Sep 18, 2019 19:26 Asia/Tehran
  • Թրամփը հրամայել է խստացնել հակաիրանական պատժամիջոցները

Սաուդյան Արաբիայի երկու նավթային խոշոր օբյեկտների վրա իրականացված հարձակումի վերաբերյալ, Իրանի դեմ հնչեցրած մեղարրանքներից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի դեմ պատժամիջոցների խստացման որոշման մասին:

Euronews- ի հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը Թրամփը հայտարարել է Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու որոշման մասինլ այն դեպքում, երբ Թեհրանը կտրականապես հերքել է Սաուդյան Արաբիայի «Արամքո» ընկերության  նավթային օբյեկտների վրա շաբաթ օրը տեղի ունեցած հարձակումներին իր մասնակցությունը:  

Վերջին օրերին, Վաշինգտոնն Իրանին մեղադրել է Սաուդյան Արաբիայի նավթամվերամշակման օբյետկների դեմ հարձակման մեջ:

Թեհրանը հերքել է այս մեղադրանքը և հայտարարել, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիայի արևմտյան կողմնակիցները փորձում են ծածկել Եմենի քաղաքացիների դեմ կրկնվող  ռազմական հարձակումները:

Իրանը հայտարարել է, որ Եմննի ուժերի կողմից «Արամքո» ընկերության նավթային օբյեկտների վրա իրականացված հարձակումները տեղի են ունեցել ի պատասխան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիայի ոճրագործությունների:

Մեկնաբանություններ