ տրամադրելու համար Հետաքննությունների դաշնային բյուրոյի գաղտնի գործակալին, որը ներկայացել է որպես Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչ:Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ ՀԴԲ-ն իմացել է, որ Գաբրիելյանը կամավոր օգնություն է ցուցաբերել Ռուսաստանին Վաշինգտոնում իր դեսպանատան միջոցով:Մամուլը, վկայակոչելով մեղադրական եզրակացության հրապարակված տվյալները, գրում է, որ օգոստոսի 17-ին Բալթիմորի հյուրանոցներից մեկում հանդիպման ժամանակ Գաբրիելյանը ՀԴԲ-ի գաղտնի գործակալին ասել է, որ Ռուսաստանին օգնություն է ցուցաբերում պատրիոտիզմից ելնելով, պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, եթե նույնիսկ դրա գինը լինի աշխատանքից ազատվելը կամ բանտ նստելը։ Գաբրիելյանը գործակալին ասել է, որ ինքը դիմել է Ռուսաստանի դեսպանատան էլեկտրոնային փոստով և հեռախոսով՝ առաջարկելով Ռուսաստանին օգնություն ինչպես իր,  այնպես էլ իր կողակցի՝ Հենրիի կողմից։

Նա նշել է, որ  Հենրին ներկայում ինֆորմացիյաի ավելի կարևոր աղբյուր է, քանի որ  ունի տեղեկություններ, թե ինչպես են Միացյալ Նահանգների զինվորականները ռազմական հոսպիտալ հիմնում պատերազմական պայմաններում, ինչպես նաև Միացյալ Նահանգների զինվորականների կողմից ուկրաինացի զինվորականներին տրամադրված նախորդ վարժանքների մասին։Հենրին ամերիկյան մամուլի վերնագրերում հայտնվել էր 2015 թվականին, այդ ժամանակ նա բանակի առաջին գործող սպան էր, որ բացահայտ հայտարարեց իր տրանսգենդեր լինելու մասին։Ամբաստանյալներին սպառնում է առավելագույնը հինգ տարի ազատազրկում  դավադրության մեղադրանքով և առավելագույնը 10 տարի ազատազրկում առողջապահական տեղեկատվության բացահայտման յուրաքանչյուր դեպքի համար:

Johns Hopkins Medicine-ի խոսնակն ասել է. «Մենք ցնցված են, մտադիր ենք համագործակցել քննիչների հետ»:

 

 

panorama.am

Վրաստանի հետ սահմանը հատել ցանկացողների թիվը կտրուկ նվազել է

Հյուսիսային Օսիայում «Վերին Լարս» անցակետով Վրաստանի հետ սահմանը հատել ցանկացողների թիվը կտրուկ նվազել է սահմանափակող միջոցների սահմանումից հետո, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Սերգեյ Մենյայլոն, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։

«Այդ հատվածում այսօր սպասում են շուրջ երեք հազար մարդատար ավտոմեքենա և 1,5 հազար բեռնատար»,- իր «Telegram»-ում գրել է նա։

Նա նշել է, որ վերահսկում է «Վերին Լարս» անցակետում և նրա մուտքերում իրավիճակը կայունացնելու աշխատանքները։

Ավելի վաղ Հյուսիսային Օսիայի իշխանությունները հայտնել էին, որ «Վերին Լարս»-ի անցակետում մեքենաների կուտակման պատճառով տարածաշրջանում սեպտեմբերի 28-ից բարձր զգոնության ռեժիմ է սահմանվել՝ սահմանափակելով մեքենաների մուտքը երկիր։

 

panorama.am

Այս պահին նպատակահարմար չէ նմանատիպ որևէ հարց քննարկել. Անդրանիկ Քոչարյանը` ՀԱՊԿ֊ից դուրս գալու մասին

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ իր աշխատասենյակում հյուրընկալել է մի խումբ հասարակական, քաղաքական գործիչների։ Հանդիպումից առաջ  ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը լրագրողներին ասել է. «Քաղաքացիական նախաձեռնություն է՝ ՀԱՊԿ-ից դուրս, այդ խորհրդակցությունն է լինելու  պաշտպանության հանձնաժողովում։ ՀԱՊԿ-ից դուրս գալու նախաձեռնող ենք մենք։ Մենք  խնդրել ենք հանդիպում և հրավերը ստացել ենք»։Հանդիպումից հետո լրագրողի հարցին՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ ի՞նչ քննարկում էր, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ի՞նչ ՀԱՊԿ։ Զրուցում էինք մեր երկրի անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ»։Լրագրողի դիտարկմանը, որը քիչ առաջ Արշակյանն ասել էր՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ քննարկում է, և հարցին՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ հարցեր քննարկվո՞ւմ էին, նախ Արշակյանը պատասխանեց. «Դա քննարկել ենք»։Ապա Անդրանիկ Քոչարյանն արագ արձագանքեց. «Չէ, չէ,  մենք խոսել ենք ընդհանուր անվտանգային  խնդիրների մասին։ Հասարակությունն էլ է խոսում, հասարակության ներկայացուցիչներն են, հասարակական գործիչներ, կուսակցություններ։ Ամեն ինչի մասին զրուցել ենք, բա չզրուցե՞նք։

Ասել են, որ հասարակության մեջ նման քննարկում կա, մենք ասել ենք պատճառները որտեղ են։ Երեկ ՀԱՊԿ-ի հետ կապված ինձ հարց են տվել, ես էլ ասել եմ հակիճ՝ այս պահին նպատակահարմար չէ նմանատիպ որևէ հարց քննարկել»։

Պիտակ