Sep 22, 2019 17:15 Asia/Tehran
  •  Ղազախստանում ձերբակալվել են տասնյակ բողոքարարներ

Ղազախստանի ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ ցուցարարների:

Ղազախստանի ՆԳՆ-ն շաբաթ օրը հայտնել է, որ 57 մարդ է ձերբակալվել  Ալմաթի և Նուրսուլթան քաղաքներում չարտոնված ցույցերին մասնակցելու համար:

Ցույցը կայացել է Չինաստանի հետ Ղազախստանի առևտրային հարաբերությունների զարգացման դեմ:

«Կառավարությունը մեզ հումք արտադրող երկիր է դարձրել», - ասում է Ղազախստանի խոշորագույն քաղաք Ալմաթիիի ցուցարարներից մեկը, քննադատելով Ղազախստանում չինական ներդրումները մեծացնելու կառավարության պատրաստակամությունը:

Բողոքի ցույցերը տեղի են ունեցել շաբաթ օրը Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն շարժման հրավերով:

Պիտակ

Մեկնաբանություններ