Oct 21, 2019 07:52 Asia/Tehran
  • Լոնդոնում կայացել է Հուսեյնի Արբաինի երթը

Կիրակի օրը, մեծ թվով մուսուլմաններ և այլ կրոնների ներկայացուցիչներ, Լոնդոնում իրականացրել են քայլերթ՝ իրենց սերն ու հավատարմությունը հայտնելու շիաների երրորդ իմամ Հուսեյնին:

Լոնդոնում կյացած Արբաինի քայլերթը մեկնարկել է Marble Arch հրապարակում, կիրակի կեսօրին և ավարտվել երեկոյան: Երթը ղեկավարել է Բրիտանիայի իսլամական կենտրոնի ղեկավար, հոջաթ օլ-էսլամ Մուսավին: Երթի ավարտին, հոջաթ օլ-էսլամ Մուսավին, անգլերեն, արաբերեն և ուրդու լեզուներով, ներկայացրել է Աշուրայի ուղերձը և փիլիսոփայությունը:

Այնուհետև, իմամ Հուսյենի հետևորդները, տարբեր ազգերից, այդ թվում՝ անգլիացիներ, իրաքցիներ, աֆղանցիներ, պակիստանցիներ, իրանցիներ, բահրեյնցիներ, լիբանանցիներ, հնդիկներ, սկսել են Արբաինի երթը: Երթի մասնակիցները կրել են դրոշներ, որոնք զարդարված են եղել  աշխարհի շիաների երրորդ իմամի ու նրա ուղեկիցների անուններով:

2019թ հոկտեմբերի 19-ը Քարբալայի անապատում շիաների երրորդ իմամ Հուսեյնի և նրա հավատարիմ աջակիցների նահատակության քառասնօրյակն է՝ Արբաինը:

 

Մեկնաբանություններ