Sep 22, 2019 12:35 Asia/Tehran
  • Փելոսին դեմ է ԱՄՆ-ի նոր զորամիավորները Արևմտյան Ասիա գործուղելու քայլին

ԱՄՆ-ի կողմից Արևմտյան Ասիա նոր ուժեր գործողելու և Սաուդյան Արաբիային ու ԱՄԷ-ին զենքի վաճառքի ընթացքը արագացնելու քայլերը ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի նախագահը համարել է սխալ:

Կիրակի առավոտյան ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի կայքի մեջ տեղադրված հաղորդագրության մեջ Նենսի Փելոսին գրել է.«Սաուդյան Արաբիային ու ԱՄԷ-ին ռազմական տեխնիկա հանձնելու ընթացքն արագացնելու և առավել զինված ուժեր տարածաշրջան գործուղելու ԱՄՆ նախագահի նախագիծը այդ երկրի երկու խորհրդարանների՝ սենատի ու կոնգրեսի որոշումները շրջանցելու համար կատարվող ջանք է, ինչը վնասելու ԱՄՆ-ի շահերը»:

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի նախագահը այս երկրի կառավարությանը հիշեցրել է.«Կոնգրեսը և սենատը որոշ ժամանակ առաջ վավերացրել են Սաուդյան Արաբիային ու ԱՄԷ-ին զենքի վաճառքն արգելող ու Եմենի ժողովրդի սպանության հարցով Սաուդյան Արաբիայի հանցագործությունները դատապարտող բանաձևը, սակայն կառավարությունը անուշադրության է մատնել այն»:

Փելոսին շեշտել է.«Ամերիկացիները հոգնել են պատերազմից և չեն ցանկանում ներքաշվել Արևմտյան Ասիայում նոր պատերազմի մեջ»:

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի նախագահն ասել է.«Նախագահ Թրամփը աչք է փակել Եմենի ժողովրդի դեմ սաուդցիների շարունակական բռնությունների, Ջամալ Խաշողջիի սարսափելի սպանության և սաուդցիների կողմից մարդկային իրավունքների բացահայտ խախտման վրա»:

Ուրբաթ երեկոյան ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ Պենտագոնը Անսարալլահ շարժման կողմից Սաուդյան Արաբիայի արևելքում Արամքո նավթային ընկերության օբյեկտների դեմ իրականացված հարձակումից հետո ավելի շատ թվով ռազմական ուժեր է գործուղելու Միջին Արևելքի տարածաշրջան:

Չներկայացնելով ընդունելի փաստաթղթեր և ապացույցներ ամերիկացիներն ու սաուդցիները հայտարարել են, որ Իրանն է կատարել այս հարձակումը:

Մեկնաբանություններ