Հոկտեմբեր 03, 2022 19:07 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Զանգեզուրի միջանցք ստեղծելով, ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը

Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ, վճռականորեն ձգտում է Հայաստանի կառավարման և ինքնիշխանությունից դուրս միջանցք ստեղծել դեպի Նախիջևան։ Բայց ո՞րն է Բաքվի նպատակը՝ ստեղծելով այս միջանցքը։ Եվ ի՞նչ տարածաշրջանային հետեւանքներ կունենա այդ միջանցքի ստեղծումը:

Փաստերը վկայում են, որ Հայաստանի կառավարումից և ինքնիշխանությունից դուրս դեպի Նախիջևան  միջանցք ստեղծելու Ադրբեջանի մտադրությունը իրականում Բաքվի վերահսկողության ներքո Կասպից ծովից դեպի Թուրքիա էներգետիկ-առևտրային միջանցքի ստեղծումն է։

Կովկասյան տարածաշրջանի զարգացումները կարող են փոխել հյուսիս-արևմուտք տարանցման ձևը: Այն երթուղին, որը պահանջում է Ադրբեջանը Զանգեզուրի միջանցքում, նախկին Խորհրդային Միության տարածքում գտնվող երթուղի էր, իրականում դա երթուղի էր, որը գոյություն ուներ Խորհրդային Միության ներսում՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհի տեսքով և Խորհրդային Միությունը կապում էր տարբեր շրջաններին:  Բայց Խորհրդային Միության փլուզումից և անկախ երկրների ստեղծումից հետո,  ձևավորվեցին այս գծերը։

Երեք տասնամյակ առաջ, արցախյան առաջին պատերազմից հետո Ադրբեջանի  և Հայաստանի միջև հակամարտության պատճառով խզվեցին որոշ ճանապարհներ և այդպիսով խզվեց Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապը՝ Հայաստանը նրանց արանքում հայտնվելով: Այդ ժամանակվանից Նախիջևանի և Ադրբեջանի  միջև կապը հաստատվեց Իրանի միջոցով։

Ղարաբաղի առաջին պատերազմից հետո Նախիջեւանի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ տարանցումն իրականացվել է Իրանի տարածքով եւ Բիլե Սավարի ու Ջոլֆայի սահմաններով։ Այս երկու շրջանների միջև առևտրային և ուղևորային կապը ստեղծվել է Իրանի տարածքով, և Իրանը փորձել է հիմնվելով բարիդրացիության վրա հեշտացնել այդ երթևեկությունը երկու երկրների համար:

Զանգեզուրի միջանցքում Ադրբեջանի նախագիծն այն է, որ Սյունիքի մարզից միանալ Հայաստանի արևմուտքում գտնվող Նախիջևանին:

Ադրբեջանը ձգտում է Հայաստանի ներսից միջանցքի ձևով միանալ Նախիջևանի տարածքին, թեև ՀՀ կառավարության պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ թույլ չեն տա որևէ երկրի սեփականացնել այդ միջանցքը, և թեև կա հնարավորություն, որ այս երթուղին բացվելու է, բայց լինելու է միայն տարանցիկ ճանապարհ և լինելու է Հայաստանի ինքնիշխանության ներքո։

Բայց, ըստ երևույթին, Ադրբեջանը ձգտում է Հայաստանի կառավարման և ինքնիշխանությունից դուրս միջանցք ունենալ դեպի Նախիջևան, որն առանց խոչընդոտների և երկարաժամկետ երաշխիքներով իր կապը կհաստատի Նախիջևանի հետ և իր դաշնակիցների, այդ թվում՝ Թուրքիայի համակարգմամբ, կստեղծվի էներգետիկ և առևտրային միջանցք և Կասպից ծովից Թուրքիա կհաստատվի բազմակողմանի ճանապարհ։

Ինչևէ, անվտանգության վեճերն ու հակամարտությունները, հատկապես այն հակամարտությունները, որոնք տեղի են ունենում կովկասյան տարածաշրջանում, չեն առնչվում միայն երկու երկրներին՝ Ադրբեջանին և Հայաստանին, այդ իրադարձությունների հետևում կան երկրներ և արտատարածաշրջանային տերություններ, որոնք իրենց շահերն են փնտրում կովկասյան տարածաշրջանի այս զարգացումներից և աջակցում այդ երկրներին տարբեր քաղաքական և ռազմական ձևերով։

Տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար ցանկացած ծրագրի իրականացումը պետք է ապահովի Իրանի ազգային շահերը տարածաշրջանում, և Իրանի պաշտոնյաները նույնպես պետք է պատրաստվեն ցանկացած սցենարի։