Հոկտեմբեր 02, 2022 17:33 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Հայաստանը կրկնակի ջանքեր է գործադրում Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու համար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է Իրանի հետ հարաբերությունները հնարավորինս խորացնելու իր երկրի վճռականությունը։

Հայաստանի Հանրապետության վարչապետը երևանյան լրատվամիջոցին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների ընդլայնմանն ուղղված ջանքերին, հայտարարեց.«Հայաստանը շատ սերտ հարաբերություններ ունի ԻԻՀ-ի հետ։ Անցկացվում են փոխադարձ հանդիպումներ։ Օրակարգում են գազի գնման շուրջ բանակցությունները, շարունակական հեռախոսազրույցները։ Հայաստանի կառավարության բոլոր ջանքերն ուղղված են այս ոլորտում  հնարավորինս գործնական քայլեր ձեռնարկելուն»։

Հայաստանի վարչապետի հայտարարությունները հնչում են այն ժամանակ, երբ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անցած ուրբաթ օրը Սյունիք նահանգի կենտրոն Կապանում Իրանի առաջին գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ հանդիպման ժամանակ ասել է.« Հայաստանի հարավում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը կարևոր և խորհրդանշական քայլ է, որը վկայում է Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունն առավել խորացնելու և որակական նոր մակարդակի հասցնելու երկկողմ պատրաստակամության մասին»:

Իրանի հետ հարաբերությունները հնարավորինս ընդլայնելու Հայաստանի ջանքերը ներառվել են Երևանի կառավարության պաշտոնյաների օրակարգում, և  Թեհրանի իշխանությունները վերջին չորս տասնամյակում մշտապես փորձել են ընդլայնել հարաբերությունները հարևան երկրների հետ։ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի հանրապետությունների պաշտոնյաները մշտապես ընդգծել են Իրանի դրական և կառուցողական դերն այս տարածաշրջաններում խաղաղության հաստատման գործում։ Այս առումով Բաքվի և Երևանի իշխանությունները միշտ բարձր են գնահատել Իրանի դերը խաղաղ կարգավորման գործընթացում։ Իրականում Թեհրանի քաղաքականությունը՝ խաղաղություն հաստատելու ու պահպանելու, միաժամանակ Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականության ապահովման ու երաշխավորման քաղաքականությունը միշտ արժանացել է գովասանքի, մինչդեռ որոշ օտարերկրյա քաղաքական գործիչներ լրացուցիչ ջանքեր են գործադրել ապագայում տարածաշրջանի երկրներին վնասելու համար։ Օրինակ, արտատարածաշրջանային քաղաքական գործիչները, որոնք թշնամաբար են տրամադրված Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի կառավարությունների և ժողովուրդների հետ Իրանի հարաբերությունների ընդլայնմանը, Հայաստանի հարավային շրջաններում միջանցք ստանալու հարցով դրդելով Ադրբեջանի նախագահին, փորձում են ապագայում արգելափակել Իրանի և Հայաստանի ընդհանուր սահմանները, և ստեղծել Հարավային Կովկասում այս երկրի կործանման և միևնույն ժամանակ Իրանին վնաս հասցնելու հիմքերը: Սակայն Իրանը հայտարարել է, որ դեմ է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը փոխելուն, որպեսզի օտարները չկարողանան օգտվել կովկասյան տարածաշրջանի հնարավորություններից՝ ընդդեմ այս տարածաշրջանի ժողովուրդների:

Սա այն դեպքում, երբ Իրանի հակազդեցությունը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական փոփոխությանը մինչ այժմ խոչընդոտել է այդ չարագուշակ նպատակի իրականացումը։ Նախկինում Երեւանի իշխանության պաշտոնյաները, ովքեր գիտեն, թե ինչ ճակատագիր է սպասվում հայ ժողովրդին միջանցքը Ադրբեջանին հանձնելուց հետո, միշտ դեմ են եղել այդ միջանցքի հանձնմանը։

Իրանի և Հայաստանի հարաբերությունների ուսումնասիրությունը վերջին երեք տասնամյակում, հատկապես 2020 թվականի նոյեմբերին Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, ցույց է տալիս, որ երկու երկրները, երկկողմ համագործակցությունից բացի, պետք է առավել քան երբևէ օգտագործեն տարածաշրջանային, այդ թվում՝ առևտրային համագործակցության կարողությունները, տարածաշրջանային կազմակերպությունները և ազատ գոտիները, ԵԱՏՄ-ն և այլ կառուցողական կառույցները։ Գլոբալ մակարդակով ապագա միջազգային հարաբերություններում տարանցման կարևորությունից զատ, Հայաստանի նման երկրի համար անխուսափելի և անհրաժեշտ են ներդրումները և Իրանի տարանցիկ կարողությունների արդյունավետ օգտագործումը։ Այս համատեքստում բազմաթիվ տնտեսագետներ կարծում են, որ Գորիս-Կապան նոր ճանապարհի կառուցումը, Իրանի և Հայաստանի միջև ազատ գոտիների ստեղծումն ու շահագործումը, Հայաստանի Սյունիք նահանգում Իրանի կողմից տնտեսական և արդյունաբերական միավորների կառուցումը և օժանդակությունը և Երևանի կողմից այդ համագործակցությունները հեշտացնելը, անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնումը և, որ ամենակարևորը, համատեղ համագործակցությունը Ռուսաստանի, Վրաստանի և Հնդկաստանի հետ՝ դեպի Սև ծով և Եվրոպա Պարսից ծոցի միջանցքի կառուցման նպատակով, Իրանի և Հայաստանի միջև համագործակցության վեց կարևոր և առաջնահերթ ոլորտներն են և Իրանի և Հայաստանի միջև համագործակցության աճը միշտ պետք է լինի Թեհրանի և Երևանի իշխանությունների ուշադրության կենտրոնում։