Oct 20, 2019 08:01 Asia/Tehran
  •  Բաքվի ոստիկանությունն արգելել է ընդդիմության ցույցը

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի ոստիկանությունը արգել է «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» խմբի բողոքի ցույցի անցկացումը:

Շաբաթ օրը, Ադրբեջանի կառավարության ընդդիմադիր ուժերի մի խումբ անդամների, հավաքվել են Բաքվի կենտրոնական հրապարակում՝ բողոքելու կոռուպցիայի դեմ պայքարում և տնտեսական խնդիրների լուծման հարցում կառավարության անկարողության դեմ, սակայն ոստիկանությունը նրանց արգելել է անցկացնել բողոքի ցույցը:

Հաղորդման համաձայն, ոստիկանության ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ, ձերբակալվել է 60 ցուցարար, որոնցից 42-ը կարճ ժամանակ անց ազատ են արձակվել, իսկ 18-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

Ընդդիմադիրները կառավարությանը մեղադրել են նաև ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորելու հարցում անկարողության մեջ:

Պաշտոնական Բաքուն, մերժելով այս մեղադրանքները, ընդդիմությանը մեղադրել է երկրի կայունությունը խաթարելուն ուղղված քայլեր ձեռնարկելու մեջ և հայտարարել, որ թույլ չի տալու անցկացնել ապօրինի ցույցեր:

 

Պիտակ

Մեկնաբանություններ