Oct 13, 2019 10:36 Asia/Tehran
  • Թրամփը խոստովանել է Ասիայի արևմուտքում ԱՄՆ-ը պարտվել է

ԱՄՆ-ի նախագահը խոստովանել է, որ ԱՄՆ-ի մեծագույն սխալը ՝ Արևմտյան Ասիայում պատերազմի մեջ մտնելն էր:

Ալ-Ջազիրա հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Պահպանողական սոցիալական ակտիվիստների տարեկան նիստում ունեցած ելույթում, Դոնալդ Թրամփն ասել է.«ԱՄՆ-ը ութ տրիլիոն դոլար ծախսել է Արևմտյան Ասիայում, կորցրել է հազարավոր ուժեր և մյուս կողմում միլիոնավոր մարդկանց սպանվելու ականատես է եղել, հետևաբար Արևմտյան Ասիայում պատերազմի մեջ մտնելն ԱՄՆ-ի մեծագույն սխալն էր»:

Ինչպես ԱՄՆ-ի նախագահն է խոստովանել, Իրաքի դեմ ԱՄՆ-ի հարձակումից առաջ, Արևմտյան Ասիայի տարածաշրջանն ավելի կայուն ու ապահով էր:

Թրամփն ասել է.«Մենք տասը տարի մնացել ենք Սիրիայում և այժմ պետք է մեր զորայիններին դուրս բերենք անավարտ պատերազմների ցիկլից»:

Հակադարձելով Սիրիայի հյուսիսային շրջանների դեմ Թուրքիայի հարձակմանը, ԱՄՆ-ի նախագահն ասել է.«Մեզնից խնդրեցին Սիրիայում քրդերի կողքին պատերազմել, սակայն ես ասել եմ, որ մենք կողմնապահություն չենք անում: Մենք օգնել ենք քրդերին և ֆինանսական ռեսուրսներ ենք տրամադրել նրանց: Նրանք պաշտպանում են իրենց հայրենիքը և դա լավ  է»:

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած լայնածավալ ռազմական գործողությունները դատապարտվել են միջազգային շրջանակների կողմից:

Գործողությունը մեկնարկել է ԱՄՆ-ի «կանաչ ազդանշանով»:

Դամասկոսը հայտարարել է, որ սիրիացիները պաշտպանելու են իրենց երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքիշխանությունը:Որոշ հաղորդումների համաձայն, հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 270 մարդ:

Մեկնաբանություններ