Հոկտեմբեր 01, 2022 18:25 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 01.10.2022

Իրանի անվտանգության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ երկրում վերջին անկարգությունների ժամանակ ձերբակալել է մոնաֆեղին խմբավորման, ահաբեկչական թաքֆիրական խմբավորումների տասնյակ գործակալների և համախոհների, ռոյալիստների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների։

Վաթան Էմռուզ

Իրանի հետախուզության զգոնության պատմությունը

Իրանի անվտանգության նախարարությունը պարզաբանել է երկրում տեղի ունեցած վերջին միջադեպերի տարբեր ասպեկտները: Համաձայն այս հայտարարության՝ ներգրավված անձանց թվում են Մոնաֆեղին խմբավորման 49 գործակալներ և համախոհներ, Քրդստանի խմբակցության 77 գործակալներ, թաքֆիրական ահաբեկչական խմբավորումների 5 անդամներ, անիծյալլ Փահլավի ռեժիմի հետ կապված 92 անձինք և ռոյալիստներ և 9 օտարերկրյա քաղաքացիներ, որոնք ձերբակալվել են վերջին անկարգությունների ընթացքում:

 

Քեյհան օրաթերթ

Կանանց սպանություն Ամերիկայում ըստ վիճակագրության, թվերի և ականատեսների

Ամերիկացի պետ​​այրերը, որոնց ռեկորդը լի է այս երկրի տղամարդկանց ու կանանց առանց պատճառի սպանություններով, ասում են, որ անհանգստացած են իրանցի աղջկա մահով։ Իրանում ընդվզման կրակի վրա բենզին լցնելուն զուգահեռ մեր որոշ հայրենակիցների արյան հեղման պատճառ դարձան։ Երբ արդյունքի չհասան, կրկին վերցրեցին իրենց հնացած բոյկոտի գործիքը:

Բայց թերևս կնոջ նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերջին դեպքն արձանագրվել է ամերիկյան ոստիկանության կողմից չորս ամիս առաջ Միսսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքի բանուկ փողոցներից մեկում։ Որտեղ իր երեխայի լույս աշխարհ գալուն սպասող հղի ամերիկուհին սպանվեց է ամերիկյան անողոք փամփուշտներից: Այս ողբերգական դեպքի դիտորդները պատմում են, որ Միսսուրի նահանգից 26-ամյա մայր «Լեոնա Հեյլին» իր մեքենայի ղեկը ձեռքում սպանվեց 5 կրակոցներից: Ոստիկանները, արդարացնելով անմեղ կնոջը սպանելու իրենց արարքը, ասացին.«Մենք նրան զգուշացրել ենք, որ կանգ առնի և կարծում էինք, որ կրակելու է, դրա համար էլ կրակել ենք»։

 

Ջամե Ջամ օրաթերթ

Ցարական գազը՝ «Ռեյգանի» և «Բայդենի» ընդհանուր նպատակը

Անցյալ երեքշաբթի Եվրոպային և Ռուսաստանին զարմացրեց կարևոր լուրը.«Հյուսիսային հոսք 1» գազատարը վթարի է ենթարկվել և առնվազն վեց ամսով դադարեցվել է գազի տեղափոխումը Մոսկվայից Կանաչ մայրցամաք»։

Այս լուրը հրապարակվել է այն ժամանակ, երբ որոշ եվրոպական երկրներ ինչպես Գերմանիան և Ավստրիան, փորձում էին գազ ներկրել Ռուսաստանից, սակայն խողովակաշարի արտահոսքի պատճառով Եվրոպան այլևս չի կարող գազ ստանալ Ռուսաստանից։ Շատերը կարծում են, որ սա ԱՄՆ-ի կողմից դիվերսիոն գործողություն էր, և այս հարցը առթել է Կրեմլի զայրույթը։ Ամերիկացիներն, իհարկե, ունեն դրա փորձը և կարողացան դադարեցնել նախկին ԽՍՀՄ-ի գազի արտահանումը Եվրոպա 1980-ականներին, թեկուզ ժամանակավոր։

 

Էթելաաթ օրաթերթ

Ալ-Հալբուսի. Ամերիկան ​​Իրաքում կայունություն չի փնտրում

Իրաքի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի աջակցությունն Իրաքին հիմնականում լրատվական բնույթ ունի և իրական չէ, հավելելով.«Վաշինգտոնը չի ձգտում կայունություն և խաղաղություն Իրաքում, և դա ԱՄՆ-ի համար առաջնահերթություն չէ»։

Ալ-Արաբիե լրատվական ալիքին տված հարցազրույցում Մոհամմեդ Ալ-Հալբուսին նույնպես ասել է.«Իրաքում կառավարության ձևավորման բանակցությունները սկսվել են մի քանի օր առաջ, և «Մուհամեդ Շիաա Ալ-Սուդանին» շիական շարժման թեկնածուն է, և խորհրդարանական խմբակցություններն իրավունք ունեն նրան հավանություն տալ կամ ընդդիմանալ։

 

armenpress.am

Ալեն Սիմոնյանը Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով պաշտոնական այց կկատարի Մոսկվա

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից Մոսկվա պաշտոնական այց կատարելու հրավեր է ստացել:

 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

 

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կմեկնի հոկտեմբերի 9-ին:

Այցը եռօրյա կլինի:

 

news.am

ԵԱՀԿ-ն կարող է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման

ԵԱՀԿ-ն կարող է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման։ Լեհաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Ռաու Զբիգնեւը եւ Կատարին Կոլոննան հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին վերջին իրադարձությունները։ Քննարկվել է նաեւ տարածաշրջան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու պոտենցիալ հնարավորությունը, ասվում է Twitter-ում Լեհաստանի ԱԳՆ-ի էջում։

 

lragir.am

ՊՆ-ն կոչ է անում դադարեցնել բանակի համար սննդի, հագուստի և այլ պարագաների հավաքագրումն ու դրամահավաքները

Հայաստանի պաշտպանության նախարարությունն անթույլատրելի է համարում հանրային վայրերում զինծառայողների համար սննդի, հագուստի և այլ պարագաների հավաքագրումը, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում կազմակերպվող դրամահավաքները:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը, բարձր գնահատելով քաղաքացիների՝ բանակին աջակցելու պատրաստակամությունը, այդուհանդերձ, հայտարարում է, որ հանրային վայրերում զինծառայողների համար սննդի, հագուստի և այլ պարագաների հավաքագրումը, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում կազմակերպվող դրամահավաքներն անթույլատրելի են:

Պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր նմանօրինակ դեպքի վերաբերյալ իրավապահ մարմիններին անհրաժեշտ նյութեր է տրամադրելու՝ ուսումնասիրություններ կատարելու, հնարավոր չարաշահումները բացահայտելու, դրանց առկայության պարագայում` մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով: Եւս մեկ անգամ կոչ ենք անում դադարեցնել սննդի, հագուստի, կենցաղային իրերի, տեխնիկակսն միջոցների հավաքագրումներն ու դրամահավաքները: Պաշտպանության նախարարությունը պատշաճ կերպով արձագանքում է քաղաքացիների և լրատվամիջոցների հնչեցրած բոլոր ահազանգերին»,- ասված է հայտարարության մեջ:

 

panorama.am

Էրդողանը կրկին չի բացառում Փաշինյանի հետ հանդիպումը Պրահայում

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբին Պրահայում հնարավոր է իր հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ։ Լուրը հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ հոկտեմբերի սկզբին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում կարող է հանդիպել Փաշինյանի հետ։

«Միգուցե Պրահայում հանդիպենք Փաշինյանի հետ»,-ասել է Թուրքիայի ղեկավարը՝ ելույթ ունենալով այդ երկրի խորհրդարանում։

Էրդողանը նաև հորդորել է Հայաստանին «լավ օգտվել» հաշտեցման հնարավորությունից։

 

news.am

Ղազախստանում ՀԱՊԿ զորավարժությունների ընթացքում համատեղ հրամանատարաշտաբային վարժանք է տեղի ունեցել

Ղազախստանում ՀԱՊԿ զորավարժությունների ընթացքում համատեղ հրամանատարաշտաբային վարժանք է տեղի ունեցել, որն ուղղված է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում հավաքական անվտանգության ապահովմանը։ Դրանք ներառում են ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2022», «Որոնում-2022», «Էշելոն-2022» զորավարժությունները: Զորավարժությունների ակտիվ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին եւ 7-ին։

«ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարությունն ու շտաբը ներգրավված են եղել համատեղ վարժանքում, որն անցկացվել է Ժամբիլի շրջանի «Մատիբուլակ» զորավարժարանում»,-հայտնել են մամուլի ծառայությունից։

Պիտակ