Oct 18, 2019 10:39 Asia/Tehran
  • Ֆրանսիա.«Կանխել ենք սեպտեմբերի 11-ի նման խոշոր  ահաբեկչական հարձակում»

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ երկրի անվտանգության ուժերը կանխել են 2001թ. սեպտեմբերի 11-ի նման խոշոր ահաբեկչական հարձակումը:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները նշել է, որ մի հոգի մտադիր էր ինքնաթիռ առևանգելով և դրանով Ֆրանսիայի ոստիկանության հրամանատարության շտաբին բախվելով, այս անգամ Ֆրանսիայում իրագործել 2001 թ. սեպտեմբերի 11-ին  Նյու-Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունը:

Հղում կատարելով ոստիկանությանը, Ֆրանսիայի ՆԳ նախարարը նշել է, որ ձերբակալված անձը ձերբակալվել է սեպտեմբերի 26-ին՝ ահաբեկչական գործողության համար զենք որոնելիս:

Մեկնաբանություններ