Oct 19, 2019 17:56 Asia/Tehran
  • Էրդողանը է ընդգծում է Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայության վրա

Չնայած Անկարայի և Վաշինգտոնի միջև զինադադարի մասին կայացած համաձայնագրին, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը պնդում է, որ իր երկրի զորքերը չեն թողնի Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Ռաքա և ալ-Հասաքա շրջանները:

Թուրքիայի նախագահն հստակեցրել է, որ Սիրիայի մասին, Վաշինգտոնի միջև  Անկարայի միջև կայացած ժամանակավոր հրադադարի համաձայնագրի համաձայն, Անկարայի զորքերը իրենց վերհսկողության տակ են առնելու Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքները:

Անդրադառնալով այն փաստին, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև դեռ վեճ կա Սիրիայի հյուսիսում գտնվող անվտանգ գոտու խորության վերաբերյալ, Էրդողանն ասաց, որ այն տարածաշրջանը, որը Անկարան կհայտարարի անվտանգ գոտի, կլինի 32 կմ, ոչ թե 22 կմ:

Ռեջեբ Թայիբ Էրդողանի հրամանով Թուրքական զինուժը չորեքշաբթի օրվանից լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում՝ «ահաբեկչության դեմ պայքարի» և «սիրիա-թուրքական սահմանն այն զինյալներից մաքրելու» պատրվակով, որոնց Անկարան անվանում է ահաբեկիչներ: Սիրիայում տեղի ունեցած Թուրքիայի գործողությունը արժանացավ միջազգային քննադատության:   

Տարածաշրջանային և համաշխարհային ճնշումներից հետո Թուրքիան 120 ժամ դադարեցրել է իր ռազմական հարձակումը Սիրիայի տարածքում:

Տարածաշրջանային և համաշխարհային ճնշումներից հետո Թուրքիան 120 ժամով դադարեցրել է իր ռազմական հարձակումը Սիրիայի տարածքում: Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև կայացած համաձայնությունը Սիրիայի որոշ տարածքների գրավման վերաբերյալ, չի հաստատվել Սիրիայի ժողովրդի և Դամասկոսի կառավարության կողմից և  Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պահանջել է թուրքական և ամերիկյան զորքերը դուրս գան Սիրիայի տարածքից և միշտ ընդգծել է դիմակայել ագրեսորներին:

Որոշ քաղաքական շրջանակներ և տարածաշրջանային կառավարություններ թերահավատորեն են վերաբերվում Թուրքիա-ԱՄՆ համաձայնագրին և թե ինչպես է այն կյանքի կոչվելու: Ռուսաստանի կառավարությունն ասում է, Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական իրավիճակի շուրջ համաձայնության հասնելու մասին, Թուրքիան և ԱՄՆ-ը պետք է հաշվի առնեն Դամասկոսի կառավարության տեսակետը, սակայն երկու կողմանի պահվածքի պատճառով, Մոսկվան չի բացառում Անկարայի և Վաշինգտոնի կառավարությունների կողմից ծրագրված քաղաքական խաղի և գործողությունների հնարավորությունը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, որ Մոսկվայի պաշտոնյաները հույս ունեն, որ թուրքական կողմը անհրաժեշտ տեղեկատվություն կտրամադրի Ռուսաստանի կառավարությանը:

Վաշինգտոնի պաշտոնյաների պահվածքն այնպիսի տպավորություն է ստեղծում, որ ԱՄՆ-ն ամեն ինչ անում է, որպեսզի  Սիրիայի հարցերով նախաձեռնությունը իր ձեռքում պահի:

Քաղաքագետ և Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների Միջին Արևելքի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ֆեթինը կարծում է.«Ակնկալվում էր, որ Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա կկանգնեցվի, մանավանդ որ Անկարայի պաշտոնյաները բոլոր կողմերից ճնշման տակ էին»:

Սիրիայի քրդական տարածքներում թուրքական ռազմական ագրեսիայի հինգօրյա դադարեցնելը կարող է լինել փոխզիջման արդյունք Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում: Անկասկած, Սիրիայի ժողովուրդը և այս երկրի քրդերը կդառնան ԱՄՆ-ի և Թուրքիայի կառավարությունների  միջև կայացած համաձայնության հիմնական պարտվածները:

 

 

Մեկնաբանություններ