Oct 21, 2019 17:33 Asia/Tehran
  • Ռուսաստանի որոշումը` դոլարը նոր արտարժույթներով փոխարինելու մասին

ՌԴ փոխվարչապետ և ֆինանսների նախարարը հայտարարել է.«Ռուսաստանը եվրոն և յուանը ընտրել է որպես իր պարտատոմսերի արտարժույթ»: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

ՌԴ փոխվարչապետ և ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Վաշինգտոնում Արժույթի Միջազգային Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի համատեղ նիստի շրջանակներում հայտարարել է.«Եվրոն և չինական յուանն այն արտարժույթներն են, որոնք մեծ հավանականությամբ կարող են 2020 թվականին որպես արտարժույթ նշանակվել Ռուսաստանի պարտատոմսերի համար»:

Անտոն Սիլուանովը հավելել է.«Հնարավոր է, որ յուանը ընտրենք որպես պարտատոմսերի արտարժույթ , քանի որ վերջին տարիներին վարկեր են տրամադրվում նաև յուանով»:

Սույն թվականի օգոստոսին հաստատված  ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների փաթեթներից մեկի համաձայն, արգելվել է Ռուսաստանիц պարտատոմսերի գնումը և այդ ոլորտուм ներդրումներ անելը: 

Պիտակ

Մեկնաբանություններ