Sep 22, 2019 17:38 Asia/Tehran
  • Վենեսուելայի ժողովուրդն իր հավատարմությունն է հայտնել  կառավարությանը

Վենեսուելայի հանրապետության նախագահը տեղեկացրել է ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցների դեմ Վենեսուելայի Ազգային ինքնիշխանությանն աջակցելու համար ժողովրդական համախոսական ստորագրվելու մասին:

 Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր թուիթերյան էջում գրել է.«Վենեսուելայի 13 միլիոն քաղաքացիներ համախոսական են ստորագրել ի պաշտպանություն Վենեսուելայի ազգային ինքնիշխանության ու խաղաղության»:

Վերջին տվյալների համաձայն՝ Վենեսուելան մոտ 31 միլիոն բնակչություն ունի և դիմումը մինչ այժմ ստորագրել է ավելի քան 13 միլիոն 200 մարդ:

Վենեսուելայի ժողովուրդն ստորագրելով այդ համախոսականը, ԱՄՆ-ի իմպերիալիստական քաղաքականությունների ու տնտեսական պատժամիջոցների դիմաց հովանավորել է այդ երկրի կառավարությանն ու ազգային ինքնիշխանությանը:

Համախոսականը ստորագրող քաղաքացիները ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին կոչ են արել ուշադրություն դարձնել իրենց պահանջին:

Համախոսականը պատրաստվել  է  օգոստոսի 10-ին Վենեսուելայի կառավարության ու ժողովրդի դեմ  ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանվելուց հետո: 

Պիտակ

Մեկնաբանություններ