Հոկտեմբեր 05, 2022 10:16 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իսրայելի պատերազմի նախարարը գաղտնի այցելել է Բաքու

Իսրայելի ռասիստական ​​ռեժիմի պատերազմի նախարար Բեննի Գանցն Ադրբեջան կատարած գաղտնի այցի ժամանակ հանդիպել է այդ երկր նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Իրանի հարցերով Սիոնիստական ​​ռեժիմի հայտնի փորձագետ, ռադիո Իսրայելի պարսկերեն բաժնի նախկին հաղորդավար  Մենա Շաամիրն, սաուդյան և արևմտյան ԶԼՄ-ների հետ հարցազրույցում նշել է որ Գանցի այցը կապված է Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների հետ:

Նա ասել է. «Այցը և Իլհամ Ալիևի հետ հանդիպման թեման գաղտնի են պահվել»։

Փորձագետների կարծիքով Բեննի Գանցի այցն Ադրբեջան և Իլհամ Ալիևի ու այդ երկրի կառավարության պաշտոնյաների հետ հանդիպումների մասին հրապարակված լուրերը վկայում են, որ Բաքուն համագործակցում է Իսրայելի հետ՝ Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով:

Իրանի հարևան Ադրբեջանը, որպես իսլամական շիա երկիր, բոլոր ոլորտներում համագործակցելով Իսրայելի հետ,  այս ռասիստական ​​և մանկասպան ռեժիմն հնարավորություն է տվել ներկա գտնվել Իրանի հետ Ադրբեջանի սահմանին:

1993թ. սկսած, Ալիևների ընտանիքը մի շարք երկրների հնարավորություն է տվել ներկայություն ունենալ հարավկովկասյան տարածաշրջանում: Կասկածից վեր է, որ դրա արդյունքում միայն Իրանի ու Ադրբեջանի մուսուլման ժողովուրդները  չէ, որ տուժելու են: Փաստերը վկայում են, որ առաջիկայում, հատկապես Հարավային Կովակսում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայության արդյունքում, տուժելու են նաև այնպիսի երկրներ, ինչպես Ռուսաստանը:

Ինչևէ, Ղարաբաղյանբ Երկրորդ պատերազմի հրադադարի փաստաթղթի ստորագրումից հետո երկու տարվա ընթացքում, իսրայելցի դիվանագետները որպես գործիք օգտագործելով Ադրբեջանի ԶԼՄ-ները, փորձել են առաջ տանել այս իլամական երկրում իրենց նպատակները: Բացի այդ,  Իլհամ Ալիևի անձնական աջակցության շնորհիվ, ռեժիմը վերջերս կարողացավ ուժեղացնել ճնշումն Իրանի վրա Ադրբեջանի տարածքից, մինչդեռ Իրանի և Ադրբեջանի միջև անվտանգության ոլորտում ստորագրված համագործակցության տասնյակ համաձայնագրերը ենթադրում են, որ երկու երկրները չպետք է օգնեն երրորդ կողմին սպառնալ միմյանց։

Եվ չնայած ադրբեջանցի կրոնական գործիչների ընդդիմությանն Իսրայելին հաջողվել է Ադրբեջան-Իրան սահմանային տարածքներում տեղակայել լրտեսական բազմաթիվ կենտրոններ և աջակցել Իրանի ներսում անկարգություններին: Իսրայելին զիջումներ անելու Իլհամ ԱԼիևի քաղաքականության իրական նպատակն Իրանի վրա ճնշումն ուժեղացնելն է:

Եվ հիմա, Ալիևի կառավարությունը, որն այնքան էլ անկախ չէ տարբեր երկրների պահանջների դիմաց, պատրաստ է Իսրայելի համար հնարավորություններ ապահովել Իրանի հետ սահմանին ներկայության համար  և բացի Իրանի ներսում խռովարարներին  օգնելուց,  խրախուսել պանթյուրքիստների նման օտարամոլ հոսանքներին ապստամբել իսլամական համակարգի դեմ: Եվ դա այն դեպքում, երբ Իրանի դեմ  ուղղված Իլհամ Ալիևի կառավարության այսօրվա սպառնալիքներն առաջիկայում կտեղափոխվեն Արաքսի հյուսիս։