Sep 11, 2019 18:59 Asia/Tehran
  • Եվրամիությունը զգուշացրել է Հորդանան Գետի արևմտյան ափի վերաբերյալ Նեթանյահուի հայտարարության կապակցությամբ

Եվրամիությունը զգուշացրել է Հորդանան գետի արևմտյան ափը բռնագրաված տարածքներին կցելու Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նախընտրական խոստման կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը, Եվրամիությունն  այսօր հրապարակել է հաղորդագրություն, որով հայտարարել է, որ պաշտոնապես չի ճանաչելու Իսրայելի սահմաններում որևէ  փոփոխություն, եթե այն չհաստատվի երկու կողմերի կողմից:

Հաղորդագրության մեջ ասված է.«Քաղաքատիպ ավաններ կառուցելու քաղաքականությունը հակասում է միջազգային օրենքներին և դրա շարունակումը կարող է վտանգել կայուն խաղաղության հեռանկարը»:

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ պաշտոնապես հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում հաղթելու դեպքում, Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող սիոնիստաբնակ ավանները և այդ տարածաշրջանի կարևոր հատվածները կցելու է բռնագրաված տարածքներին: 

Պիտակ

Մեկնաբանություններ