Oct 20, 2019 16:24 Asia/Tehran
  • Էրդողանի խորհրդականը սպառնացել է Սիրիային

Թուրքիայի նախագահի խորհրդականն ասել է.«Սիրիայի բանակի մուտքն այն տարածքներ, որտեղից նահանջել են Թուրքիայի կառավարության հակառակորդ քուրդ խմբերը, նշանակում է պատերազմ հայտարարել Անկարայի դեմ»:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի խորհրդական Յասին Աքթայը, սպառնալի ոճով ասել է.«Սիրիական զորքի մուտքը Մանբիջ, Այն ալ-Արաբ և Ղամիշլի, նշանակում է պատերազմ հայտարարել Թուրքիայի դեմ և Անկարան անհրաժեշտ պատասխան  կտա այդ քայլին»:

Թուրքիայի նախագահի խորհրդականը երկիմաստ ու անորոշ հայտարարություն անելով, նշել է.«Եթե մի ելք լինի և Անկարային երաշխիք տրվի այն տարածքների համար, որտեղ մուտք են գործել  Սիրիայի կառավարական ուժերը, Անկարան  կարող է փոխել իր դիրքորոշումը, և ուշադրությամբ քննարկել  ներկայացված լուծումները»:

Ռուսաստանը պարեկելով երկու կողմերի միջև  գտնվող բուֆերային գոտիներում, հայտարարել է, որ Թուրքիային թույլ չի տա հարձակվել Սիրիայի կառավարական ուժերի ու բանակի դիրքերի վրա: 

Մեկնաբանություններ