Sep 22, 2019 18:24 Asia/Tehran
  • Հոնկոնգցի բողոքարարները հարձակվել են չինական խանութների վրա

Հոնկոնգի տեղական կառավարությունը հայտարարել է, որ բողոքարարներն իրենց նոր ռազմավարության շրջանակում հարձակվել են մի քանի չինական խանութների վրա:

Ինչպես հաղոդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Հոնկոնգի տեղական կառավարությունը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է, որ Հոնկոնգում բողոքի նոր եղանակներ կիրառվելու պատճառով շատ խանութներ ու խանութների ցանցեր ստիպված են եղել դադարեցնել իրենց աշխատանքը:

Բողոքի ակցիայի մեծ մասը տեղի է ունեցել Շաթին Sah Tin  առևտրի կենտրոնում: Բողոքարարները ներկել են Չինաստանի դրոշը:

Հունիսին 9-ից Հոնգկոնգում բողոքի երթեր են անցկացվում Չինաստանի իշխանության ընդլայնման դեմ: Հոնկոնցիները բողոքում են հանցագործության մեջ կասկածվողներին  Չինաստանին արտահանձնելու օրինագծի դեմ: Հոնկոնգում շաբաթներ տևած զանգվածային բողոքի ակցիաներից հետո, օրինագծի վավերացումը հետաձգվեց:  Ցուցարարները պահանջում են ամբողջությամբ չեղարկել օրինագիծը:

 

Մեկնաբանություններ