Nov 08, 2019 15:50 Asia/Tehran
  • Չինաստանը քննադատել է Իրանի դեմ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը

Քննադատելով ԱՄՆ-ին, Չինաստանը Վաշինգտոնից պահանջել է դադարեցնել Իրանի նկատմամբ գործադրվող ճնշումը:

Արևմտյան Ասիայում Չինաստանի հատուկ դեսպան Ժիա Ջունը, հակադարձելով Իրանի դեմ ԱՄՆ-ի գանձապետկան դեպարտամենտի կողմից սահմանված նոր պատժամիջոցներին, ասել է.«Արևմտյան Ասիայի լարված իրավիճակը կապված է միակողմանի պատժամիջոցների և Թեհրանի վրա Վաշինգտոնի ճնշման և  ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի  դուրս գալու քայլի հետ»:

Արևմտյան Ասիայում Չինաստանի հատուկ դեսպան ն ընդգծել է, որ Պեկինը հույս ունի, որ միջոցառումներ կիրականացվեն  Պարսից ծոցում լարվածությունը  նվազեցնելու նպատակով:

Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված թշնամական քաղաքականության արդյունքում, երկուշաբթի օրը, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, իր պատժամիջոցների ցանկում ավելացրել է մեկ իրանական կառույցի և հինգ ֆիզիկական անձանց անուները:

 

Պիտակ

Մեկնաբանություններ