Հոկտեմբեր 05, 2022 17:17 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - ԱՄՆ-ն կանաչ լույս է տվել Ուկրաինային՝ Ղրիմ ներխուժելու համար. Պատերազմը ծավալվում է

Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի օգնական Լորա Կուպերն ասել է.«Մենք անհապաղ ռազմական օգնություն, ներառյալ 625 միլիոն դոլար արժողությամբ «Հիմարս» հրթիռային համակարգեր կտրամադրենք Ուկրաինային»։

Կուպերն ընդգծել է. «Ուկրաինացիներն իրավունք ունեն օգտագործել մեր զենքերը Ղրիմի թերակղզում, քանի որ այդ տարածքը պատկանում է Ուկրաինային, և նրանք իրավունք ունեն հետ վերցնել այն»։

ԱՄՆ, որպես Ուկրաինային զենքի գլխավոր մատակարար, Ուկրաինայի 4 շրջանների Ռուսաստանին պաշտոնական միացումից հետո կարծես թե մտադիր է ընդլայնել պատերազմի շրջանակը դեպի այլ վայրեր, այդ թվում՝ Ղրիմի թերակղզի։

Վերջերս ԱՄՆ-ն հայտարարեց Ուկրաինային սպառազինություն տրամադրելու մասին, որը ներառում է 4 «Հիմարս» հրթիռային համակարգեր և զինամթերք, ականներ և տրանսպորտային միջոցներ:

Ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր ԱՄՆ-ն ​​իր գործողությունների գագաթնակետին է դրել Կիևին ֆինանսական, սպառազինական և դիվանագիտական ​​աջակցությունը, իսկ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր Բայդենի կառավարությունը Ուկրաինային տրամադրել է 17,5 միլիարդ դոլար արժողությամբ բոլոր տեսակի զենք և ռազմական օգնություն։

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել նաև Ուկրաինային 40 միլիարդ դոլարի անվտանգության, տնտեսական և հումանիտար օգնության տրամադրմանը, որը, բնականաբար,մաս-մաս և աստիճանաբար կտրամադրվի Կիևի կառավարությանը , որից վերջինը՝ Ուկրաինային ուղղված 12 միլիարդ դոլարի  օգնության հաստատումն էր։ 

ԱՄՆ-ի նպատակն է Ռուսաստանին ներքաշել Ուկրաինայում քայքայման պատերազմի մեջ, որն էլ ավելի կթուլացնի Ռուսաստանի ռազմական հզորությունը և ֆինանսական ռեսուրսները:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Արևմուտքը՝ ԱՄՆ-ի եւ  Բրիտանիայի գլխավորությամբ, Ուկրաինան վերածել է Ռուսաստանին զսպելու եւ հոգնեցնելու գործիքի։

Թվում է, թե ԱՄՆ-ն ​​ փորձում է Հիմարս հրթիռային համակարգեր, որ  շատ ճշգրիտ և մահաբեր զենք  Ուկրաինա ուղարկելով  օգնել Կիևին նոր առաջխաղացումներ կատարել Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիայի չորս շրջաններում, որոնց Ռուսաստանը պաշտոնականացրել է դրանց միացումը իր տարածքին՝ օրինական հանրաքվե անցկացնելով, ինչը կատարվել է Վլադիմիր Պուտինի ստորագրությամբ և հաստատումով։

Չնայած լուրջ սպառնալիքներին, այդ թվում Մոսկվայի կողմից Ուկրաինայի դեմ մարտավարական միջուկային զենքի կիրառմանը, Վաշինգտոնը փորձում է ուկրաինական բանակի լայնածավալ հարձակումը չորս շրջանների վրա, որոնք այժմ Ռուսաստանի տարածքի մաս են կազմում և կրկին շարունակել այս պատերազմը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի Ռուսաստանի դեմ պատերազմում, և այդ պատճառով նա միլիարդավոր դոլարների զենք է ուղարկել Կիև և շարունակում է դա անել։

Այսպիսով, Միացյալ Նահանգներին պետք է ճանաչել պատերազմի ծավալման  և դրա աղետալի հետևանքների պատասխանատուն։ Սա, անկասկած, կբերի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ առճակատման և լայնածավալ պատերազմի հավանականության մեծացման։

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն ասում է.«ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Կիևին նոր սպառազինությունների մատակարարումը ոչ միայն հանգեցնում է երկարատև արյունահեղության և նոր զոհերի, այլև մեծացնում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև ուղղակի ռազմական բախման վտանգը»:

Պիտակ