Oct 21, 2019 17:40 Asia/Tehran
  • Ռուսաստանն անհանգստացած է Աֆրիկայի նկատմամբ Արևմուտքի քաղաքականությունից

Ռուսաստանը, որպես միջազգային տերություն, միշտ քննադատել է Աֆրիկայի նկատմամբ Արևմուտքի կիրառած քաղաքականությունը, որը հիմնված է ուժի և շահագործման վրա: Ռուսատսանը մշտապես ցանկություէն հայտնել զարգացնել իր հարաբերություններն Աֆրիկայի հետ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան դատապարտում է արևմտյան որոշ երկրների աշխարհաքաղաքական խաղն աֆրիկյան մայրցամաքի վրա ազդեցության համար և պատրաստ է օրինականորեն մրցել աֆրիկյան երկրների հետ փոխադարձ համագործակցության մեջ:

Պուտինը կարծում է, որ այժմ Աֆրիկան հնարավորությունների մայրցամաք է: Աֆրիկան ունի հսկայական բնական ռեսուրսներ, իսկ այդ երկրի արտաքին ու ներքինս պառողական շուկաներն ընդլայնվում են: Սակայն արևմտյան երկրները կործանարար դեր են խաղում այս մայրցամաքում:

Պուտինն ասել է. «Արևմտյան որոշ երկրներ ահաբեկելու և շանտաժի լեզվով են խոսում աֆրիկյան կառավարությունների հետ: Նրանք փորձում են նոր ձևերով վերականգնել իրենց ազդեցությունը նախկին գաղութներում, առանց ուշադրություն դարձնելու այս մայրցամաքի բնակչության շահերին: Նրանք փորձում են կանխել ռուս-աֆրիկյան հարաբերությունների զարգացումը»:

Դարեր շարունակ Աֆրիկայի նկատմամբ Արևմուտքի մոտեցումը միշտ հիմնված է եղել գաղութատիրության, շահագործման և Աֆրիկայի ազատությանը ձգտող շարժումների բռնաճնշման վրա:

Երկրորդ աշխարհամարտից հետո, աֆրիկյան մեծ թվով երկրներ անկախացան, սակայն դրանց քաղաքական, տնտեսական և ռազմական կառույցների վրա ունեցած ազդեցության միջոցով, Արևմուտքը միշտ ձգտել է պահպանել և ամրապնդել այդ մայրցամաքում իր ազդեցությունը :

Վերջին տարիներին, համաշխարհային տնտեսության արմատական փոփոխություններով և զարգացող տնտեսական տերությունների ի հայտ գալով,  աֆրիկյան երկրների հետ արևմտյան երկրների առևտրային հարաբերությունները նվազել են և Չինաստանը, Հնդկաստանն ու Բրազիլիան, որոնք BRICS խմբի անդամ են, դարձել են աֆրիկյան մայրցամաքի երկրների խոշոր առևտրային գործընկերները:

Ռուսաստանը նույնպես փորձում է իր համար ամուր տեղ գտնել Աֆրիկայում: Խորհրդային Միության փլուզումից հետո, Ռուսաստանը բազմաթիվ ներքին խնդիրների և ուժի անկման պատճառով, մինչև 2000-ականների վերջը չկարողացավ նշանակալի դեր ունենալ Աֆրիկա  մայրցամաքում: Այնուամենայնիվ, Պուտինի իշխանության երկրորդ շրջանում, երբ Ռուսաստանը վերականգնեց իր քաղաքական, տնտեսական և ռազմական ուժը, սկսեց փորձ անել՝ կարևոր դեր ունենալ Աֆրիկայում: Սոչիում կայացած Ռուսաստան-Աֆրիկա  տնտեսական գագաթնաժողովը վկայում է այդ մասին:

Մարդկային ռեսուրսների, բնական պաշարների, էներգիայի և հանքային մեծ պաշարների պատճառով, Աֆրիկան այժմ շարունակում է ավելացնել իր դերը գլոբալ հավասարումների մեջ և դա գրավում միջազգային խոշոր տերությունների ուշադրությունը: Արդյունքում, գերտերությունները կատաղի մրցակցություն են սկսել՝ իրենց ներկայությունն ու ազդեցությունը Աֆրիկայում ավելացնելու համար:

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ