Հոկտեմբեր 01, 2022 18:34 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. խաղաղության բանակցությունների անցկացման համար Բաքուն դեմ է Երեւանի պայմաններին

Իլհամ Ալիևի կառավարությունը դեմ է արտահայտվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկու երկրների միջև սահմանային վեճերին վերջ տալու բանակցությունների պայմաններին։

Այս համատեքստում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել,որում հայտարարել է.«Հայաստանը չպետք է ժամկետներ և պայմաններ դնի բանակցությունների գործընթացում»։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետը կոչ էր արել Իլհամ Ալիևի կառավարությանը, որպեսզի Բաքվի և Երևանի ընդհանուր սահմանների միջև հակամարտությունները կանխելու համար շփման գծում տեղակայվեն միջազգային ուժեր։

Մինույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը, մեղադրելով Ադրբեջանին Հայաստանի ինքնիշխանությունը թիրախավորելու մեջ, հայտարարեց.«Ադրբեջանը նոր հարձակումներ է կազմակերպել Հայաստանում ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ, և այդ հարձակումները պետք է դադարեցվեն»։

Չնայած 2020 թվականին համաձայնագրի ստորագրմանը և վերջին երկու տարվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի սահմաններին հարաբերական խաղաղության հաստատմանը, վերջին ամիսներին ադրբեջանական և հայկական ուժերի միջև սահմանային բախումները վերսկսվել են։

Լեռնային Ղարաբաղի հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո ԱՀ նախագահը դիմել է Երեւանի կառավարությանը՝ Հայաստանի հարավային «Սյունիք» նահանգից Ադրբեջանը Նախիջեւանի ինքնավար Հանրապետությանը միացնող միջանցք հանձնելու կոչով։ Իլհամ Ալիևն այս միջանցքն անվանել է Զանգեզուրի միջանցք։ Հայաստանի կառավարությունը դեմ է արտահայտվել Ադրբեջանի Հանրապետությանը միջանցք տրամադրելուն. Հայ պաշտոնյաներն ընդգծել են, որ թուրքական կառավարությունը նախկինում նման պահանջով դիմել է Հայաստանին։ Փաստորեն, Հայաստանի իշխանությունների հակազդեցությունից հետո Թուրքիայի իշխանությունները  Իլհամ Ալիևի կառավարությանը կոչ են արել  Հայաստանից նման միջանցք պահանջել:

Ինչևէ, միջանցքը հանձնելուն Հայաստանի իշխանությունների հակազդեցությունից հետո ԱՀ նախագահը բազմիցս ընդգծել է.«Եթե Հայաստանը չհամաձայնի միջանցքի հանձնմանը, ապա մենք ուժով այս երկրից կստանանք Իրանի սահմաններին զուգահեռ միջանցք»:

Փաստորեն, ԱՀ նախագահի սպառնալիքներից հետո Բաքվի եւ Երեւանի միջեւ հակամարտությունների նոր փուլ է սկսվել։ Բաքվի պաշտոնյաների, հատկապես ԱՀ նախագահի վերջին հայտարարություններով, կասկած չկա, որ այդ երկրի բանակը շփման գծում խախտում է հրադադարի ռեժիմը։ Որովհետեւ Իլհամ Ալիեւի կառավարության պաշտոնյաները տասը կետից բաղկացած խաղաղության համաձայնագրից բացի այլ նպատակներ ունեն։

Սակայն վերջերս, ԵԽ նախագահի հետ Բաքվի և Երևանի ղեկավարների հանդիպումից հետո, Երևանի կառավարության պաշտոնյաները փորձել են օգնություն ստանալ միջազգային խաղաղապահ ուժերից, այդ թվում՝ Եվրամիության՝ սահմանային լարվածությանը վերջ տալու համար։ Բաքվի կառավարության պաշտոնատարները դեմ են արտահայտվել այս պահանջին, և կարծես թե Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները միջազգային խաղաղապահ ուժերի փոխարեն գերադասում են կանխել շփման գծում սահմանային իրավիճակի կարգավորման որևէ պայման։ Սրա պատճառը պարզ է: Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները փորձում են ստիպել Փաշինյանի կառավարության պաշտոնատարներին հանձնել պահանջվող միջանցքը՝  սպանելով հայ զինվորներին։ Սա այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունները չեն տրվել ադրբեջանական և թուրքական կողմերի պահանջներին՝ չնայած զգալի ճնշումներին։ Որովհետև եթե նրանք տեղի տան Բաքվի պահանջին, թվում է, թե ստորագրել են Հայաստանի կործանման փաստաթուղթը, և կկորցնեն Հայաստանի միակ շնչուղին, որը Իրանի սահմաններից է, և կախված կլինեն Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններից: