Հոկտեմբեր 06, 2022 11:42 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Բենի Գանցի և Ֆեյսալ բին Ֆարհանի Բաքու կատարած այցերի կուլիսներում

Իսրայելի պատերազմի նախարար Բենի Գանցի՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու պաշտոնական, բայց չհայտարարված այցի ավարտից մեկ օր անց, այս երկիր է այցելել նաև Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը։

Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարի Բաքու կատարած այցից մեկ օր անց և նախքան Սաուդյան Արաբիայի  արտաքին գործերի նախարարի այցը Բաքու, Թուրքիայի պաշտպանության նախարար Հոլուսի Աքարը նույնպես այցելել էր այդ երկիր, որտեղ հանդիպել էր իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ:  Բաքու կատարած Թուրքիայի ու Իսրայելի ռազմական պատվիրակությունների և Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 30-ամյակի առիթով այդ երկրի ԱԳ նախարարի  այցերը չեն կարող պատահական լինել: 

Հետևաբար, հասկանալու համար, թե ինչու է Բաքուն միաժամանակ դարձել  Թուրքիայի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի նախընտրած ուղղությունը, պետք է ուշադրություն դարձնել այն իրադարձություններին, որ տեղի են ունենում Արևմտյան Ասիայում,  Պարսից Ծոցում, Կովկասում, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաիանայի միջև ընթացող պատերազմում: 

Տարածաշրջանի վերլուծաբաններն ու փորձագետները համոզված են, որ Ադրբեջանին մերձենալու  և վերջինիս հետ հարաբերությունների ու համագործակցությունների ընդլայնելու Սիոնիստական ռեժիմի նպատակը այս երկրի տարածքի օգտագործումն է ԻԻՀ-ին սպառնալու համար և Ղարաբաղում Իրանի սահմաններից 7 կմ հեռավորությամբ գտնվող Զանգիլանի շրջանում խելացի գյուղ կառուցելու պատրվակով, Թել Ավիվն իրականում զբաղված է լրտեսական և ահաբեկչական բազաների հզորացմամբ: Իսկ Ադրբեջանի գյուղատնտեսական նախագծերում ջրամատակարարման ճգնաժամին օգնելու պատրվակով, ռեժիմը փորձում է լարավածություն հարուցել Արաս-Կուր գետերի ջրի հետ կապված հարցերում:

Սակայն ամենակարևորն այն է, որ Ադրբեջանին զենք վաճառելով, ռեժիմը փորձում է Բաքվն ուղուրդել դեպի իր տարածքների ազատագրումից ավելի մեծ նպատակներ: Սիոնիստական ռեժիմը կանգնած է Զանգերզուրի կամ ՆԱՏՕ-ի միջանցքի նախագծի գործադրման թիկունքում և   ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողքին: Այս ոլորտում Սիոնիստական ռեժիմի հետապնդած նպատակների մի մասը համընկնում են Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի նպատակների հետ, ինչով պայմանավորված էլ կարելիէ  բացատրել Իսրայելի ու Թուրքիայի ռազմական պատվիրակությունների և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի այցերը Բաքու:

Չնայած Սաուդյան Արաբիան մինչ այժմ պաշտոնապես չի միացել Իսրայելի հետ խաղաղության պայմանագիր կնքած երկրների խմբին, սակայն կանգնած է Սիոնիստական ռեժիմի կողքին՝ այս պայմանագրերից ռեժիմի հետապնդած նպատակների ոլորտում և երբ Իսրայելը Հեզբոլլահից ու դիմադրության խմբերից իր կրած պարտությունների համար փորձում է վրեժ լուծել Իրանից, այն էլ, Ադրբեջանի տարածքում, Սաուդյան Արաբիան փորձում է եմենում կրած պարտությունների համար վրեժ լուծել Իրանից:  Այնուամենայնիվ, և՛ Լիբանանի, և՛ Պաղեստինի, և՛ Եմենի դիմադրության խմբերը օգտվում են միջազգային սկզբունքների և օրենքների և ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակներում օրինական պաշտպանության իրավունքից, և Իրանն այս սկզբունքներին և օրենքներին համապատասխան, աջակցում է այդ երկրներին: Այս տեսանկյունից Բաքվի և Անկարայի համար որպես օրինական շահ հնարավոր չէ պատկերացվել Ռիադի և Թել Ավիվի հետ հարաբերությունների զարգացումը և դա նշանակում է, որ նրանք հեռացել են իրենց սկզբունքային դիրքորոշումներից։

Պիտակ