Nov 07, 2019 12:02 Asia/Tehran
  • Սաուդցիները Թուիթերում լրտեսւթյուն են իրականացրել

Սաուդյան Արաբիայի կառավարությունը մեղադրվում է այդ երկրի իշխանությունների օգտին լրտեսություն իրականացնելու նպատակով, Թուիթերի երկու աշխատակիցներին վճարելու մեջ:

Սան Ֆրանցիսկոյի դատարաններցի մեկում կայացած նիստի ժամանակ, հայտարարվել է, որ Թուիթեր ընկերության երկու աշխատակիցներ, որոնք անմիջական հասանելիություն  չունեն սոցիալական ցանցի օգտարատերերի անձնական տվյալներին, Սաուդյան Արաբիայի օգտին լրտեսություն իրականացնելու դիմաց, ստացել են թևի թանկարժեք ժամացույց և մի քանի տասնյակ հազար դոլար կանխիկ գումար:

Հաղորդման համաձայն, լրտեսության թիրախում են եղել ավելի քան մեկ միլիոն հետևորդ ունեցող հայտնի մի լրագրող և ռեժիմի մի խումբ ընդդիմադիրներ:

Վերջերս բրիտանական The Guardian թերթը գրել էր. «Այն ժամանակվանից, երբ Բեն Սալմանը դարձավ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, Ռիադը դաժանորեն ճնշել է ցանկացած ընդդիմադրի, անկախ նրանից, թե ով է նա»:

Պիտակ

Մեկնաբանություններ