Oct 20, 2019 16:45 Asia/Tehran
  • Չինաստանը հզորացնում է իր բանակը

ՉԺՀ նախագահը հայտարարել է չինական երազանքի իրագործման և ուժեղ ու առաջադեմ բանակ ունենալու մասին:

Սի Ցզինպինը, Հուբեյի նահանգում կայացած ռազմական հրամանատարների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Պեկինը վճռական է՝ շարունակելու ջանքերն ուղղված բանակի հզորացմանը:

Ավելի վաղ, Չինաստանի նախագահը Ժողովրդական ազատագրական բանակին հրահանգել էր պատրաստ լինել պատերազմի և կռվելու, քանի որ երկիրը կանգնած է աննախադեպ վտանգների և մարտահրավերների առջև:

Անդրադառնալով Չինաստանի առանձնահատուկ իրավիճակին, Սի Ցզինպինը շեշտել է, որ զինված ուժերը պետք է պատրաստվեն պատերազմի և համապարփակ ռազմական պայքարի:

Մեկնաբանություններ