Sep 18, 2019 12:43 Asia/Tehran

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը, հերքելով Թեհրանի դեմ ուղղված արևմտյան պաշտոնյաների մեղադրանքները, հայտարարել է, որ գոյություն չունի որևէ ապացույց՝ Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման օբյեկտների դեմ հարձակմանն Իրանի մասնակցության վերաբերյալ:

Երիտասարդ լրագրողների ակումբի հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր. «Ըստ երևույթին, Իրանը մասնակցություն է ունեցել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների դեմ հարձակումներին»: Սակայն նա հավելել է, որ նման բան վստահորեն հայտարարելու համար, դեռ շուտ է:

Թրամփի հայտարարությունն արվում է այն պայմաններում, երբ շաբաթ օրը, Եմենի ԶՈՒ-երը հայտարարեցին, որ Սաուդյան Արաբիայի «Արամքո» նավթային ընկերության երկու օբեյկտների դեմ հարձակումն իրականացվել է ի պատասխան Եմենում սաուդական կոալիցիայի իրականացրած ոճրագործությունների:

Հարձակման հետևանքով, Սաուդյան Արաբիայի նավթի արդյունահանման ծավալները կրճատվել են կիսով չափ և նավթի համաշխարհային շուկայում գներն աճել են:

 

 

Մեկնաբանություններ