Oct 19, 2019 08:30 Asia/Tehran
  •  Բարսելանայում ցուցարարները փակել են ամենամեծ եկեղեցու մուտքը

Կատալոնիայում ցուցարարները արգելափակել են Բարսելոնա քաղաքի ամենակարևոր զբոսաշրջային գրավչությունը համարվող ամենամեծ եկեղեցիներից մեկի մուտքը:

Ցույցերի հինգերորդ անընդմեջ օրը, կատալոնացիները բողոքում են այս ինքնավար շրջանի անջատողական ղեկավարների բանտարկության վճռիների դեմ և փակել են Սագրադա Ֆամիլիա եկեղեցու մուտքը, որը համարվում է Բարսելաոնա քաղաքի ամենահայտնի եկեղեցիներից մեկը:

Հաղոդումների համաձայն, Բարսելոնայի ու Մադրիդի Ռեալի ֆուտբոլի  հավաքականների հոկտեմբերի 26-ին կայանալիք հանդիպումը հետաձգվել է անհայտ ժամանակով: Դադարեցվել է նաև գնացքների երթևեկությունը:   

Բողոքարարները փակել են 20 կարևոր մայրուղիներ, այդ թվում՝ դեպի Ֆրանսիա տանող սահմանային միջպետական ճանապարհը: Շրջանի բնակիչները 2017թ. անցկացված հանրահավաքի արդյունքում, պահանջեցին անջատվել Իսպանիայից, ինչը մերժվեց պաշտոնական Մադրիդի կողմից :

Այդ պատճառով, 2 տարի անց, անցած շաբաթվա ընթացքում, հրապարակվեց Կատալոնիայի անջատողական ղեկավարների կալանավորման վճիռը:

 

Մեկնաբանություններ