Sep 18, 2019 12:15 Asia/Tehran
  •  ԱՄՆ-ը հրաժարվել է պաշտպանել Ռիադին

ԱՄՆ բանակի Միավորված շտաբերի պետը հայտարարել է, որ այդ երկիրը հրաժարվում է պաշտպանել Սաուդյան Արաբիայի անվտանգությունը:

Հայտարարությունն արել է Ժոզեֆ Դանֆորդը, հավելելով, որ սաուդցիները ինֆորմացիոն կամ ռազմական կարևոր աջակցություն ստանալու վերաբերյալ չեն դիմել ԱՄՆ-ին:

Դանֆորդի ասելով, ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիային առաջարկել է գնահատական ներկայացնել:սեպտեմբերի 14-ին իր նավթային ենթառակուցվածքների վրա իրականացված հարձակման վերաբերյալ:

Վերջին օրերին, ամերիկացի պաշտոնյաներն անհիմն կերպով, Իրանին մեղադրել են Սաուդյան Արաբիայի նավթամվերամշակման օբյետկների դեմ Եմենի հարձակման հետևում կանգնած լինելու մեջ:

Եմնի բանակի 10 ԱԹՍ-եր, շաբաթ օրը հարձակում էին իրականացրել Սաուդյան Արաբիայի Արամքո նավթային ընկերության Բաղիղ և Խարսի նավթավերամշակման օբյեկտների դեմ:

 

Պիտակ

Մեկնաբանություններ