Sep 18, 2019 08:59 Asia/Tehran
  • Ամերիկացի սենատոր. Իրանի հետ ռազմական հակամարտությունը մեծ սխալ կլինի

ԱՄՆ Սենատի հանրապետական անդամը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիաի նավթավերամշակման օբյեկտների դեմ հարձակմանն ԱՄՆ-ի ռազմական պատասխանը մեծ սխալ կլինի:

Երեքշաբթի օրը Թուիթերում արած գրառման մեջ, Միթ Ռոմնին նշել է. «Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա Իրանի հարձակմանն ԱՄՆ բանակի ռազմական պատասխանը մեծ սխալ կլինի»:

Միթ Ռոմնին այս գրառումն արել է այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման օբյեկտների վրա իրականացված հարձակման մեջ մեղադրեց Իրանին, իսկ հանրապետական սենատոր Լինդսի Գրահամաը հայտարարեց, որ ի պատասխան հարձակման, ԱՄՆ-ը պետք է հարձակում իրականացնի Իրանի նավթային օբյեկտների դեմ:

Պոմպեոյի և Գրահամի հայտարարություններցի հետո, Դոնալդ Թրամփըւ մի թուիթում նշել է, որ պատրաստ է ռազմական քայլի, սակայն սպասում է, որ սաուդիները հայտարարեն, թե ով է հարձակումն իրականացրել:

 

Պիտակ

Մեկնաբանություններ