Nov 08, 2019 17:47 Asia/Tehran
  • Պեկինը պատրաստակամություն է հայտնել  կրճատել Չինաստանի միջուկային զենքերը

Չինաստանի արտաքին գործերի նախարարության զենքի վերահսկման վարչության գլխավոր տնօրենը հայտարարել է միջուկային զենքը կրճատելու իր երկրի պատրաստակամության մասին:

Ուրբաթ օրը, ի պատասխան միջուկային զենքի վերաբերյալ Մոսկվայի և Պեկինի հետ եռակողմ բանակցություններ սկսելու ԱՄՆ առաջարկի, Ֆու Քոնգն ասել է, որ Չինաստանը մտադիր չէ միանալ բանակցություններին, բայց պատրաստ է ողջամտության սահմաններում կրճատել իր միջուկային զինանոցը:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության զենքի վերահսկողության վարչության գլխավոր տնօրենը հավելել է.«Պեկինը հավատարիմ է իր միջուկային պարտավորություններին և պատրաստ է արդար կերպով կրճատել իր միջուկային զինանոցը»:  

Ֆու Քոնգն ասել է, որ եթե այլ երկրների միջուկային զինանոցները նույնքան են, որքան Չինաստանինը, ապա Պեկինը պատրաստ է միանալ բանակցություններին:

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ