Հոկտեմբեր 06, 2022 14:36 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 06.10.2022

Պատժամիջոցների հաղթահարումն Իրանում տեղի ունեցող անկարգություններին ԱՄՆ-ի ու Եվրոպայի հովանավորության պատճառն է:

Քեյհան օրաթերթ

Պատժամիջոցների հաղթահարումն Իրանում տեղի ունեցող անկարգություններին ԱՄՆ-ի ու Եվրոպայի հովանավորության պատճառն է

Թերթը գրում է. «ԱՄՆ-ն ու Եվրոպան զայրացած են Իրանի կողմից պատժամիջոցների հաղթահարման փաստից և որպես պատրվակ օգտագործելով Մահսա Ամինիի մահը և երկրի որոշ շրջաններում տեղի ունեցող անկարգություններին ցուցաբերվող հովանավորությամբ, փորձում են խստացնել հակաիրանական պատժամիջոցներն ու Թեհրանի դեմ հնչեցվող սպառնալիքները:

Մի իրավիճակում, երբ հենվելով իր ներքին կարողությունների, տարածաշրջանային դիվանագիտության վրա և Չինաստանի,  և Ռուսաստանի հետ սիներգիայի և ռազմավարական համագործակցության միջոցով Իրանը կարողացել է չեզոքացնել պատժամիջոցները, մի խումբ խռովարարներ փորձում են կրկնել նախկինում կիրառված ռազմավարությունը, որն իհարկե դատապարտված է ձախողման:

 

Համշահրի օրաթերթ

Շվեդական հեռուսատընկերությունը Էրդողանի վերաբերյալ ծահրական հաղորդում է հեռարձակել

Շվեդիայի հեռուստատալիքներից մեկով Էրդողանի մասին երգիծական հեռուստահաղորդման հեռարձակումից հետո Թուրքիան կանչել է այդ երկրի դեսպանին։

Շվեդիայի SVT ալիքով հեռարձակված Svenska nyheter հաղորդման ընթացքում ցուցադրվել է Էրդողանին ծաղրող տեսանյութ և նշվել, որ նա ոչ մի բան այնքան չի կարևորում, որքան խորոված ուտելը: Այս հաղորդումը զայրացրել է նաև Թուրքիայի պաշտոնական ԶԼՄ-ներին:

 

Իրան օրաթերթ

Լավ լուրեր՝ Իրանի արգելափակված արժույթների մասին

Իրանի կենտրոնական բանկի նախագահը հայտարարել է, որ երկրի արգելափակված արտարժութային ռեսուրսներն առաջիկայում կազատվեն: Նա ասել է. «Մենք նոր հաշիվ ենք ներկայացրել փոխանցումն իրականացնելու համար: ԱԳՆ հետ համակարգկամբ գործադրված ջանքերի շնորհիվ դրական առաջընթաց կա և հուսով ենք, որ առաջիկա օրերին լավ նորություններ կհայտնենք»։

 

Ջամե Ջամ օրաթերթ

Մահվան ռիսկի կանխատեսում՝ թեստի միջոցով

Աչքի պարզ թեստը կարող է կանխատեսել սրտանոթային հիվանդություններից մահվան վտանգը, հայտարարել են Լոնդոնի Սուրբ Ջորջի համալսարանի գիտնականներն իրենց նոր հետազոտության արդյուքնում

Թեստը չափում է ցանցաթաղանթի երակները և զարկերակները և կարողանում կանխատեսել մահը սրտանոթային հիվանդություններից:

Այն համատեղում է արհեստական ​​ինտելեկտի տվյալները ցանցաթաղանթի սկանավորման արդյունքների հետ: Այս մեթոդի արդյուքնում կարող է մշակվել սկրինինգային ծրագիր, որը բժիշկներին թույլ կտա վերլուծել մարդկանց ապրելակերպի փոփոխությունները սրտի հիվանդության ախտանիշների ի հայտ գալուց տասնամյակներ առաջ և այդ տեղեկատվության հիման վրա դեղեր նշանակել:

 

armenpress.am

Ղազախստանում կոալիցիա են ստեղծել հաջակցություն Տոկաեւի՝ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար

 Ղազախստանի քաղաքական միավորումները ժողովրդական կոալիցիա են ստեղծել հաջակցություն նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւի՝ պետության ղեկավարի առաջիկա ընտրություններում նրա թեկնածությունն առաջադրելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 6-ին հայտնել Է Ղազախստանի «Ամանատ» («Նախնիների պատգամ») կառավարող կուսակցության նախագահ Եռլան Կոշանովը:

«Մենք բոլորս պետք Է միավորվենք Տոկաեւի շուրջը եւ աշխատենք միասին: Կան այլ կուսակցություններ, քաղաքական միավորումներ, նրանք նույնպես առաջադրում են Տոկաեւի թեկնածությունը, ուստի մենք միավորվել ենք նրանց հետ եւ պայմանավորվել ժողովրդական կոալիցիա ստեղծել հաջակցություն Տոկաեւի»,-ասել Է նա՝ հանդես գալով «Ամանատ»-ի արտահերթ համագումարի ընթացքում: Նրա խոսքով՝ հոկտեմբերի 6-ին ավելի ուշ նախագահի մասնակցությամբ կանցկացվի մեծ համաժողով:

«Մենք բոլորս մասնակցելու ենք դրան»,-հավելել Է կուսակցության նախագահը:

Ավելի վաղ «Ամանատ» կուսակցությունը եւ Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը Տոկաեւին նախագահի թեկնածու են առաջադրել երկրի արտահերթ ընտրություններում, որոնք անցկացվելու են նոյեմբերի 20-ին: Օրենսդրության համաձայն, նախագահի թեկնածուներն առաջադրվում են հանրապետական հասարակական միավորումների կողմից:

Հոկտեմբերի 5-ին Տոկաեւը հայտարարել Է, որ իր համար ճիշտ կլինի ընտրությունների գնալ ոչ թե ինչ-որ կոնկրետ կազմակերպությունից, այլ հասարակական-քաղաքական ուժերի մեծ կոալիցիայից, որոնք երկրում անցկացվող բարեփոխումների սոցիալական բազա են ձեւավորում: Տոկաեւն այն կարծիքին Է, որ դա նաեւ թույլ կտա հաստատել պետության ղեկավարի՝ տարբեր կուսակցություններից ու միավորումներից հավասարահեռության սկզբունքը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը Գերմանիային եւ Ֆրանսիային կոչ է արել ակտիվացնել օգնությունն Ուկրաինային

 ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել Է, որ Գերմանիան եւ Ֆրանսիան «կարող Էին ավելին անել» Ուկրաինային սպառազինությունների մատակարարման առումով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռասմուսենը Politico թերթին տված հարցազրույցում հայտարարել Է, որ, լինելով եվրոպացի, «շփոթության մեջ Է այն առումով, ինչը կհամարեր շատ համեստ եվրոպական ներդրում»: «Թեեւ ես պետք Է խոստովանեմ, որ այն (ներդումը) վերջին ամիսներին ավելացել Է, գերմանացիները կարող Էին ավելին անել: Նրանք պետք Է (Ուկրաինային) մատակարարեն Leopard տանկեր, իսկ Ֆրանսիան՝ ավելի շատ Caesar (ինքնագնաց հաուբիցներ)… Ես հուսով եմ, որ երկու երկրները կակտիվացնեն իրենց ջանքերը»,-հայտարարել Է Ռասմուսենը:

Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին նոտա Է հղել Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու պատճառով:

Լավրովը նշել Է, որ բոլոր բեռները, որոնք սպառազինություն են պարունակում Ուկրաինայի համար, կդառնան օրինական նպատակ Ռուսաստանի համար: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել Է, որ Արեւմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը եւ ունենալու Է բացասական արդյունք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Շվեյցարիայի հետ այցագրեր տալու դյուրացման շուրջ համաձայնագրի կասեցումը

 Մոսկվան բացասաբար Է գնահատում Շվեյցարիայի հետ այցագրեր տալու դյուրացման շուրջ համաձայնագրի գործողության կասեցումը. դա միայն հաստատում Է Բեռնի նահանջը չեզոքության սկզբունքներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի երրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Օլեգ Տյապկինը:

«Դե, իհարկե, բացասաբար: Շվեյցարիայի այդ որոշումը մեկ անգամ եւս հաստատում Է նրա նահանջը չեզոքության սկզբունքներից եւ, անպայմանորեն, արժեզրկում Է Համադաշնության համբավը որպես «ազնիվ բրոքերի», որն անցյալում նրան բավականին շատ շահութաբաժիններ եւ առավելություններ Է բերել միջազգային ասպարեզում»,-հայտարարել Է դիվանագետը:

Սեպտեմբերի 19-ից Շվեյցարիան դադարեցրել Է ռուսաստանցիներին այցագրերի դյուրացված տրամադրումը, այցագրի ձեւակերպման արժեքը 35-ից ավելացել Է մինչեւ 80 եվրո, իսկ փաստաթղթերի մշակման ժամկետներն այժմ կազմում են 15 օր: ՌԴ-ից ուսանողները, մարզիկները, լրագրողները նույնպես այլեւս չունեն Շվեյցարիայի հետ դյուրացված այցագրային ռեժիմի իրավունք:

Ավելի վաղ Շվեյցարիայի միգրացիայի հարցերով պետքարտուղարության մամուլի քարտուղար Լուկաս Ռիդերը ՌԻԱ Նովոստիին բացատրել Է, որ այցագրեր տալու դյուրացված ընթացակարգի շուրջ համաձայնագրի փոխարեն ռուսաստանցիների նկատմամբ կիրառվելու են շենգենյան գոտի մուտքի ընդհանուր պայմաններ, եւ համապատասխան այցագրային ընթացակարգերը վերադառնում են այցագրային օրենսգրքի սովորական կանոններին:

 

panorama.am

Հնդկաստանը Հայաստանին 478,3 մլն դրամի դրամաշնորհ է հատկացրել

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի փաթեթով ընդունեց Հնդկաստանից  478,3 մլն դրամ դրամաշնորհի ներգրավում նախատեսող նախագիծ: 2022թ. հուլիսի 4-ին  Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև ստորագրված հուշագրով նախատեսվում է այդ գումարը հատկացնել համայնքների զարգացման բարձր արդյունավետության ծրագրերին: 

«Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերը պետք է գլխավորապես վերաբերեն սոցիալ-տնտեսական զարգացմանը, կենսամակարդակի բարելավմանն ուղղված աջակցությանը, կանանց կարողությունների զարգացմանը, երեխաների բարեկեցության ապահովմանը և համայնքային կյանքի դյուրացմանը, մասնավորապես, բժշկական կրթության, կրթության, հասարակության առանձին թիրախային խմբերում ներառականությունն ապահովող և թվային հմտություններն ու կիբեռանվտանգությունը զարգացնող կրթության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, միկրոոռոգման, վերականգնվող էներգիայի, առևտրի, տրանսպորտի ու հաղորդակցության և Կողմերի միջև փոխադարձ համաձայնությամբ այլ ոլորտներում ենթակառուցվածքների ստեղծման միջոցով։

Հնդկաստանի օժանդակությամբ մարդասիրական և տեխնիկական oգնության ծրագրերի շրջանակներում Հայաստանում մինչ օրս իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, Հնդկաստանի կողմից Հայաստանին է տրամադրվել մի շարք մարդասիրական օգնություն։  Գործադիրը հաստատեց բազային և թեմատիկ տարածական տվյալների ցանկը»,-ասվում է նախագծի հիմնավորման մեջ:

 

panorama.am

Մեր նպատակն է ունենալ սեփական՝ հայկական արհեստական բանականությունը. Նուբար Աֆեյան

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից անցկացվող Գլոբալ նորարարական ֆորումն (GIF) այս տարի տեղի է ունենում այն ժամանակ, երբ վտանգված է ընդհանրապես հայկական պետության և հայի գոյությունը, ուստի մի փոքր դժվար է խոսել մեքենայացված ուսուցման, կենսաբանության կամ այլ գիտական տեխնոլոգիաների մասին, բայց մարտահրավերները մեզ ծանոթ են՝ որպես հայեր և որպես ստատափով զբաղվող գործարարներ։ GIF-ում իր ելույթն այսպես սկսեց ամերիկահայ գործարար, FAST-ի համահիմնադիր, Moderna-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը։

Նրա խոսքով՝ մարտահրավերները ստիպում են կենտրոնանալ և լարել ուժերը:

«Մեր պետության մարտահրավերները բազմաթիվ են։ Մենք ունենք ոչ համարժեք ռեսուրսներ, թերզարգացած տնտեսություն, ինստիտուցիոնալ կարողությունների բացակայություն, բարդ աշխարհագրական դիրք,  որը մենք չենք ընտրում: Բայց սա մեր տունն է եղել շատ ավելի վաղ, քան մեր բոլոր հարևանները հայտնվեցին այստեղ։ Ունենք նաև բազմաթիվ քաղաքական կոնֆլիկտներ, հսկայական տարածաշրջանային անապահովություն։ Երբ Հայաստանն անկախություն   ձեռք բերեց, Սփյուռքում մենք չէինք մտածում, որ Հայաստանի անկախությունը կարող է վտանգի տակ հայտնվել: Ու այսօր դա Սփյուռում առաջացրել է լուրջ  մտահոգություն և այդ մտահոգությունը կարող է դառնալ նաև կառուցողական ուժ»,- ընդգծեց Նուբար Աֆեյանը։

Ըստ նրա՝ աշխարհն այսօր դիմակայում է անհավանական ինտենսիվության մարտահրավերների՝ պատերազմների, համավարակների, մանիպուլյացիաների  և այլն: Գլոբալ մարտահրավերներից է նաև կլիմայի փոփոխությունը, ինչն, ըստ նրա, շուտով դառնալու է ամենակարևոր խնդիրը։

Նուբար Աֆեյանը նշեց՝ ապրում ենք մի դարում, որտեղ կենսաբանությունն է ամենամեծ ազդեցություն ունենալու մարդկության վրա: «Կենսաբանությունը միշտ էլ եղել է մարդու կյանքի մի մասը, բայց տեխնոլոգիայի տեսանկյունից երբեք կապված չի եղել համակարգիչների հետ, հիմա կապվում է, ինչը շատ կարևոր է»,- ընդգծեց նա։

Ըստ Աֆեյանի՝ նորարարության համար կարևորեց նաև երևակայությունը։

«Մեր նպատակն է ունենալ սեփական՝ հայկական արհեստական բանականությունը: Ներկայի հետ բարդ է մրցակցել, անցյալը ճնշում է, բայց ես կուզենայի ունենալ այնպիսի միտք Հայաստանում, որը կողջունի արհեստական բանակությունը և կզարգացնի այն: Եթե դուք վախենում եք ապագայից, ուրեմն փորձեք գտնել այդ հարցը լուծելու խնդիրը և ԱԲ-ն կարող է ձեզ օգնել այդ հարցում»,- նշեց Նուբար Աֆեյանը:

 

panorama.am

Ռեկորդային գնաճ Թուրքիայում

Թուրքիայում սեպտեմբերին գնաճը, ըստ պաշտոնական տվյալների, կազմել է տարեկան 83,45%: Ամենից շատ թանկացել են տրանսպորտային ծառայությունները, ինչպես նաև սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները։ Այս մասին գրում է «Եվրոնյուզ»-ը՝ հղում անելով Ազգային վիճակագրական ինստիտուտին։

Միաժամանակ, ըստ թուրք անկախ փորձագետների, Թուրքիայում գնաճը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ արդեն հասել է 186,27 տոկոսի:

Թուրքիայի Կենտրոնական բանկը դեկտեմբերից շարունակում է տոկոսադրույքների իջեցման քաղաքականությունը՝ չնայած սպառողական գների աճին և ազգային արժույթի արժեզրկմանը։ Տարեսկզբից լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 50%-ով։

Պիտակ