Oct 17, 2019 10:56 Asia/Tehran
  • Թրամփի նամակը Թուրքիայի նախագահ Էրդողանին

ԱՄՆ նախագահը դիվանագիտական նորմերից դուրս և անհարգալից նամակ է հղել Թուրքիայի նախագահին և վերջինիս կոչ է արել «հիմար» չլինել:

Ֆաքս Նյուզի հաղորդմամբ,  Ռջեբ Թայիբ Էրդողանին հղած նամակում, Դոնլադ Թրամփը գրել է, որ Էրդողանը չպիտի հիմար լինի ու չպիտի Սիրիայում սպանությունների դիմի, քանի որ այդ դեպքում ԱՄՆ-ը կկործանի Թուրքիայի տնտեսությունը: 

Այս նամակը ուղարկվել է հոկտեմբերի 9-ին, որը Սիրիայի հյուսիսային շրջանների վրա Թուրքիայի հարձակման առաջին օրն է:

Նամակի մի բաժնում ասված է.«Ես չափազանց խիստ աշխատել եմ ձեր որոշ դժվարությունները լուծելու համար: Աշխարհին մի հիասթափեցրեք»:

Թուրքիայի պաշտոնատարները դեռևս չեն արձագանքել նամակի բովանդակության տարածմանը, սակայն հավանական, որ նամակը հրապարակվել է Սպիտակ Տան կողմից Թրամփի դեմ հնչեցվող քննադատությունները նվազեցնելու նպատակով:

Թրամփի ու Էրդողանի հեռախոսային կապի ընթացքում Սիրիայից ԱՄՆ-ի ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը և ապա հոկտեմբերի 9-ին Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի բանակի իրականացրած հարձակումը, համարվում Էրդողանին տրված Թրմափի կանաչ ազդանշանը:

Պիտակ

Մեկնաբանություններ