Oct 05, 2019 16:14 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Բոկո Հարամ ահաբեկչական խմբին

Բենինի նախկին նախագահը բացահայտել է Սաուդյան Արաբիայի կողմից Բոկո Հարամ ահաբեկչական խմբավորմանը ցուցաբերած աջակցությունը:

«Սպուտնիկ»ի հաղորդման համաձայն, Բենինի նախկին նախագահ Նիսֆուր Սոգոլոն ասել է, որ Սաուդյան Արաբիան և Կաթարը աջակցում են Չադ լճի ավազանում անապահովություն և արյունահեղություն առաջացնող Բոկո Հարամ ահաբեկչական խմբավորմանը: 

Հոկտեմբերի 2-4-ը Նիգերիայում կայացած «Ժողովրդավարության կայացման» սեմինարի շրջանակում Սոգոլոն նիգերիական The Cable լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, որ Բոկո Հարամը հովանավորվում է մեր բարեկամներ՝ Սաուդյան Արաբիայի և Կաթարի կողմից: Արդյոք նման պայմաններում  կարո՞ղ ենք խոսել բարեկամության մասին:

2009 թվականից ի վեր՝ Բոկո Հարամ ահաբեկչական խմբավորումը  Նիգերիայում և հարևան երկրներում սպանել է ավելի քան 47 հազար և տեղահան է արել միլիոնավոր մարդկանց:

Պիտակ

Մեկնաբանություններ