Հոկտեմբեր 02, 2022 15:08 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 02.10.2022

Վերջերս Reuters-ը հրապարակել է մի հոդված, որում անդրադարձ է կատարվել Իրանի հարցում ԿՀՎ-ի թուլությանը:

Ջավան օրաթերթ

Տարիների ջանք հանուն ոչնչի,  ԱՄՆ ԿՀՎ-ն անզոր է Իրանի նկատմամբ 

Վերջերս Reuters-ը հրապարակվել է մի հոդված, որում անդրադարձ է կատարվել է Իրանի հարցում ԿՀՎ-ի  թուլությանը:

Հոդվածը մեջբերելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին, նշում է, որ ԿՀՎ-ի գաղտնի կապերի համակարգի անկարողությունը իրանական հետախուզության համար հեշտացրել է լրտեսներին հայտնաբերելն ու ձերբակալելը: Հոդվածում նշվում է, որ ԿՀՎ լրտեսները աբզմաթիվ սխալներ են թույլ տվել Իրանի դեպքում:

Այս հայտարարությունները փաստելու համար մեջբերվել են բազմաթիվ օրինակներ, որոնցից մեկը 2009 թվականին Իրանում ԱՄՆ ազգային անվտանգության երեք նախկին պաշտոնյաների ձերբակալությունն է:

 

Համշահրի օրաթերթ

Իրանի ՆԳ նախարար. Իսլամական Իրանը ուժեղ հարված կհասցնի ահաբեկչական խմբավորումներին

Ներքին գործերի նախարար և Իրանի Անվտանգության խորհրդի նախագահ Ահմադ Վահիդին հրշեջների օրվա կազպակցությամբ տեղի ունեցած միջոցառման  ժամանակ ասել է. «Հենվելով ժողովրդի վրա և օրեցօր աճող կենսունակությամբ ու ապագայի հույսով, Իսլամական Իրանը տապալում է թշնամիների բոլոր ծրագրերը և ինչպես միշտ, ուժեղ հարված կհասցնի ահաբեկչական ու անջատողական խմբավորումների վարձկաններին»։

 

Իրան օրաթերթ

Պաղեստինի ժողովրդի ուղերձը Թել Ավիվին. Մենք պատրաստ ենք պաշտպանել Ալ-Աղսա մզկիթը

Պաղեստինյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տասնյակ հազարավոր պաղեստինցիներ և Դիմադրության բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ղեկավար Յահյա ալ-Սանվարը, Գազայում մեծ հավաք են անցկացրել՝ «Ալ-Աղսա մզկիթը վտանգի տակ է» խորագրով, ոպեսզի այս  կերպ իսլամական աշխարհի ուշադրությունը հրավիրեն  մզկիթի դեմ սիոնիստների իրականացրած գործողություններիվր և հայտարարել են, որ պատրաստ են պաշտպանել իսլամական սրբավայրերը։ 

 

Խորասան օրաթերթ

Համաշխարհային նորարարության ինդեքսում Իրանի 7 քայլով թռիչք է արձանագրել

Յոթ քայլ թռիչքով համաշխարհային վարկանիշում և զբաղեցնելով 53-րդ տեղը, մեծ պատիվ է, որը մենք ձեռք է ենք բերել տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում Իրանի ջանքերի շնորհիվ։ Հուսով ենք, որ անհրաժեշտ հարթակների տրամադրմամբ ու աջակցությամբ դրանց թափը կավելանա։

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (WIPO) հրապարակել է իր 2022 թվականի զեկույցը աշխարհի 132 երկրներում նորարարության ինդեքսի վերաբերյալ, որտեղ Իրանը 2021 թվականի համեմատությամբ բարձրացել է 7 տեղ՝ զբաղեցնելով աշխարհում 53-րդ տեղը։

 

Խորասան օրաթերթ

Կյանքից բավարարվածություն ծերության ժամանակ

Զարգացման տեսաբան Էրիքսոնը  ծերության նպատակը իմաստության հասնելն է համարում։ Նա նշում է, որ եթե մարդ ճիշտ է անցել կյանքի փուլերը, ապա մեծ տարիքում իմաստության կհասնի։ 

«Ապրել նշանակում է կյանքում ձգտել որևէ բանի։ Գուցե չհասնենք մեր ուզածին, բայց գո՞հ ենք մեր ջանքերից, թե՞ ոչ։ Տարեցների սխալ արդարացումները՝ դադարեցնելու փորձերը, կապված չեն կյանքի ձեռքբերումների հետ։ Խոսքն ինքնաբավարարման մասին է, որը պետք է հաշվի առնել կյանքի այս փուլում»,- ասումէ նա։

 

armenpress.am

Ուկրաինայում առաջարկել են հրաժարվել գազից եւ անցնել կենսազանգվածով ջեռուցման

 Հաջորդ ջեռուցման սեզոնին Ուկրաինան մտադիր է ամբողջությամբ հրաժարվել ջեռուցման համար բնական գազի օգտագործումից, և այդ ուղղությամբ դրական փորձը ցույց է տալիս Ժիտոմիր քաղաքն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ukrinform»-ը, այս մասին ասել է «Նաֆտոգազ Ուկրաինա» ընկերության վարչության ղեկավար Յուրի Վիտրենկոն:

«Ժիտոմիրի փորձը ցույց է տալիս,որ շատ դեպքերում կարելի է հաջորդ ջեռուցման սեզոնին բնական գազից անցնել այլ ջեռուցման, օրինակ ՝ կենսազանգվածի, աղբի։ Բացի այդ, մենք ուսումնասիրում ենք այդ դրական փորձը: Մենք աշխատում ենք Ժիտոմիր քաղաքի հետ երեք նախագծերի վրա, որոնք թույլ են տալիս արտադրել ջերմություն և էլեկտրաէներգիա կենսազանգվածից: Այս դեպքում, դա բիոզանգվածն է և  RDF (refuse derived fuel, պինդ երկրորդային վառելիք, փաստացի կենցաղային աղբ. - խմբ.): Դա տնտեսապես եւ էկոլոգիապես շահավետ է», - նշել է Վիտրենկոն:

Վիտրենկոն նշել է, որ այժմ Ուկրաինան 90 տոկոսով պատրաստ է ջեռուցման սեզոնին։ Ստորգետնյա գազապահեստարաններում կուտակվել է 13,9 մլրդ խմ գազ։

 

armenpress.am

Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկում «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննության համար

 Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկել «Հյուսիսային հոսքի» վրա հարձակումների հետաքննության համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության տարածած հայտարարության մեջ:

Հաղորդագրության համաձայն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հոկտեմբերի 1-ին Դաունինգ Սթրիթում գտնվող կառավարական նստավայրում հանդիպել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ։ Նրանք քննարկել են «Հյուսիսային հոսք»-ում արտակարգ դրության հարցը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Դանիայի համագործակցությունը էներգետիկ ոլորտում։

 

armenpress.am

NASA-ն մինչև նոյեմբեր հետաձգում է Artemis-1 առաքելության մեկնարկը

 NASA-ն որոշել է մինչև նոյեմբեր հետաձգել «Արտեմիս 1» (Artemis-1) առաքելության շրջանակներում գերծանր հրթիռի արձակումը Լուսին՝ «Իեն» փոթորիկից հրթիռում լրացուցիչ ստուգումներ իրականացնելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ տիեզերական գործակալությունը:

Ըստ գործակալության` առաջիկա մի քանի օրերի ընթացքում NASA-ի ղեկավարները կգնահատեն աշխատանքի ծավալը, որը պետք է կատարվի, քանի դեռ հրթիռը գտնվում է ուղղահայաց հավաքման կենտրոնում, այնուհետև կորոշվի հաջորդ արձակման փորձի ճշգրիտ ամսաթիվը:

 

panorama.am

ԵԱՀԿ-ն կարող է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական հակամարտության տարածք

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) քննարկում է իր առաքելությունը հայ-ադրբեջանական հակամարտության տարածք ուղարկելու հնարավորությունը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ ասվում է Լեհաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Շաբաթ օրը Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն (ԵԱՀԿ ղեկավար ) հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոնայի հետ»,-Twitter-ում հայտնել է ԱԳՆ-ն։

«Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին զարգացումները և ԵԱՀԿ առաքելություն այս տարածաշրջան ուղարկելու հնարավորությունը»,- ասվում է զեկույցում։

 

panorama.am

Թուրքիան կպահպանի իր դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում

Թուրքիան կպահպանի իր դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, քանի դեռ նրանք չեն կատարել իրենց խոստումները: Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավատարիմ կմնա իր դիրքորոշմանը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, քանի դեռ Անկարային տված խոստումները չկատարվեն։

«Մինչև մեր երկրին տրված խոստումները չկատարվեն, մենք հավատարիմ կմնանք մեր սկզբունքային և վճռական դիրքորոշմանը՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում»,- շաբաթ օրը խորհրդարանում Թուրքիայի ղեկավարի ելույթից մեջբերում է արել Anadolu լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան դիմել են արագացված կարգով ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար: ՆԱՏՕ-ի անդամ երկրներում համապատասխան գործընթաց է սկսվել:

 

panorama.am

Էրդողանը կրկին չի բացառում Փաշինյանի հետ հանդիպումը Պրահայում

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբին Պրահայում հնարավոր է իր հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ։ Լուրը հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ հոկտեմբերի սկզբին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում կարող է հանդիպել Փաշինյանի հետ։

«Միգուցե Պրահայում հանդիպենք Փաշինյանի հետ»,-ասել է Թուրքիայի ղեկավարը՝ ելույթ ունենալով այդ երկրի խորհրդարանում։

Էրդողանը նաև հորդորել է Հայաստանին «լավ օգտվել» հաշտեցման հնարավորությունից։

 

 

 

 

Պիտակ