Հուլիս 26, 2019 13:14 Asia/Tehran
  • Պատերազմական հանցագործություն կատարելու մեղադրանքով, Օլմարթի այցը Շվեյցարիա, չեղարկվել է

Սիոնիստական ռեժիմի նախկին վարչապետը, ձերբակալվելու վախից, չեղյալ է հայտարարել Շվայցարիա կատարելիք իր ուղևորությունը:

Իսրայելի 12-րդ ալիքի հաղորդման համաձայն, Իսրայելի նախկին վարչապետ Իհուդ Օլմերթը, Շվեյցարիայից նամակ ստանալուց հետո չեղարկել է  այդ երկիր կատարելիք իր այցը: Նամակում նշված է եղել, որ  եթե նա այցելի այդ երկիր, կձերբակալվի՝ իր վարչապետության շրջանում Գազայում իսրայելական զորուժի կողմից իրականացված ռազմական գործողությունների համար հարցաքննվելու նպատակով:

2008 և 2009 թվականներին Օլմերթի վարչապետության օրոք իրականացված ռազմական գործողության ժամանակ, իսրայելցի զորայինները, երեք շաբաթվա ընթացքում, սպանեցին առնվազն 1166 պաղեսինցիների:

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ