Sep 18, 2019 19:39 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում ճնշել են բողոքող աշխատավորներին՝  նրանց  զրկելով առողջության ապահովագրությունից

ԱՄՆ-ում General Motors ավտոկոնցեռնի աշխատողների գործադուլից հետո, աշխատողների առողջության ապահովագրության վճարումները դադարեցվել են: Աշխատողները բողոքում են իրենց անբավարար աշխատավարձի և աշխատանքային անբարենպաստ պայմանների դեմ:

Ամերիկյան ավտոաշխատողների միության 50 հազար անդամներ գործադուլ են հայտարարել այն բանից հետո, երբ General Motors ավտոկոնցեռնը  չկարողացավ ապահովել նրանց  աշխատանքային նպաստավոր պայմանները: 

Սա General Motors- ի առաջին լայնածավալ գործադուլն է վերջին 12  տարիների ընթացքում:

Բողոքող աշխատողները պահանջում են ավելացնել աշխատավարձերը և բարելավել իրենց պայմանագրերի կետերը: Նրանք ավտոկոնցեռնին մեղադրում են իր պարտավորությունները չկատարելու մեջ:

General Motors-ը հայտարարել է, որ Չինաստանի դեմ ԱՄՆ-ի կառավարության տնտեսական պատերազմը հանգեցրել է ծախսերի ավելացման, ինչի պատճառով  չեն կարողանում վճարել աշխատողների աշխատավարձերը: 

 

Մեկնաբանություններ